23 C
Yerevan

Կրեմլի Վետե­րա­նի Թույնը

Այս մարդը չի հավա­տում ինքնիշխան Հայաստա­նին։ Նա հավա­տում է միայն այն Հայաստա­նին, որն իր ձեռքում է եղել՝ փակ, վերահսկվող, ճնշված հասա­րա­կությամբ և ուժա­յին կլաննե­րով կառա­վարվող։ Քոչարյա­նի ասուլի­սը՝ միայն մեկ բանի մասին էր՝ վերա­դարձնել հին կարգը, հին ռեժի­մը, հին կապե­րը։

Մկրտիչ Իսրա­յելյան

Ընդդի­մա­դի­րի դիմա­կով՝ Կրեմլի խամա­ճի­կի վտանգա­վոր ուղերձը

Ռոբրետ Քոչարյա­նի վերջին ասուլի­սը ցույց տվեց ոչ թե ընդդի­մա­դիր նախկին նախա­գա­հի, այլ Կրեմլի վետե­րան գործա­կա­լի ակտի­վա­ցում։ Ռոբերտ Քոչարյա­նի խոսքը, որը համեմված էր մերկ պոպուլիզմով ու կասկա­ծե­լի պաթո­սով՝ վկա­յում էր, որ Հայաստա­նը կրկին պետք է վերածվի կցորդ պետության, եթե նա վերա­դառնա իշխա­նություն։

Քոչարյա­նը շարունա­կում էր խոսել այսպես ասած ռուսա­կան դաշնակցա­յին արժեքնե­րից, Հայաստա­նը մեկ անգամ ևս ներկա­յացնե­լով ոչ թե որպես ինքնուրույն խաղա­ցող, այլ՝ կցորդ պետություն։

Ռոբերտ Քոչարյա­նի ամբողջ խոսքի ենթա­տեքստն այն էր, որ Հայաստա­նը չի կարող գոյատև­ել առանց Մոսկվա­յի, և որ արտա­քին քաղա­քա­կան որևէ այլ ուղի՝ աղետ է։ Սա ոչ թե անկա­խության ձգտող մարդու խոսք էր, այլ՝ կախվա­ծության գաղա­փա­րա­բա­նություն քարո­զո­ղի։

Քոչարյա­նի ասուլի­սը ոչ միայն դատարկ էր, այլ՝ վտանգա­վոր։ Վտանգա­վոր՝ քանի որ ակնհայտ է.Նա պատրաստ է զոհել Հայաստա­նի անկա­խությունը հանուն Կրեմլի խնա­մա­կա­լության։ Նա փորձում է վերա­կենդա­նացնել նախկին բյուրոկրա­տա­կան, կոռումպացված, ուժա­յին կառա­վարման մոդե­լը։ Նա խոսում է ազգա­յին շահե­րից՝ բայց գործում է՝ ռուսա­կան շահի շրջա­նա­կում։

Այս մարդը չի հավա­տում ինքնիշխան Հայաստա­նին։ Նա հավա­տում է միայն այն Հայաստա­նին, որն իր ձեռքում է եղել՝ փակ, վերահսկվող, ճնշված հասա­րա­կությամբ և ուժա­յին կլաննե­րով կառա­վարվող։ Քոչարյա­նի ասուլի­սը՝ միայն մեկ բանի մասին էր՝ վերա­դարձնել հին կարգը, հին ռեժի­մը, հին կապե­րը։

Ռոբերտ Քոչարյա­նի ասելքը մեկն էր՝ Հայաստա­նը պետք է միայն գոյություն ունե­նա Մոսկվա­յին ծառա­յե­լու համար, որի գինը, ինչպես միշտ, պետք է վճա­րի ժողո­վուրդը:

Ռոբերտ Քոչարյա­նի վերա­դարձը՝ իրա­կա­նում հակա­դիր է Հայաստա­նի անկա­խության գաղա­փա­րին։ Նա չի պայքա­րում հանուն պետության, նա պայքա­րում է հանուն ազդե­ցության, այն ազդե­ցության, որը ծառա­յել է ոչ թե Հայաստա­նին, այլ Մոսկվա­յին։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/138634

Առնչվող Հոդվածներ