13.5 C
Yerevan

Թալա­նի Ռեժի­մը Չպի­տի Հետ Գա

Նախկին թալանչի­նե­րը ոչինչ չարե­ցին հայ պետությունը հզո­րացնե­լու, զինե­լու համար։ Նրանք չեն կարող համախմբել ժողովրդին ու ժողո­վուրդը շատ լավ հիշում է նրանց ճնշումնե­րը, հանցանքնե­րը, ընտրա­կա­շառքնե­րը։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա­նը 20 տարի ժամա­նակ ունեին երկի­րը զարգացնե­լու, բանա­կը զինե­լու, Արցա­խի հարցը լուծե­լու համար։ Ինչո՞ւ չարե­ցին, ինչո՞ւ մեր բանա­կը բավա­կա­նա­չափ զինված չէր։ Եվ այժմ էլ գան որ ի՞նչ անեն։ Նորից կեղծեն ընտրություննե­րը, երկրում վերա­կանգնեն թալա­նի ու վախի մթնո­լորտը։ 

Հակոբ Մելքոնյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է սփյուռքա­հայ քաղա­քա­կան գործիչ Հակոբ Մելքոնյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նի ներքին ու արտա­քին դրությունը դրսից նայո­ղի աչքե­րով։

Հակոբ Մելքոնյանն իր խոսքում նշել է, որ օգոստո­սի 8‑ին կնքված համա­ձայնա­գի­րը որևէ կապ չունի կապի­տուլյա­ցիա­յի կամ նման ինչ որ բանի հետ։ Հստակ փաստա­թուղթ է, որում նշված է, որ Հայաստա­նը որևէ մեկին չի զիջում իր ինքնուրույնությունը, այլ հնա­րա­վո­րություն է ստա­նում խաղա­ղություն ապա­հո­վել ու միա­ժա­մա­նակ տնտե­սա­կան զարգա­ցում ստա­նալ։ 

Հասա­րա­կա­կան գործի­չը չհա­մա­ձայնվեց, որ երկրում բան չի փոխվել։ Նա ասաց, որ տարին մեկ-երկու անգամ գալիս է Հայաստան և շատ լավ տեսնում է այն փոփո­խություննե­րը, որ կա։ Երկրում հսկա­յա­ծա­վալ շինա­րա­րություն է ընթա­նում, բազմա­թիվ դպրոցներ ու մանկաա­պարտեզներ են կառուցվում։ Ինքն անձամբ գնա­ցել է Արաքս գյուղ և այնտեղ տեսել, թե ինչ հրա­շա­լի մանկա­պարտեզ է կառուցվել։ Ինքը հպարտա­նում է տեսնե­լով այդ ամե­նը, տեսնե­լով երկրի զարգա­ցումը։ Իսկ Հայաստա­նը տարի­նե­րով թալա­նած նախկիննե­րը գողա­ցել են այդ մանկա­պարտեզնե­րը մեր մանուկնե­րից, գողա­ցել են դպրոցնե­րը մեր երե­խա­նե­րից։ Նրանք իրենց թալա­նը պահե­լու խնդիր ունեն և այդ պատճա­ռով էլ ամեն ինչ անում են, որպե­զի մնան իրենց դիրքե­րում կամ, որ ավե­լի լավ է՝ իշխա­նություն դառնան։ Իմփիչմենթի գործընթա­ցը, որ սկսել են, միայն մի նպա­տակ ունի՝ իրենց վարձատրողնե­րին ցույց տալ, որ իբրևէ թե գործ են անում, բայց հայ ժողո­վուրդը շատ խելա­ցի է ու երկրորդ անգամ նույն թակարդը չի ընկնի։ Նախկին թալանչի­նե­րը ոչինչ չարե­ցին հայ պետությունը հզո­րացնե­լու, զինե­լու համար։ Նրանք չեն կարող համախմբել ժողովրդին ու ժողո­վուրդը շատ լավ հիշում է նրանց ճնշումնե­րը, հանցանքնե­րը, ընտրա­կա­շառքնե­րը։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա­նը 20 տարի ժամա­նակ ունեին երկի­րը զարգացնե­լու, բանա­կը զինե­լու, Արցա­խի հարցը լուծե­լու համար։ Ինչո՞ւ չարե­ցին, ինչո՞ւ մեր բանա­կը բավա­կա­նա­չափ զինված չէր։ Եվ այժմ էլ գան որ ի՞նչ անեն։ Նորից կեղծեն ընտրություննե­րը, երկրում վերա­կանգնեն թալա­նի ու վախի մթնո­լորտը։

Մելքոնյա­նը քննարկեց նաև հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը։ Ռուսաստա­նի նման դաշնա­կիցն ո՞ւմ է պետք։ Նա իբրև, թե մեր դաշնա­կիցն է եղել, բայց զենք է վաճա­ռել մեր թշնա­մուն։ Ո՞վ կցանկա­նա նման ընկեր ունե­նալ։ Հիմա եթե մենք Ուկրաի­նա­յին զենք վաճա­ռենք, բայց ասենք, որ հավա­սա­րակշռում ենք ու ռուսնե­րի դաշնա­կիցն ենք, ռուսնե­րը դա կընդունե՞ն։ Կհամաձայնվե՞ն։ Իհարկե ոչ։

Մելքոնյա­նը նշեց, որ եկե­ղե­ցին ևս, ցավոք սրտի մասն է կազմում նախկին թալանչի խմբա­վո­րումնե­րի։ Նրա կարծի­քով կաթո­ղի­կո­սը խախտել է Քրիստո­սի պատվի­րա­նը, որն ասում է «մի շնա­ցիր»։ Հայ ժողո­վուրդը, որ քրիստոնյա է, նա ցանկանո՞ւմ է շնա­ցող կաթո­ղի­կոս ունե­նալ։ Դաշնակցա­կաննե­րը Գլենդեյլում ցույց էին կազմա­կերպել, որին շատ քիչ մարդ մասնակցեց ու մասնա­կիցնե­րի մեջ գտնող քահա­նան հայտա­րա­րեց, որ կտրե­լու է Փաշինյա­նի գլուխը։ Դա հոգև­ո­րա­կա­նի խո՞սք է։ Դա քրիստոնյա­նի խո՞սք է։ Ու մի՞թե ժողո­վուրդը կցանկա­նա ունե­նալ այնպի­սի հոգև­ո­րա­կաններ, որոնք իրենց պահում են մահմե­դա­կան ահա­բե­կի­չի նման։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ