31.3 C
Yerevan

Ռուսա­կան Ռազմա­բա­զան Պահող Թուրքա­կան Երաշխի­քը

Մենք կհասցնե՞նք բավա­կան արագ ամե­րի­կա­ցի­նե­րի հետ պայմա­նա­վորվել նոր ատո­մա­կա­յա­նի շինա­րա­րության հարցով, քանի դեռ այս խորհրդա­յին մոդե­լի­նը կարող են մինչև 2036–2038թթ․ օգտա­գործել։ Դժվար է ասել։ Ամեն դեպքում հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րում որո­շա­կի տեղա­շարժե­րի կարիք կա։ Ըստ էության՝ հայկա­կան կողմը պետք է ամե­րի­կա­ցի­նե­րին հասկացնի, որ ադրբե­ջանցի­նե­րի հետ խոսեն՝ իրա­վի­ճա­կը փոքր-ինչ պարզեցնե­լու ու նորմա­լացնե­լու համար, այլա­պես Ալիևը շարունա­կում է իր մտա­հո­գիչ տոնը։ 

Արսեն Խառատյան

1inTV‑ն զրուցել է կոնֆլիկտա­բան, արև­ե­լա­գետ, «Ալիք Մեդիա­յի» հիմնա­դիր Արսեն Խառատյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նությունը, Հայաստա­նի մի շարք անե­լիքնե­րը։

Արսեն Խառատյանն անդրա­դարձավ ՄԱԿ-ում Փաշինյա­նի ելույթին՝ նշե­լով, որ Ալիևի կողմից «Զանգե­զուրի միջանցք» ասվածն արդեն դարձել է քաղա­քա­կան գործիք։ Մենք մի անգամ արդեն տեսանք, որ Ալիևն այդ արտա­հայտությունը կիրա­ռել էր Շանհա­յում, որտեղ Փաշինյա­նը նրան ուղղել էր։ Ալիևը ուշադրություն չի դարձնում ու հիմա էլ ՄԱԿ-ում է նման կերպ պահում իրեն։ Խառատյա­նի գնա­հատմամբ՝ Փաշինյա­նը, իհարկե, լավ արեց նման պարզա­բա­նում պահանջե­լու համար, բայց էսպես մինչև ե՞րբ։ Ամե­րի­կան, եթե ցանկա­նա, ապա Հայաստա­նը այն միակ կետն է, որտեղ նա շատ արագ կարող է հասնել հաջո­ղության։ Թրամփը, ով մի օր մի բան է ասում, մյուս օրը մեկ այլ բան, հաջո­ղության հասնե­լու կարիք ունի և այդ հաջո­ղությունը նրան կարող է տալ Հարա­վա­յին Կովկա­սը։ Մենք չգի­տենք, թե փակ դռնե­րի հետև­ում ով ում հետ ինչ է խոսում, ինչպես օրի­նակ՝ արդյո՞ք ռուս-ամե­րիկյան իբրև թե միջուկա­յին համա­գործակցության խոստումը կարող է ինչ-որ ներգրավվա­ծություն ունե­նալ հայկա­կան ԱԷԿ‑ի վրա, դժվար է ասել։ Կամ մենք կհասցնե՞նք բավա­կան արագ ամե­րի­կա­ցի­նե­րի հետ պայմա­նա­վորվել նոր ատո­մա­կա­յա­նի շինա­րա­րության հարցով, քանի դեռ այս խորհրդա­յին մոդե­լի­նը կարող են մինչև 2036–2038թթ․ օգտա­գործել։ Դժվար է ասել։ Ամեն դեպքում հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րում որո­շա­կի տեղա­շարժե­րի կարիք կա։ Ըստ էության՝ հայկա­կան կողմը պետք է ամե­րի­կա­ցի­նե­րին հասկացնի, որ ադրբե­ջանցի­նե­րի հետ խոսեն՝ իրա­վի­ճա­կը փոքր-ինչ պարզեցնե­լու ու նորմա­լացնե­լու համար, այլա­պես Ալիևը շարունա­կում է իր մտա­հո­գիչ տոնը։ Կոնֆլիկտա­բա­նը նշեց, որ այս դեպքում իր համար անհասկա­նա­լի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րում, որ խաղա­ղությունն արդեն կա, երբ այդ խաղա­ղությունը դեռ չկա։ Խառատյանն օրի­նակ բերեց Գերմա­նիա­յի կանցլեր Մերցին, ով ասում էր, որ Գերմա­նիան պատե­րազմի մեջ չէ, բայց խաղա­ղության մեջ էլ չէ, ու նշեց, որ Փաշինյա­նը կարող էր առնվազն պնդել, որ կա պատե­րազմի բացա­կա­յություն, այլ ոչ թե խաղա­ղություն։

Խառատյա­նը բավա­կան հանգա­մա­նա­լից ուշադրություն դարձրեց հայ-թուրքա­կան, ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի վրա՝ նշե­լով, որ այս պահին, անկախ նրա­նից, թե պաշտո­նա­կան մակարդա­կում ով ինչ է խոսում, հայ-թուրքա­կան սահմա­նը մնում է փակ ու ոչ մի առա­ջընթաց չկա։ Տպա­վո­րություն է, որ պաշտո­նա­կան մակարդա­կում հայ-թուրքա­կան հարցե­րի կարգա­վո­րումից թուրքե­րը չեն հրա­ժարվել, իսկ գործնա­կան մակարդա­կում սառեցրել են։ Հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը նաև էակա­նո­րեն ազդվում են ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րից։ Ամեն անգամ, երբ ռուսնե­րը նշում են, որ իրենք հարգում են հայե­րի ցանկա­ցած որո­շում, որ Հայաստա­նը կարող է անել ինչ ցանկա­նում է, բայց չմո­ռա­նա, որ գտնվում է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և այլն, մենք պետք է հստակ ասենք, որհայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը չենք դարձնում գործիք հայ-ռուսա­կա­նի դեմ ու դրա գերին չենք։ Թուրքե­րի հետ մենք խոսում ենք, մնա­ցածն արդեն իրենք գիտեն, թե երբ ինչ կառա­ջարկեն կամ ոչ։ Իսկ Հայաստա­նում ռուսա­կան ռազմա­բա­զան միակ պահո­ղը թուրքերն են, ու դա պետք է ուղիղ ասել ամե­րի­կա­ցի­նե­րին։ Թուրքա­կան վտանգի ջանքերն են ստի­պել մեզ այդ ռազմա­բա­զան տեղա­կա­յել։

Արսեն Խառատյա­նը ուշադրություն հրա­վի­րեց այն բանի վրա, որ եթե թուրքա­կան կողմը ցանկա­նա լուրջ փոփո­խություններ արձա­նագրել, ապա նա կկա­րո­ղա­նա դա անել ու Բաքվի «գերին չի մնա»։

Ինչ վերա­բե­րում է միջազգա­յին քաղա­քա­կան դրությա­նը, Խառատյա­նը մանրա­մասն անդրա­դարձավ նաև ռուս-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րին՝ ընդգծե­լով այդ պոտենցիալ ուղղություննե­րը, որոնց վրա Հայաստա­նը պետք է ուշադրություն դարձնի առա­ջին հերթին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ