16.4 C
Yerevan

Յո՞ Երթաս, Մարդ Աստծո


Արա­գո­րեն աճում են հարկե­րը, ոչ ոք ոչ մեկին մեկ ռուբլի պարտք չի տալիս: Ահանգնա­նում է երկրից ուղեղնե­րի արտա­հոսքը, աշխարհի հետ գիտա­կան կապե­րը խզված են, Ռուսաստա­նը զրկվել է արեւմտյան առա­ջա­վոր տեխնո­լո­գիա­նե­րից օգտվե­լուց: Սկսվում է ճահճա­ցումը։

Մուղնի

Վերջին օրե­րին Հայաստա­նում ռուսա­կան կողմնո­րոշման շրջա­նակներն աննա­խա­դեպ աշխուժա­ցել են: Ոմանք նույնիսկ երա­զում են վերա­դառնալ խորհրդա­յին ժամա­նակնե­րին եւ ամեն գյուղում «մի գործա­րան» կառուցել: 

Այս առթիվ ուշագրավ է ռուս հեղի­նակ Դիմտրի Չեռնիշյո­վի սոցցանցա­յին գրա­ռումը, որ ներկա­յացնում ենք թարգմա­նա­բար՝

«Ռուսաստա­նի փլուզումը սպա­նիչ է ինչպես ֆիզի­կա­կան, այնպես էլ մտա­վոր առումնե­րով: Ուկրաի­նա­յի հետ պատե­րազմում զոհվել եւ վիրա­վորվել է ավե­լի քան մեկ միլիոն զինվոր: Դա հավա­սար է շուրջ քսան համա­զո­րա­յին լիարժեք բանա­կի, հրկիզվել է հազար հարյուր տանկ, դա նվա­զա­գույնը տասնհինգ տանկա­յին բանակ է: 

Հարյուրա­վոր միլիարդ դոլարներ վառվել են պատե­րազմի հնո­ցում: Պատե­րազմի ծախսե­րը գերա­զանցում են պետա­կան բյուջեի քառա­սուն տոկո­սը: Իսկ արդյունքում Ուկրաի­նա­յից գրա­ված տարածքներն ավե­լի քիչ են, քան երեք տարի առաջ: 

Ուկրաի­նա­կան ԱԹՍ-երը շարքից հանել են նավթի վերամշակման Ռուսաստա­նի հզո­րություննե­րի մեկ երրորդը, ամեն գիշեր նավթա­վե­րամշակման մի նոր գործա­րան է ոչնչացվում, արդյունքում երկի­րը բենզին է ներկրում Չինաստա­նից: 

Ռուսաստա­նի շուկա­նե­րից հեռա­ցել են արտերկրի խոշոր ընկե­րություննե­րը, կորցրած ներդումնե­րը կազմում են 240 միլիարդ դոլար: Կորած են  300 միլիարդ դոլար կազմում արտա­սահմանյան պահուստնե­րը, երկրի պահուստա­յին միջոցներն սպառվել են: 

Արա­գո­րեն աճում են հարկե­րը, ոչ ոք ոչ մեկին մեկ ռուբլի պարտք չի տալիս: Ահանգնա­նում է երկրից ուղեղնե­րի արտա­հոսքը, աշխարհի հետ գիտա­կան կապե­րը խզված են, Ռուսաստա­նը զրկվել է արեւմտյան առա­ջա­վոր տեխնո­լո­գիա­նե­րից օգտվե­լուց: Սկսվում է ճահճա­ցումը»: 

Պետք է ավե­լացնել նաեւ հանցա­վո­րության սպառնա­լի աճը, այլատյա­ցության տարա­ծումը, քաղա­քա­կան այլա­խոհնե­րի եւ առհա­սա­րակ ազատ մտքի դեմ բռնաճնշումնե­րը, եւ պատկերն ավե­լի ակնա­ռու կլի­նի: Սա է, ցավոք, այսօրվա Ռուսաստա­նը, որի պատասխա­նա­տուն ոչ այլ ոք է, քան նրա նախա­գահ Պուտի­նը, քաղա­քա­կան վերնա­խա­վը, զինվո­րա­կա­նությունը, հատուկ ծառա­յություննե­րը: Բայց դա Ռուսաստա­նի եւ ռուսաստանցի­նե­րի խնդիրն է: Մեզ մի հարց է հետաքրքրում՝ «միութե­նա­կան պետության» քարոզ տանող անձինք պատրա՞ստ են ապրել Ռուսաստա­նի նման երկրում: Թե նրանց դա չի վերա­բե­րում: Այդ դեպքում ինչու՞ են հայ ժողովրդին փորձում տանել մի «դրախտ», որտե­ղից խելքը գլխին ամեն մի ռուսաստանցի ձգտում է օր առաջ ազատվել եւ հաստատվել այլ երկրում, այդ թվում՝ Հայաստա­նում: 

Մուղնի

Առնչվող Հոդվածներ