21.8 C
Yerevan

Ընդդի­մության Երա­զանքը Գուբեռնիան Է


Կարև­որն այն է, որ այդ զեկույցում ապա­ցույցնե­րով ներկա­յացվի, թե ինչպես են Ռուսաստա­նի կողմից կառա­վարվող գործա­կա­լա­կան ցանցե­րը  մեզ մոտեցրել պարտությա­նը։

Հովսեփ Խուրշուդյան

Զարկե­րակ լրատվա­կա­նը զրուցել է Ազատ Քաղա­քա­ցի ՀԿ ‑ի նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են որոշ ներքա­ղա­քա­կան հարցեր։

Հովսեփ Խուրշուդյա­նը, անդրա­դառնլով Գյումրու քաղա­քա­պետ Վարդան Ղուկասյա­նի այն հայտա­րա­րությա­նը, որտեղ նա բավա­կան կոպիտ բառե­րով էր արտա­հայտվում բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր դեմ են Ռուսաստա­նի հետ միութե­նա­կան երկիր կազմե­լուն, ասաց, որ Ռուսաստա­նը երեք բութ գործիք է ունե­ցել Հայաստա­նի գլխին հարվա­ծե­լու համար։ Դրանցից առա­ջի­նը Ադրբե­ջանն էր, որին Ռուսաստանն ամեն անգամ մեր վրա հարձակվել ստի­պե­լով, իր համար քաղա­քա­կան հարցեր էր լուծում։ Այդ բութ գործի­քը հիմնո­վին փչա­ցել է օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրից հետո, թեև մինչ այդ էլ եվրա­դի­տորդնե­րից ներկա­նությունից հետո այլևս չէր աշխա­տում։ Երկրորդ բութ գործի­քը Լարսի միջանցքն է, որ ռուսնե­րը ամեն անգամ փակե­լով ու բացե­լով հայե­րին ճնշում էին, բայց այդ գործի­քը ևս սկսել է չաշխա­տել, հատկա­պես այն բանից հետո, երբ Երև­ա­նը սպառնաց, որ եթե այդ միջանցքը չի չի աշխա­տե­լու, ապա ԵԱՏՄ-ում մնալն արդեն անի­մաստ է։  Իսկ ռուսա­կան երրորդ բութ գործի­քը, որ անխա­փան է աշխա­տում, դա հայկա­կան ընդդի­մությունն է, որի միակ նպա­տակն այն է, որ Հայաստա­նը դարձնեն ռուսա­կան գուբեռնիա ու իրենք էլ մնան իշխա­նություն։ Ընդդի­մությունը ռուսա­կան էժան գործիք է, որ խնդրում է ռուսնե­րին, որ եկեք, մեզ օգնեք դառնանք իշխա­նություն, ինչ ուզում եք կանենք։ Ուզում եք, ռուսա­կան զորք բերեք Սյունիք, ուզում եք, հերթա­կան զիջումն արեք թուրքե­րին, ինչ ուզեք կանենք, միայն թե դառնանք իշխա­նություն։ Հայաստա­նի ընդդի­մությունը խոց է Հայաստա­նի մարմնին, որ քայքա­յում է մեզ ներսից։

Խուրշուդյա­նը, խոսե­լով Անդրա­նիկ Քոչարյա­նի հարցազրույցի մասին, որը վերա­բե­րում է 44-օրյա պատե­րազմը քննող հանձնա­ժո­ղո­վի զեկույցին, միանշա­նակ պնդեց, որ այդ զեկույցը պետք է հանրայնացվի, որպեսզի այն, ինչի մասին հասա­րա­կությունը գիտի, դա հաստատվի ապա­ցույցնե­րով։ Իսկ կարև­որն այն է, որ այդ զեկույցում ապա­ցույցնե­րով ներկա­յացվի, թե ինչպես են Ռուսաստա­նի կողմից կառա­վարվող գործա­կա­լա­կան ցանցե­րը  մեզ մոտեցրել պարտությա­նը։

Խուրշուդյանն ասաց, որ իշխա­նություննե­րը պետք է շատ ուշա­դիր լինեն ռուսակզն այդ քայքա­յիչ ուժե­րի նկատմամբ։ Պետք է նաև քաջություն ունե­նան արգե­լե­լու այն կուսակցություննե­րին, լրատվա­մի­ջոցնե­րը, որոնք Ռուսաստա­նի ղեկա­վա­րությամբ հիբրի­դա­յին պատե­րազմ են մղում այստեղ՝ մեր դեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ