30.6 C
Yerevan

Արգե­լել Օտար Ուժեր Սպա­սարկողնե­րի Գործունեությունը

Իշխա­նություննե­րը շատ զգոն պիտի լինեն 2026‑ի ընտրություննե­րի հարցում։ Քոչարյա­նը, Սարգսյանն ու մյուսնե­րը ձգտե­լու են առանձին-առանձին խմբե­րով գնալ ընտրություննե­րի, որպես հնա­րա­վոր լինի որքան հնա­րա­վոր է մեծա­թիվ մանդատներ ստա­նան խորհրդա­րա­նում։ 

Հովսեփ Խուրշուդյան

1inTV‑ն զրուցել է «Ազատ Քաղա­քա­ցի» ՀԿ նախա­հագ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ներքա­ղա­քա­կան որոշ հարցեր։

Հովսեփ Խուրշուդյանն անդրա­դարձել է ՀՀ երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի ասուլի­սին, որտեղ վերջինս քննա­դա­տե­լով օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը, ասել է, որ այդ համա­ձայնագրից Հայաստա­նը ոչինչ չի ստա­նում, ստա­նում է միայն ԱՄՆ‑ն, մենք էլի տանուլ ենք տալիս ու դեռ Իրա­նի համար էլ խնդիրներ ենք ստեղծում։ Վերլուծա­բանն ասել է, որ այդ մարդու խոսքն առանձնա­հա­տուկ մեկնա­բա­նության կարիք չունի․ նա երկու անգամ բռնա­զավթել է իշխա­նությունը Հայաստա­նում, հետո էլ օգնել է ուրիշնե­րին դա անե­լու։ Բոլորն էլ շատ լավ գիտեն, թե Ռոբերտ Քոչարյանն ում շահերն է սպա­սարկում ու եթե օոգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը օգուտ չտար Հայաստա­նին, ինքն այդպես չէր պայքա­րի դրա դեմ, բայց բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ում շահերն է սպա­սարկում Քոչարյա­նը և ինչպես է թալա­նել երկի­րը։

Խուրշուդյա­նի կարծի­քով իշխա­նություննե­րը շատ զգոն պիտի լինեն 2026‑ի ընտրություննե­րի հարցում։ Քոչարյա­նը, Սարգսյանն ու մյուսնե­րը ձգտե­լու են առանձին-առանձին խմբե­րով գնալ ընտրություննե­րի, որպես հնա­րա­վոր լինի որքան հնա­րա­վոր է մեծա­թիվ մանդատներ ստա­նան խորհրդա­րա­նում։ Վերլուծա­բանն անդրա­դարձավ Մոլդո­վա­յի օրի­նա­կին՝ նշե­լով, որ մոլդո­վա­ցի­նե­րը կարո­ղա­ցան բարդ, բայց աշխա­տող մեթո­դով մերկացնել ռուսնե­րի համար աշխա­տող կուսակցություննե­րի, նրանց դեմ պայքա­րե­ցին ու զրկե­ցին ոմանց ընտրություննե­րին մասնակցե­լու իրա­վունքից ու հնա­րա­վո­րությունից։ Հիմա Մոլդո­վա­յում բավա­կան ոգև­որված են ԵՄ անդամ դառնա­լու հեռանկա­րով ու ԵՄ-ում էլ նախնա­կան հաշվարկով 20230թ․ նշվում է որպե Մոլդո­վա­յին ԵՄ անդա­մության կարգա­վի­ճակ տալու տարե­թիվ։ 

Հայաստա­նի համար դա բավա­կան բարդ է։ Ինքն ու այլ ժողովրդա­վար ներկա­յա­ցուցիչնե­րից շատերն են իշխա­նություննե­րից պահանջել անմի­ջա­պես վեթինգ սկսել, բայց ոչինչ էլ չեղավ։ 2021-ին էլ էին ասում, որ ընտրություննե­րի միջո­ցով ընդդի­մությունն իրեն-իրեն կմաքրվի, բայց ի՞նչ եղավ, բավա­կան մեծ ուժե­րով երկու նախկիննե­րը եկան ու մտան խորհրդա­րան։ Եթե իշխա­նություննե­րը հույս ունեն նորից Քոչարյա­նին սարսափ դեմք դարձնե­լով իրենց հաղթա­նակն ապա­հո­վել, ապա սխալվում են։ Մոսկվա­յում ուշա­դիր հետև­ել են հայաստանյան ընտրություննե­րին ու ներքին քաղա­քա­կա­նության զարգացմա­նը և այս անգամ ձգտե­լու են նույն սխալնե­րը չկրկնել։

Խուրշուդյա­նը նաև նշեց, որ իշխա­նություննե­րը պետք է համա­պա­տասխան իրա­վա­կան հիմքով արգե­լեն այդ ուժե­րին ընտրություննե­րին մասնակցե­լուց․ օտար երկրի շահե­րը ներկա­յացնողնե­րը չպետք է մասնա­կեն Հայաստա­նի ԱԺ ընտրություննե­րին։

Վերլուծա­բա­նը նաև անդրա­դարձավ Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րին։ նա խոսեց արտգործնա­խա­րա­րության կաազմում ԵՄ հարցե­րով վարչություն ստեղծե­լուն և նշեց, որ իրենք հույ ունեին, որ դա լինե­լու է փոխվարչա­պե­տի մակարդա­կով աշխա­տող որևէ մարդմին, ունե­նա մեծ լիա­զո­րություններ, բայց դրա փոխա­րեն ինչ որ վարչություն է բացվում։ Ի՞նչ է անե­լու այդ վարչությունը։ լուրջ աշխա­տե­լու համար դա պիտի մեծ լիա­զո­րություններ ունե­նա, սուպեր վարչություն դառնա, գրե­թե նախա­րա­րությա­նը հավա­սար։ Էլ իմաստը ո՞րն է ուղղա­կի վարչություն բացե­լու։

Խուրշուդյա­նը նշեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթա­ցին մի կողմից խանգա­րում է իշխա­նություննե­րի զգուշա­վո­րությունը, մյուս կողմից էլ ներքին փոփո­խություննե­րում կատարվող դանդաղ կես քայլե­րը։ Մենք շատ դանդաղ ենք առաջ շարժվում։ Այս տեմպե­րով հազիվ թե 20230թ․ մենք կարո­ղա­նանք ԵՄ անդա­մության թեկնա­ծու դառնալ։Կարող ենք հասցնել, եթե տասնյակ «եթե»-ներ կատարվեն, փոփո­խություններն իրա­կան դառնան, իսկ դրա համար համարձակ ու լուրջ հետև­ո­ղո­կան աշխա­տանք է պետք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ