30.6 C
Yerevan

Հարցազրույց Ստոյպա Սաֆարյա­նի Հետ

Քոչարյա­նի այդ նոր մոտե­ցումն այն է, որ ընտրություննե­րին փորձ անեն մասնակցել ոչ թե մեկը ընդհա­նուր, այլ մի քանի ուժե­րով։ Ասենք փորձեն այնպի­սի իրա­վի­ճակ ձևա­վո­րեն, որ ԱԺ-ում լինի ՔՊ‑ն, ապա Քոչարյա­նը, հետո՝ ՀՅԴ‑ն, գուցե նաև Կարա­պետյա­նը, կամ էլ այնպի­սի ուժեր, որ իշխա­նությա­նը չեն աջակցում ու արդեն ԱԺ-ում նրանք փորձեն ավե­լի շատ ձայներ ստա­ցած ՔՊ-ին դուրս մղել և Քոչարյա­նին դարձնել վարչա­պետ, այսինքն անեն այն, ինչ արե­ցին Գյումրիում։ 

Ստյո­պա Սաֆարյան

Մաս 1‑ին. Քոչարյա­նի Նոր Պլա­նը

Armtimes‑ը զրուցել է քաղա­քա­գետ Ստյո­պա Սաֆա­րա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին քաղա­քա­կա­նությանն առնչվող մի շարք հարցեր։

Ստյո­պա Սաֆարյա­նը, անդրա­դառնա­լով Գյումրիի քաղա­քա­պետ Վարդան Ղուկասյա­նի հայտա­րա­րություննե­րին՝ առ այն, որ նա պնդել էր, որ Հայաստա­նը պետք է Ռուսաստա­նի հետ միութե­նա­կան հանրա­պե­տություն դառնա, քանի որ առանց ռուսնե­րի մենք կոչնչա­նանք, ասաց, որ դա հայաստանյան գուբեռնիստա­կան ընդդի­մության խոսքի շարունա­կությունն է։ Իհարկե Վարդան Ղուկասյանն այն անձը չէ, որ հեղա­փո­խա­կան, քաղա­քա­կան առաջնորդի դեր կատա­րի, նա պարզա­պես Հայաստա­նի ինքնիշխա­նությունը սակարկող քաղա­քա­կա­նության հերթա­կան ներկա­յա­ցուցիչն է։ Նման խոսույթ մեր հանրա­յին դաշտում առա­ջին անգամ նման բացա­հայտ կերպով ներմուծեց ռուսա­հայ ձեռնարկա­տեր, մեծա­հա­րուստ Ռուբեն Վարդանյա­նը(ներկա­յումս գտնվում է Բաքվում՝ ադրբե­ջա­նա­կան գերության մեջ․ Մեր Ուղին), ով Հայաստա­նի «թաթա­րա­կա­նացման» ջատա­գովն էր։ Նա բազմիցս շեշտում ու գովում էր Թաթարստա­նի կարգա­վի­ճա­կը ու նշում, որ այդ երկիրն ունի ամե­նա­բարձր ինքնա­վա­րության ցուցիչներ Ռուսաստա­նում ու անհա­մե­մա­տե­լի է օրի­նակ Բուրյա­թիա­յի հետ, որն ընդա­մե­նը մարզ է։ Իհարկե այդ խոսույթը այն ժամա­նակ շոկի ենթարկեց մեզ բոլո­րիս։ Հետո այդ խոսքը 2021թ․ կրկնեց երկրորդ նախա­գահ, «Հայաստան» դաշինքի ղեկա­վար Ռոբերտ Քոչարյա­նը, հիմա էլ նույնն անում է Վարդան Ղուկասյա­նը։ 

Ստյո­պա Սաֆարյանն ընդգծեց, որ Գյումրիում Վարդան Ղուկասյա­նի հաղթա­նա­կը պայմա­նա­վորված էր ոչ թե այն բանով, որ գյումրե­ցի­նե­րը բոլո­րը քվեարկե­ցին Ղուկասյա­նի օգտին, այլ պարզա­պես ընտրա­կան օրենսգիրքը թույլ տվեց այդ ֆոկուսներն անել ու հիմա Հայաստա­նի ընդդի­մությունը փորձե­լու է նույն բանն անել 2026թ․ ընտրություննե­րում ու ողջ Հայաստա­նը դարձնել Գյումրի‑2։ Դրա­նով է պայմա­նա­վորված այն իբրև թե բաժա­նումը, որ կա «Հայաստան» խմբակցության ներսում, երբ այս կամ այն կերպ զրույցներ են հնչում բաժանվե­լու և առանձին-առանձին ընտրություննե­րին մասնակցե­լու համար։ Բացի դրա­նից կա նաև Սամվել Կարա­պետյա­նի գործո­նը, որն անհանգստացնում է Ռոբերտ Քոչարյա­նին։ «Հրա­պա­րա­կը» գրել էր, որ Քոչարյանն աշխա­տանքա­յին այցով գտնվում է Ռուսաստա­նում և հանդի­պել է ռուսա­կան քաղա­քա­կա­նության, այսպես ասած «Հայաստա­նի կորրդի­նա­տոր Կիրի­լիենկո­յի հետ»։ Այդ հանդիպման նպա­տա­կը մեկն է՝ համո­զել ու հավա­տացնել Կիրլիենկո­յին, որ Ռոբերտ Քոչարյա­նի վրա խաչ չքա­շեն ու մի կողմ չդնեն։ 

Դեռ 2021թ․ Քոչարյանն ու իր կողմնա­կիցնե­րը անխղճո­րեն խաբել են ռուսա­կան քաղա­քա­կան շրջա­նակնե­րին՝ հավա­տացնե­լով, որ Քոչարյանն ունի մեծ թվով կողմնա­կիցներ ու առա­ջա­տար է։ Ռուսներն էլ, հավա­տա­լով դրան, բացեի­բաց աջակցում էին Քոչարյա­նին ու Մարգա­րի­տա Սիմոնյա­նի, Սեմյոբ Բաղդա­սա­րո­վի, Գաբրիելյա­նո­վի, Քեո­սա­յա­նի բերա­նով ուղղա­կի հեղա­փո­խության կոչեր էին անում Հայաստա­նում՝ ընդհուպ մինչև Փաշինյա­նին սպա­նե­լու Սիմոնյա­նի կոչե­րը։ Սիմոնյա­նը, ով իրա­վունք չուներ որևէ հանրա­հա­վա­քի կոչ անել, Ռուսաստա­նից համո­զում էր հայե­րին հավաքվել Երև­ա­նում, հեռացնել իշխա­նություննե­րին, փրկել Հայաստա­նը։ Բայց 2021‑ի ընտրություննե­րը ցույց տվին, որ Քոչարյանն ամենև­ին էլ առա­ջա­տար չէ ու նրա օգտնի քվեարկած 20 տոկո­սի մի մասը ընտրել է կաշառքով, մի մասը՝ հավա­տա­լով, որ նա կկա­րո­ղա­նա իշխա­նա­փո­խություն իրա­կա­նացնել։ Հիմա, երբ արդեն 2026‑ի ընտրություննե­րին են նախա­պատրաստվում, Քոչարյա­նը մեծ խնդիրներ ունի։ Ռուսներն այս պահին Սամվել Կարա­պետյա­նին չեն աջակցում այնպես բացեի­բաց, ինչպես, որ Քոչարյա­նին, բայց եթե նրանք շարունա­կեն հավա­տալ այն կեղծ հարցումնե­րին, որ Քոչարյանն ու իր թիմը ցույց էր տալիս 2021-ին, ապա 2026-ին նորից նույն շոկի մեջ են հայտնվե­լու։ Ընդ որում ռուսա­կան այդ աջակցությունը հենց Մոսկվա­յին դրեց անհարմար դրության մեջ, քանի որ Երև­ա­նին հնա­րա­վո­րություն տվեց արդեն հիմնա­վորված կերպով Մոսկվա­յից հեռա­վո­րություն պահպա­նե­լու։ Ու հիմա Ռոբերտ Քոչարյա­նը ցանկա­նում է Կիրի­լենկո­յին համո­զել, որ ինքը «նոր պլաններ ունի»։ 

Ըստ Ստյո­պա Սաֆարյա­նի, Քոչարյա­նի այդ նոր մոտե­ցումն այն է, որ ընտրություննե­րին փորձ անեն մասնակցել ոչ թե մեկը ընդհա­նուր, այլ մի քանի ուժե­րով։ Ասենք փորձեն այնպի­սի իրա­վի­ճակ ձևա­վո­րեն, որ ԱԺ-ում լինի ՔՊ‑ն, ապա Քոչարյա­նը, հետո՝ ՀՅԴ‑ն, գուցե նաև Կարա­պետյա­նը, կամ էլ այնպի­սի ուժեր, որ իշխա­նությա­նը չեն աջակցում ու արդեն ԱԺ-ում նրանք փորձեն ավե­լի շատ ձայներ ստա­ցած ՔՊ-ին դուրս մղել և Քոչարյա­նին դարձնել վարչա­պետ, այսինքն անեն այն, ինչ արե­ցին Գյումրիում։ Բայց դրա շանսե­րը քիչ են։ Սամվել Կարա­պետյա­նը ևս այն հռչա­կա­վոր մեծա­մասնությունը չունի, ինչպես, որ փորձում են համո­զել։

Քաղա­քա­գե­տը նշեց նաև, որ Քոչարյա­նի համար նաև մեծ խնդիր է իր որդու ապա­գան դասա­վո­րե­լու հարցը։ Լևոն Քոչարյա­նը չունի քաղա­քա­կան ու քաղա­քա­գի­տա­կան, ոչ էլ նույնիսկ իրա­վա­բա­նա­կան խոսքի հմտություն, թեև ավարտել է ԵՊՀ իրա­վա­բա­կա­նան ֆակուլտե­տը։ Նրա խոսքը փողո­ցի, «լավ տղա­յի» խոսք ու պահվածք է, այն էլ բավա­կան անհա­ջող։ Քոչարյա­նի հետ դաշինք կազմած ՀՅԴ‑ն միանշա­նակ Լևոն Քոչարյա­նին չի ընդունե­լու որպես վարչա­պե­տի թեկնա­ծու, որպես միասնա­կան ընդդի­մության առաջնորդ։ ՀՅԴ‑ն այդքան քաղա­քա­կան հոտա­ռություն ու փորձ ունի նման բան չանե­լու համար։ Իհարկե եթե ՀՅԴ-ում Լևոն Քոչարյա­նին փորձեն դիտարկել որպես վարչա­պե­տի թեկնա­ծու, ապա դրա­նով իրենց գերե­զա­մանքա­րը կդնեն, բայց դա քիչ հավա­նա­կան է։ Դաշնակցությունը պատրաստ է Լևոն Քոչարյա­նին ընդունել որպես «առաջնորդի որդի», բայց ոչ ավե­լին։ Պլա­նը սա է, մասնակցել մի քանի ուժե­րով, մտնել ԱԺ և այնտեղ քվեարկությամբ հասնել իշխա­նության, այլ բան չկա։

Ստյո­պա Սաֆարյա­նը մեղադրեց իշխա­նություննե­րին, որ չափից ավե­լի անհե­ռա­տես ու անխո­հեմ են։ Դեռ 2021թ․ ընտրություննե­րի ժամա­նակ երբ ինքն ու իր կողմնա­կիցնե­րը բարձրա­ձայնում են անվերջ շրջա­նառվող կաշառքնե­րի մասին, այդ ամենն անհետև­անք մնաց։ Իշխա­նություննե­րը միա­ժա­մա­նակ պիտի զբաղվեն կուսակցություննե­րի ժողովրդա­վա­րացման գործընթա­ցով՝ պարզե­լով նրանց ֆինանսա­վորման աղբյուրնե­րը և այլն։ Նրանք նաև պիտի րոպեա­պես արձա­գանքեն երբ Վարդան Ղուկասյա­նը կամ այդ գուբեռնիստա­կան ուժե­րից որևէ մեկը փորձում է Հայաստա­նի ինքնիշխա­նությունը կասկա­ծի տակ դնել։

Քաղա­քա­գե­տը քննարկեց Մոլդո­վիա­յի օրի­նա­կը, երբ մոլդո­վա­կան իշխա­նություննե­րը աստի­ճա­նա­բար սկսե­ցին իրա­վա­կան հիմքե­րով ճնշել ռուսա­մետ ուժե­րին, արգե­լել նրանց մասնակցությունն ընտրություննե­րին։ Մոլդո­վա­յում ռուսնե­րը հարյուր միլիո­նա­վոր դոլարներ էին ծախսում իրենց խամա­ճիկ ուժե­րին աջակցե­լու համար։ Հայաստա­նում իշխա­նությունը պիտի հասկա­նա, որ ժողովրդա­վա­րությունն ու անտե­րությունը տարբեր բաներ են ու կարո­ղա­նա  պաշտպա­նել ժողովրդա­վա­րությանն այնպես, ինչեպս դա դժվա­րությամբ, բայց կարո­ղա­նում են անել մոլդո­վա­ցի­նե­րը։

(շարունա­կե­լի)

Հարցազրույցն ամբողջա­պես՝

Առնչվող Հոդվածներ