Քոչարյանի այդ նոր մոտեցումն այն է, որ ընտրություններին փորձ անեն մասնակցել ոչ թե մեկը ընդհանուր, այլ մի քանի ուժերով։ Ասենք փորձեն այնպիսի իրավիճակ ձևավորեն, որ ԱԺ-ում լինի ՔՊ-ն, ապա Քոչարյանը, հետո՝ ՀՅԴ-ն, գուցե նաև Կարապետյանը, կամ էլ այնպիսի ուժեր, որ իշխանությանը չեն աջակցում ու արդեն ԱԺ-ում նրանք փորձեն ավելի շատ ձայներ ստացած ՔՊ-ին դուրս մղել և Քոչարյանին դարձնել վարչապետ, այսինքն անեն այն, ինչ արեցին Գյումրիում։
Ստյոպա Սաֆարյան
Մաս 1-ին. Քոչարյանի Նոր Պլանը
Armtimes-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։
Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններին՝ առ այն, որ նա պնդել էր, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ միութենական հանրապետություն դառնա, քանի որ առանց ռուսների մենք կոչնչանանք, ասաց, որ դա հայաստանյան գուբեռնիստական ընդդիմության խոսքի շարունակությունն է։ Իհարկե Վարդան Ղուկասյանն այն անձը չէ, որ հեղափոխական, քաղաքական առաջնորդի դեր կատարի, նա պարզապես Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող քաղաքականության հերթական ներկայացուցիչն է։ Նման խոսույթ մեր հանրային դաշտում առաջին անգամ նման բացահայտ կերպով ներմուծեց ռուսահայ ձեռնարկատեր, մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը(ներկայումս գտնվում է Բաքվում՝ ադրբեջանական գերության մեջ․ Մեր Ուղին), ով Հայաստանի «թաթարականացման» ջատագովն էր։ Նա բազմիցս շեշտում ու գովում էր Թաթարստանի կարգավիճակը ու նշում, որ այդ երկիրն ունի ամենաբարձր ինքնավարության ցուցիչներ Ռուսաստանում ու անհամեմատելի է օրինակ Բուրյաթիայի հետ, որն ընդամենը մարզ է։ Իհարկե այդ խոսույթը այն ժամանակ շոկի ենթարկեց մեզ բոլորիս։ Հետո այդ խոսքը 2021թ․ կրկնեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, հիմա էլ նույնն անում է Վարդան Ղուկասյանը։
Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ Գյումրիում Վարդան Ղուկասյանի հաղթանակը պայմանավորված էր ոչ թե այն բանով, որ գյումրեցիները բոլորը քվեարկեցին Ղուկասյանի օգտին, այլ պարզապես ընտրական օրենսգիրքը թույլ տվեց այդ ֆոկուսներն անել ու հիմա Հայաստանի ընդդիմությունը փորձելու է նույն բանն անել 2026թ․ ընտրություններում ու ողջ Հայաստանը դարձնել Գյումրի-2։ Դրանով է պայմանավորված այն իբրև թե բաժանումը, որ կա «Հայաստան» խմբակցության ներսում, երբ այս կամ այն կերպ զրույցներ են հնչում բաժանվելու և առանձին-առանձին ընտրություններին մասնակցելու համար։ Բացի դրանից կա նաև Սամվել Կարապետյանի գործոնը, որն անհանգստացնում է Ռոբերտ Քոչարյանին։ «Հրապարակը» գրել էր, որ Քոչարյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում և հանդիպել է ռուսական քաղաքականության, այսպես ասած «Հայաստանի կորրդինատոր Կիրիլիենկոյի հետ»։ Այդ հանդիպման նպատակը մեկն է՝ համոզել ու հավատացնել Կիրլիենկոյին, որ Ռոբերտ Քոչարյանի վրա խաչ չքաշեն ու մի կողմ չդնեն։
Դեռ 2021թ․ Քոչարյանն ու իր կողմնակիցները անխղճորեն խաբել են ռուսական քաղաքական շրջանակներին՝ հավատացնելով, որ Քոչարյանն ունի մեծ թվով կողմնակիցներ ու առաջատար է։ Ռուսներն էլ, հավատալով դրան, բացեիբաց աջակցում էին Քոչարյանին ու Մարգարիտա Սիմոնյանի, Սեմյոբ Բաղդասարովի, Գաբրիելյանովի, Քեոսայանի բերանով ուղղակի հեղափոխության կոչեր էին անում Հայաստանում՝ ընդհուպ մինչև Փաշինյանին սպանելու Սիմոնյանի կոչերը։ Սիմոնյանը, ով իրավունք չուներ որևէ հանրահավաքի կոչ անել, Ռուսաստանից համոզում էր հայերին հավաքվել Երևանում, հեռացնել իշխանություններին, փրկել Հայաստանը։ Բայց 2021-ի ընտրությունները ցույց տվին, որ Քոչարյանն ամենևին էլ առաջատար չէ ու նրա օգտնի քվեարկած 20 տոկոսի մի մասը ընտրել է կաշառքով, մի մասը՝ հավատալով, որ նա կկարողանա իշխանափոխություն իրականացնել։ Հիմա, երբ արդեն 2026-ի ընտրություններին են նախապատրաստվում, Քոչարյանը մեծ խնդիրներ ունի։ Ռուսներն այս պահին Սամվել Կարապետյանին չեն աջակցում այնպես բացեիբաց, ինչպես, որ Քոչարյանին, բայց եթե նրանք շարունակեն հավատալ այն կեղծ հարցումներին, որ Քոչարյանն ու իր թիմը ցույց էր տալիս 2021-ին, ապա 2026-ին նորից նույն շոկի մեջ են հայտնվելու։ Ընդ որում ռուսական այդ աջակցությունը հենց Մոսկվային դրեց անհարմար դրության մեջ, քանի որ Երևանին հնարավորություն տվեց արդեն հիմնավորված կերպով Մոսկվայից հեռավորություն պահպանելու։ Ու հիմա Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է Կիրիլենկոյին համոզել, որ ինքը «նոր պլաններ ունի»։
Ըստ Ստյոպա Սաֆարյանի, Քոչարյանի այդ նոր մոտեցումն այն է, որ ընտրություններին փորձ անեն մասնակցել ոչ թե մեկը ընդհանուր, այլ մի քանի ուժերով։ Ասենք փորձեն այնպիսի իրավիճակ ձևավորեն, որ ԱԺ-ում լինի ՔՊ-ն, ապա Քոչարյանը, հետո՝ ՀՅԴ-ն, գուցե նաև Կարապետյանը, կամ էլ այնպիսի ուժեր, որ իշխանությանը չեն աջակցում ու արդեն ԱԺ-ում նրանք փորձեն ավելի շատ ձայներ ստացած ՔՊ-ին դուրս մղել և Քոչարյանին դարձնել վարչապետ, այսինքն անեն այն, ինչ արեցին Գյումրիում։ Բայց դրա շանսերը քիչ են։ Սամվել Կարապետյանը ևս այն հռչակավոր մեծամասնությունը չունի, ինչպես, որ փորձում են համոզել։
Քաղաքագետը նշեց նաև, որ Քոչարյանի համար նաև մեծ խնդիր է իր որդու ապագան դասավորելու հարցը։ Լևոն Քոչարյանը չունի քաղաքական ու քաղաքագիտական, ոչ էլ նույնիսկ իրավաբանական խոսքի հմտություն, թեև ավարտել է ԵՊՀ իրավաբականան ֆակուլտետը։ Նրա խոսքը փողոցի, «լավ տղայի» խոսք ու պահվածք է, այն էլ բավական անհաջող։ Քոչարյանի հետ դաշինք կազմած ՀՅԴ-ն միանշանակ Լևոն Քոչարյանին չի ընդունելու որպես վարչապետի թեկնածու, որպես միասնական ընդդիմության առաջնորդ։ ՀՅԴ-ն այդքան քաղաքական հոտառություն ու փորձ ունի նման բան չանելու համար։ Իհարկե եթե ՀՅԴ-ում Լևոն Քոչարյանին փորձեն դիտարկել որպես վարչապետի թեկնածու, ապա դրանով իրենց գերեզամանքարը կդնեն, բայց դա քիչ հավանական է։ Դաշնակցությունը պատրաստ է Լևոն Քոչարյանին ընդունել որպես «առաջնորդի որդի», բայց ոչ ավելին։ Պլանը սա է, մասնակցել մի քանի ուժերով, մտնել ԱԺ և այնտեղ քվեարկությամբ հասնել իշխանության, այլ բան չկա։
Ստյոպա Սաֆարյանը մեղադրեց իշխանություններին, որ չափից ավելի անհեռատես ու անխոհեմ են։ Դեռ 2021թ․ ընտրությունների ժամանակ երբ ինքն ու իր կողմնակիցները բարձրաձայնում են անվերջ շրջանառվող կաշառքների մասին, այդ ամենն անհետևանք մնաց։ Իշխանությունները միաժամանակ պիտի զբաղվեն կուսակցությունների ժողովրդավարացման գործընթացով՝ պարզելով նրանց ֆինանսավորման աղբյուրները և այլն։ Նրանք նաև պիտի րոպեապես արձագանքեն երբ Վարդան Ղուկասյանը կամ այդ գուբեռնիստական ուժերից որևէ մեկը փորձում է Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնել։
Քաղաքագետը քննարկեց Մոլդովիայի օրինակը, երբ մոլդովական իշխանությունները աստիճանաբար սկսեցին իրավական հիմքերով ճնշել ռուսամետ ուժերին, արգելել նրանց մասնակցությունն ընտրություններին։ Մոլդովայում ռուսները հարյուր միլիոնավոր դոլարներ էին ծախսում իրենց խամաճիկ ուժերին աջակցելու համար։ Հայաստանում իշխանությունը պիտի հասկանա, որ ժողովրդավարությունն ու անտերությունը տարբեր բաներ են ու կարողանա պաշտպանել ժողովրդավարությանն այնպես, ինչեպս դա դժվարությամբ, բայց կարողանում են անել մոլդովացիները։
(շարունակելի)
Հարցազրույցն ամբողջապես՝
