25 C
Yerevan

Խնդիրներ Թուրք-Ադրբե­ջա­նա­կան Հարա­բե­րություննե­րում

Ալիևի ելույթը տապալվեց։ Բացի իր կնո­ջից ու Հաջիև­ից, նրան լսող չկար ու դահլի­ճը դատարկ էր, ի տարբե­րություն Նիկոլ Փաշինյա­նի ելույթի, ում ամե­նայն ուշադրությամբ լսում էին ԱՄՆ, Թուրքիա­յի, ԵՄ ներկա­յա­ցուցիչնե­րը։ Փաշինյանն իր խոսքում բավա­կան հաջող կերպով ակնարկեց բոլո­րին Ալիևի կողմից «Զանգե­զուրի միջանցք» արտա­հայտության մասին։ Վարչա­պե­տը կարող էր ավե­լի ուժեղ քաղա­քա­կան հարված հասցնել, բայց նախընտրեց ավե­լի հանդուրժող երև­ալ։

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է անցած օրե­րին ՄԱԿ-ում տեղի ունե­ցած հանդի­պումներն ու ելույթնե­րը։

Վահրամ Աթա­նեսյանն իր խոսքում նշեց, մի քանի ուշագրավ դրվագնե­րի մասին։ Դրա­նից կարև­որնե­րից էին այն, որ Նյու Յորքում Ալիև-Զելեսնկի հանդի­պում այդպես էլ չկա­յա­ցավ, ինչը Ալևի կողմից անհա­մարձա­կության դրսև­ո­րում էր։ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը գուցե և ոչ տեսախցիկնե­րի առջև սուրճի սեղա­նի մոտ մի քանի բառ փոխա­նա­կած լինի, բայց ոչ ավե­լին, ինչը աչք ծակող երև­ույթ էր։ Հաջորդ ուշագրավ երև­ույթն այն էր, որ չկա­յա­ցավ նաև Էրդո­ղան-Ալիև հանդի­պումը։ Իհարկե կարե­լի է ասել, որ Էրդո­ղա­նը մեկնել էր այնտեղ Թրամփի հետ հանդի­պե­լու համար, բայց Թուրքիան սովո­րա­բաար բաց չի թողնում ադրբե­ջա­նա­կան շահե­րը սպա­սարկե­լու իր հնա­րա­վո­րությունը։ Կարե­լի է կարծել, որ թուրք-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում ինչ որ բան այն չէ։ Դրա մասին է վկա­յում ոչ միայն չկա­յա­ցած հանդի­պումը, այլև 44-օրյա պատե­րազմի օրը Էրդո­ղա­նի կողմից կատարված գրա­ռումը, որտեղ ոչ մի բառ չկար Ալիևի մասին։ Իր գրառման մեջ Էրդո­ղա­նը նշել էր «Իմ քաջ եղբայր Ադրբե­ջան», բայց Ալիևի անունն անգամ չկար, ինչը չէր կարող անտես անցնել։ Միա­ժա­մա­նակ նաև Էրդո­ղա­նը ցավակցել էր միայն թուրք «շեհիդնե­րի» ընտա­նիքնե­րին և կրկին ոչ մի բառ ադրբե­ջանցի զինվո­րա­կաննե­րի մասին։ 

Միա­ժա­մա­նակ նկա­տե­լի է նաև, որ Ադրբե­ջա­նը մի կողմից փորձում է մնալ թուրքե­րի կողմից նախագծվող «Մեծ Թուրան» ծրագրին, մյուս կողմից էլ սեպա­րատ պայմա­նագրեր է կնքում միջի­նա­սիա­կան երկրնե­րի հետ։ «Մեծ Թուրա­նը» չի կայա­նում նույնիսկ իր ներսում։ Միջին ասիա­կան երկրներն էլ հազիվ թե համա­ձայն լինեն իրենց անկա­խությունից հրա­ժարվել, մանա­վանդ, որ Թուրքիան ինչ որ առանձնա­հա­տուկ բան չունի առա­ջարկե­լու։ Այնտեղ ամե­նից աղքատ երկի­րը Ղրղզստանն է, բայց քիչ հավա­նա­կան է, որ նրանք համա­ձայնվեն իրենց սուվե­րե­նությունը հանձնել ինչ որ վերազգա­յին կառույցի, որը չգի­տես, թե ինչպես է կառա­վարվե­լու, ով է կառա­վարվե­լու։

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև նշեց, որ Ալիևի ելույթը տապալվեց։ Բացի իր կնո­ջից ու Հաջիև­ից, նրան լսող չկար ու դահլի­ճը դատարկ էր, ի տարբե­րություն Նիկոլ Փաշինյա­նի ելույթի, ում ամե­նայն ուշադրությամբ լսում էին ԱՄՆ, Թուրքիա­յի, ԵՄ ներկա­յա­ցուցիչնե­րը։ Փաշինյանն իր խոսքում բավա­կան հաջող կերպով ակնարկեց բոլո­րին Ալիևի կողմից «Զանգե­զուրի միջանցք» արտա­հայտության մասին։ Վարչա­պե­տը կարող էր ավե­լի ուժեղ քաղա­քա­կան հարված հասցնել, բայց նախընտրեց ավե­լի հանդուրժող երև­ալ։

Վահրամ Աթա­նեսյա­նը զարմանք հայտնեց, որ Ալիև­ից բացի «Զանգե­զուրի միջանցքի» մասին խոսում են միայն հայ ընդդի­մա­դիրնե­րը։ Նրանք անընդմեջ վախեցնում են «Մեծ Թուրա­նով», անընդհատ խոսում միջանցքի մասին։ Փաշինյա­նը հակա­դարձում է Ալիև­ին, որ դա «Զագե­զուրի միջանցք» չէ, այլ «Թրամփի ուղի», իսկ հայ ընդդի­մա­դիրնե­րը կրկնում են Ալիևի խոսքը։ 

Աթա­նեսյա­նի կարծի­քով Ալիևը գլո­բալ խաղա­ղությունից չի կարո­ղա­նում հրա­ժարվել, դե ֆակտո խաղա­ղությունը առկա է, բայց նա դեռևս չի ստո­րագրում խաղա­ղության համա­ձայնա­գի­րը, որովհետև ամեն օր աշխարհում կարող են մեծ փոփո­խություններ տեղի ունե­նալ։ Ալիևը նաև շատ նուրբ ու զգա­յուն է վերա­բե­րում Պաղեստի­նի անկա­խությա­նը դեմ գնա­լով, որովհետև դա կարող է նախա­դեպ դառնալ արցախցի­նե­րի իրա­վունքնե­րի համար, դեմ է գնում ռուսնե­րի կողմից Ուկրաի­նա­յում ռուսա­լե­զու բնակչության իրա­վունքնե­րի պաշտպա­նության դրույթին, որովհետև դա էլ իր հերթին հիմք է դառնա­լու արցախցի­նե­րի իրա­վունքնե­րի վերարծարծման մասին։ Բայց միա­ժա­մա­նակ Ալիևը Ռուսաստա­նի հետ դեմ հանդի­ման չի գնա­լու, ճակատ-ճակա­տի չի զարկե­լու։

Իսկ ի՞նչ ունենք Հայաստա­նում այդ ամե­նի ֆոնին։ Միայն վարչա­պե­տի իմփիչմենթի առա­ջարկ, որն էլ ընթա­նում է «Կլի­նի՝ կլի­նի, չի լինի, էլի ոչինչ» սկզբունքով։ Ընտրություննե­րին դեռևս ութ ամիս կա, իսկ մարդիկ արդեն նախընտրա­կան քարոզ են անում։

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև ուշադրություն հրա­վի­րեց Ադրբե­ջա­նում բացա­հայտվող կոռուպցիոն սկանդալնե­րի վրա, որոնց հասցեա­տե­րե­րից մեկն էլ Պուտինն է, ինչպես նաև խոսեց ռուսաստան-Թուրքիա-ԱՄՆ հարա­բե­րություննե­րի մասին՝ ընդգծե­լով, թե ով ումից ինչ պահանջներ ունի և որքա­նով են դրանք իրա­գործե­լի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ