23 C
Yerevan

Ալիևը Մեղմացնում Է Իր Ոճը

Իրա­նին ըստ էության դուրս են մղում պաղեստինյան հարցի կարգա­վորման ընթացքից։ Պարզ երև­ում է, որ նույնիսկ արա­բա­կան ու իսրա­յե­լա­կան կողմե­րը ԱՄՆ-ին են դիտարկում որպես կարգա­վո­րող կողմ։ Իրա­նը, որ դեռ չի հրա­ժարվել ուրա­նի հարստա­ցումից, որևէ կերպ արձա­գանքե­լու է և այդ դեպում ԱՄՆ‑ն ու Իսրա­յե­լը գուցե չհրա­ժարվեն Իրա­նի ռմբա­կո­ծությունից։

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նությա­նը վերա­բե­րող մի շարք երև­ույթներ։

Վահրամ Աթա­նեսյանն անդրա­դարձել է Կոպենհա­գե­նում կայա­ցած Եվրո­պա­կան համայնքի գագաթնա­ժո­ղո­վին, որի ընթացքում նկա­տե­լի էր Ալիևի բավա­կան մեղմ ոճը, երբ նա խոսում էր այն մասին, որ Հայստանն ու Ադրբե­ջա­նը քիչ-քիչ ընտե­լա­նում են խաղա­ղությա­նը։ Աթա­նեսյա­նի կարծի­քով դա կարող է հետև­անք լինել այն բանի, որ սեպտեմբե­րի 25-ին ՄԱԿ-ում նրա ելույթն առնվազն անհասկա­նա­լի ու անընդունե­լի է եղել Վաշինգտո­նի ու Բրյուսե­լի համար և որոնց ներկայցուցիչնե­րը եղել են Բաքվում ու հանդի­պել Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րա­րի հետ։ Ամեն դեպքում, օգոստո­սի 8‑ը դեռևս չի կարե­լի համա­րել վերջնա­կամ կարգա­վորման ավարտ։ Շատ բան դեռ նոր պիտի սկսվի, գործընթացներ կան, որ տարի­ներ են տևե­լու։ Կոնկրետ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը դեռ տասնամյակներ շարունակ լինե­լու են նվա­զա­գույն մակա­դա­կի վրա։

Աթա­նեսյա­նը նաև անդրա­դարձավ Արա­րատ Միրզո­յա­նի այն հայա­տա­րա­րությա­նը, որտեղ նա մի կողմից դրա­կան էր արտա­հայտվում Մոսկվա­յի մեղմ քաղա­քա­կան վերա­բերմունին օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրին, մյուս կողմից էլ դժգո­հում, որ ռուսա­կան մի շարք թերթեր ամե­նօրյա ռեժի­մով հարձակվում են ՀՀ ինքնիշխա­նության վրա։ Աթա­նեսյա­նի գնա­հա­տա­կա­նով Հայաստա­նը այն ռեսուրսնե­րը չունի, որ առճա­կատման մեջ լինի ռուսնե­րի հետ ու նման խոսույթը դրա­կան չէ առա­ջին հերթին Հայաստա­նի համար։ Մյուս կողմից էլ Հայաստա­նի ընդդի­մությունը պետք է հասկա­նա իր այն մոլո­րությունը, որ ռուսնե­րը կարող են այստեղ իշխա­նություն փոխել։ Ընդ որում ոչ թե այն պատճա­ռով, որ ռուսնե­րի ռեսուրսնե­րը չեն հերի­քի կամ ցանկություն չկա, այլ, որ նման քայլը կարող է ապա­կա­յունացնել ողջ Հարա­վա­յին Կովկա­սը։ Իսկ դա հիմա մեծ սխալ կլի­նի, քանի որ, տարա­ծաշրջա­նում առանց այն էլ հիմա բավա­կան լարված է։ Բազմա­թիվ փորձա­գետներ համա­րում են, որ մոտ օրերս Իրա­նի վրա հարձա­կում կարող է իրա­կա­նացվել։ Պարզ չէ, թե այդ հարձա­կումը կլի­նի, թե ոչ կամ Իրանն ինչպես կարձա­գանքի։

Աթա­նեսյա­նը նշեց, որ Իրա­նին ըստ էության դուրս են մղում պաղեստինյան հարցի կարգա­վորման ընթացքից։ Պարզ երև­ում է, որ նույնիսկ արա­բա­կան ու իսրա­յե­լա­կան կողմե­րը ԱՄՆ-ին են դիտարկում որպես կարգա­վո­րող կողմ։ Իրա­նը, որ դեռ չի հրա­ժարվել ուրա­նի հարստա­ցումից, որևէ կերպ արձա­գանքե­լու է և այդ դեպում ԱՄՆ‑ն ու Իսրա­յե­լը գուցե չհրա­ժարվեն Իրա­նի ռմբա­կո­ծությունից։

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև նշեց, որ Ադրբե­ջանն էլ իր հերթին խնդիր է դառնում Իրա­նի ու Ռուսաստա­նի համար։ Պաշտո­նա­պես ոչ մի բան չհայտա­րա­րող Բաքուն դուրս է գալիս Իրան-Ռուսաստան տարանցիկ բոլոր ծրագրե­րից ու Հայաստա­նը մնում է միակ երկի­րը, որով Ռուսաստանն ու Իրա­նը կարող են կապվել իրար հետ։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ