Ալիևի ելույթը տապալվեց։ Բացի իր կնոջից ու Հաջիևից, նրան լսող չկար ու դահլիճը դատարկ էր, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ելույթի, ում ամենայն ուշադրությամբ լսում էին ԱՄՆ, Թուրքիայի, ԵՄ ներկայացուցիչները։ Փաշինյանն իր խոսքում բավական հաջող կերպով ակնարկեց բոլորին Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցք» արտահայտության մասին։ Վարչապետը կարող էր ավելի ուժեղ քաղաքական հարված հասցնել, բայց նախընտրեց ավելի հանդուրժող երևալ։
Վահրամ Աթանեսյան
1inTV-ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է անցած օրերին ՄԱԿ-ում տեղի ունեցած հանդիպումներն ու ելույթները։
Վահրամ Աթանեսյանն իր խոսքում նշեց, մի քանի ուշագրավ դրվագների մասին։ Դրանից կարևորներից էին այն, որ Նյու Յորքում Ալիև-Զելեսնկի հանդիպում այդպես էլ չկայացավ, ինչը Ալևի կողմից անհամարձակության դրսևորում էր։ Ադրբեջանի նախագահը գուցե և ոչ տեսախցիկների առջև սուրճի սեղանի մոտ մի քանի բառ փոխանակած լինի, բայց ոչ ավելին, ինչը աչք ծակող երևույթ էր։ Հաջորդ ուշագրավ երևույթն այն էր, որ չկայացավ նաև Էրդողան-Ալիև հանդիպումը։ Իհարկե կարելի է ասել, որ Էրդողանը մեկնել էր այնտեղ Թրամփի հետ հանդիպելու համար, բայց Թուրքիան սովորաբաար բաց չի թողնում ադրբեջանական շահերը սպասարկելու իր հնարավորությունը։ Կարելի է կարծել, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում ինչ որ բան այն չէ։ Դրա մասին է վկայում ոչ միայն չկայացած հանդիպումը, այլև 44-օրյա պատերազմի օրը Էրդողանի կողմից կատարված գրառումը, որտեղ ոչ մի բառ չկար Ալիևի մասին։ Իր գրառման մեջ Էրդողանը նշել էր «Իմ քաջ եղբայր Ադրբեջան», բայց Ալիևի անունն անգամ չկար, ինչը չէր կարող անտես անցնել։ Միաժամանակ նաև Էրդողանը ցավակցել էր միայն թուրք «շեհիդների» ընտանիքներին և կրկին ոչ մի բառ ադրբեջանցի զինվորականների մասին։
Միաժամանակ նկատելի է նաև, որ Ադրբեջանը մի կողմից փորձում է մնալ թուրքերի կողմից նախագծվող «Մեծ Թուրան» ծրագրին, մյուս կողմից էլ սեպարատ պայմանագրեր է կնքում միջինասիական երկրների հետ։ «Մեծ Թուրանը» չի կայանում նույնիսկ իր ներսում։ Միջին ասիական երկրներն էլ հազիվ թե համաձայն լինեն իրենց անկախությունից հրաժարվել, մանավանդ, որ Թուրքիան ինչ որ առանձնահատուկ բան չունի առաջարկելու։ Այնտեղ ամենից աղքատ երկիրը Ղրղզստանն է, բայց քիչ հավանական է, որ նրանք համաձայնվեն իրենց սուվերենությունը հանձնել ինչ որ վերազգային կառույցի, որը չգիտես, թե ինչպես է կառավարվելու, ով է կառավարվելու։
Վահրամ Աթանեսյանը նաև նշեց, որ Ալիևի ելույթը տապալվեց։ Բացի իր կնոջից ու Հաջիևից, նրան լսող չկար ու դահլիճը դատարկ էր, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ելույթի, ում ամենայն ուշադրությամբ լսում էին ԱՄՆ, Թուրքիայի, ԵՄ ներկայացուցիչները։ Փաշինյանն իր խոսքում բավական հաջող կերպով ակնարկեց բոլորին Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցք» արտահայտության մասին։ Վարչապետը կարող էր ավելի ուժեղ քաղաքական հարված հասցնել, բայց նախընտրեց ավելի հանդուրժող երևալ։
Վահրամ Աթանեսյանը զարմանք հայտնեց, որ Ալիևից բացի «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսում են միայն հայ ընդդիմադիրները։ Նրանք անընդմեջ վախեցնում են «Մեծ Թուրանով», անընդհատ խոսում միջանցքի մասին։ Փաշինյանը հակադարձում է Ալիևին, որ դա «Զագեզուրի միջանցք» չէ, այլ «Թրամփի ուղի», իսկ հայ ընդդիմադիրները կրկնում են Ալիևի խոսքը։
Աթանեսյանի կարծիքով Ալիևը գլոբալ խաղաղությունից չի կարողանում հրաժարվել, դե ֆակտո խաղաղությունը առկա է, բայց նա դեռևս չի ստորագրում խաղաղության համաձայնագիրը, որովհետև ամեն օր աշխարհում կարող են մեծ փոփոխություններ տեղի ունենալ։ Ալիևը նաև շատ նուրբ ու զգայուն է վերաբերում Պաղեստինի անկախությանը դեմ գնալով, որովհետև դա կարող է նախադեպ դառնալ արցախցիների իրավունքների համար, դեմ է գնում ռուսների կողմից Ուկրաինայում ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանության դրույթին, որովհետև դա էլ իր հերթին հիմք է դառնալու արցախցիների իրավունքների վերարծարծման մասին։ Բայց միաժամանակ Ալիևը Ռուսաստանի հետ դեմ հանդիման չի գնալու, ճակատ-ճակատի չի զարկելու։
Իսկ ի՞նչ ունենք Հայաստանում այդ ամենի ֆոնին։ Միայն վարչապետի իմփիչմենթի առաջարկ, որն էլ ընթանում է «Կլինի՝ կլինի, չի լինի, էլի ոչինչ» սկզբունքով։ Ընտրություններին դեռևս ութ ամիս կա, իսկ մարդիկ արդեն նախընտրական քարոզ են անում։
Վահրամ Աթանեսյանը նաև ուշադրություն հրավիրեց Ադրբեջանում բացահայտվող կոռուպցիոն սկանդալների վրա, որոնց հասցեատերերից մեկն էլ Պուտինն է, ինչպես նաև խոսեց ռուսաստան-Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների մասին՝ ընդգծելով, թե ով ումից ինչ պահանջներ ունի և որքանով են դրանք իրագործելի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
