30.6 C
Yerevan

«Հայրե­նի­քը» Գրեց Փոխա­կերպված Դաշնակցության Դամբա­նա­կա­նը

«Հայրե­նի­քի» խմբագրա­կա­նը, տարա­բախտա­բար, այդ սահմա­նը հատել է՝ Հայաստա­նի դեմ օգտա­գործե­լով Բաքվի քարոզչությունը եւ այն ճանա­չել արժա­նա­հա­վատ, իսկ հայրե­նի երկրի վարչա­պե­տի մեկնա­բա­նություննե­րը՝ «ստա­հոդ»: 

Նախկին Դաշնակցա­կան

«Հ․Հ․ «ազգընտիր» վարչա­պե­տը յամա­ռօ­րէն կը պնդէ, թէ «Զանգե­զուրի միջանցք» գոյութիւն չունի եւ պիտի չունե­նայ: Դժբախտ իրա­կա­նութիւնը ճիշդ հակա­ռակն է. անուա­նա­կոչման ազե­րիա­կան բառամթերքը կը կրկնուի ու վերստին կը հաստա­տուի, Պաքուէն տարա­ծուող լուսանկարներ եւ ժապաւէններ ցոյց կու տան, որ «միջանցք»-ին պատրաստութեան աշխա­տանքնե­րը ընթացքի մէջ են»,- կարդում ենք ՀՅԴ «Հայրե­նիք» պաշտո­նա­թերթի առ հոկտեմբեր 2 խմբագրա­կա­նում: 

Վստա­հա­բար կարե­լի է արձա­նագրել, որ սույն գրությունը Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցության՝  վերջին մի քանի տասնամյակնե­րին Հայաստա­նի նախկին իշխա­նություննե­րի եւ Սփյուռքի որոշ հաճո­յա­կա­տար շրջա­նակնե­րի ջանքե­րով աղե­տա­լի փոխա­կերպումնե­րի ենթարկված տեսա­կի դամբա­նա­կանն է: Քանզի իշխա­նության մտա­հոգ քննա­դա­տության, Սյունի­քում հաղորդակցության վերա­բերյալ պատասխա­նի սպա­սող հարցեր բարձրացնե­լու փոխա­րեն վկա­յա­կո­չեն Բաքվի տարա­ծած լուսանկարնե­րը եւ տեսա­ժա­պա­վաննե­րը՝ նշա­նա­կում է հրա­պա­րա­կավ խոստո­վա­նել, որ Դաշնակցության փոխա­կերպված տեսա­կը բացա­հայտում է իր ծագումնա­բա­նությունը եւ թուրք-ադրբե­ջա­նա­կան քարոզչության պորտա­լա­րա­յին երկրորդը լինե­լու ստո­րա­քարշ գոյությունը: 

Անցյա­լին  ՀՅԴ‑ն Հայաստա­նի իշխա­նություննե­րի կողմից քննա­դատվել է թե խորհրդա­յին տասնամյակնե­րի ընթացքում, թե ՀՀՇ վարչա­կազմի օրոք, քննա­դատվում է նաեւ ՔՊ կուսակցության, վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի կողմից: Բայց Հայաստա­նի նույնիսկ կոմունիստ վարիչնե­րը երբեք թույլ չեն տվել Դաշնակցության հասցեին գործա­ծել թուրք-ադրբե­ջա­նա­կան քարոզչության բառա­պա­շա­րը: Հայաստա­նի ոչ մի ղեկա­վար Դաշնակցության վերա­բերյալ չի օգտա­գործել թուրք-ադրբե­ջանցի­նե­րի կողմից նրան բնութագրող «տեռո­րիստ» որա­կումը: Նրանք քննա­դա­տել են ՀՅԴ օրվա կեցվածքը, բայց՝ ոչ հայ ազգա­յին կուսակցություն Դաշնակցությա­նը:

«Հայրե­նի­քի» խմբագրա­կա­նը, տարա­բախտա­բար, այդ սահմա­նը հատել է՝ Հայաստա­նի դեմ օգտա­գործե­լով Բաքվի քարոզչությունը եւ այն ճանա­չել արժա­նա­հա­վատ, իսկ հայրե­նի երկրի վարչա­պե­տի մեկնա­բա­նություննե­րը՝ «ստա­հոդ»: Առ այդ, յուրա­քանչյուր հավա­տա­վոր դաշնակցա­կա­նի պարտքն է «ողորմա­թաս խմել» արմենռուստամյաննե­րի եւ լիլիթգալստյաննե­րի կոմսո­մո­լա­կան ղեկա­վա­րության զոհը դարձած ՀՅԴ հայաստանյան եւ սփյուռքյան կառույցնե­րի «հոգե­հա­ցին» եւ նույն պահին ձեռնա­մուխ լինել ռոստոմնե­րի, զավարյաննե­րի Դաշնկա­ցության վերածնության սուրբ գործին՝ հանուն Հայաստա­նի, Արցա­խի եւ Սփյուռքի: 

Նախկին Դաշնակցա­կան

Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը վերոնշյալ գրա­ռումը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ։

Առնչվող Հոդվածներ