23 C
Yerevan

Ռուսնե­րը Միջանցք Չեն Ստա­նա­լու

Ռուս-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րի առանցքը եղել է Հայաստա­նը․ Արցա­խը՝ Ռուսաստա­նը տվել էր Ադրբե­ջա­նին, որպեսզի վերջինս օգներ իրեն վերցնել Հայաստա­նը՝ ռուսա­կան վերահսկո­ղություն հաստա­տե­լու համար։  Ռուսա­կան մեդիա­տի­րույթը այժմ հիստե­րիա­յի մեջ է, քանի որ հասկա­նում է՝ կոմունի­կա­ցիա­նե­րը շրջանցե­լու են Ռուսաստա­նը և անցնե­լու Հայաստա­նի տարածքով։

Հովսեփ Խուրշուդյան

Հանրա­յին ռադիոն զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ‑ի նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ երկրորդ նախա­գա­հի մամլո ասուլիսն ու նրա­նում տեղ գտած որոշ մտքեր։

Խուրշուդյա­նը նշեց, որ ինքը սովո­րա­բար խուսա­փում է մեկնա­բա­նել նախկին նախա­գահնե­րի հայտա­րա­րություննե­րը, սակայն այս դեպքում ստիպված է արձա­գանքել։ Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյա­նի ասուլի­սը, որ մոտ երեք ժամ տևեց, իրա­կա­նում կարե­լի էր ամփո­փել հինգ րոպեում․ բավա­կան էր, որ նա պարզա­պես ասեր՝ «մասնակցե­լու եմ իմ դեմքով», և այդպի­սով ամեն ինչ պարզ կլի­ներ։ Խուրշուդյա­նը ասաց, որ մնա­ցած փաստարկումնե­րը դատարկ էին և անհիմն, հատկա­պես՝ միջանցքի մասին։ Նա հիշեցրեց, որ հենց Քոչարյա­նի ժամա­նակ էր խոսվում Մեղրիի տարբե­րա­կի մասին, երբ Հայաստա­նը պատրաստ էր ամբողջ Մեղրին տալ՝ միջանցքի դիմաց։

Խուրշուդյա­նը ընդգծեց, որ ոչ մի միջանցք չի լինե­լու, և այն ժամա­նակվա համե­մատ Հայաստանն իրա­կա­նում շատ ավե­լին է ստա­նում․ երկրի տարածքով անցնող ճանա­պարհներն ու ենթա­կա­ռուցվածքնե­րը դառնում են Հայաստա­նի տնտե­սա­կան շահի աղբյուր։ Նրա խոսքով՝ որքան շատ ճանա­պարհներ բացվեն Հայաստա­նի տարածքով, այնքան մեծ է լինե­լու նաև մեր տնտե­սա­կան օգուտը՝ թե՛ տարանցման վճարնե­րից, թե՛ էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րից օգտվե­լու հնա­րա­վո­րությունից։

Նա հավե­լեց, որ, ի տարբե­րություն Քոչարյա­նիպնդումնե­րի, Հայաստա­նը ոչ թե ամեն ինչ է կորցրել, այլ ստա­նում է նոր հնա­րա­վո­րություններ՝ կոմունի­կա­ցիոն և էներգե­տիկ հոսքե­րը իրտա­րածքով անցկացնե­լով։ Նաև նշեց, որ այդա­մե­նին զուգա­հեռ եղել են ցավա­լի զիջումներ, որոնքկա­տարվել են ոչ թե այս ամե­նը ստա­նա­լու, այլխա­ղա­ղության պայմա­նագրի տեքստը­հա­մա­ձայնեցնե­լու համար։ Այդ զիջումնե­րը, ըստնրա, հիմնա­կա­նում առնչվել են միջազգա­յինդի­տորդնե­րի ներկա­յությա­նը և երրորդ կողմե­րի­ներգրավման ձևա­կերպումնե­րին։

Խուրշուդյա­նը վստա­հեցրեց, որ Հայաստա­նիիշխա­նություննե­րը երկար ժամա­նակ չէին համա­ձայնումադրբե­ջա­նա­կան պահանջնե­րին, սակայն ի վերջոստիպված եղան ընդունել որոշ կետեր՝ պատե­րազմա­կա­նէսկա­լա­ցիան կանխե­լու համար։ Նրա խոսքով՝ դա տեղիունե­ցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդե­պարտա­մենտից արտա­հոսքեր եղան Ադրբե­ջա­նիհնա­րա­վոր հարձակման մասին։ Նա ասաց, որ ռուսա­կան կողմը՝ Ռոբերտ Քոչարյա­նի հովա­նա­վո­րությամբ, ամեն կերպ դրդում էր Ադրբե­ջա­նին հարձակման՝ նպա­տակ ունե­նա­լով խառնաշփոթ ստեղծել Հայաստա­նում և իշխա­նություն փոխել։ Նրա համոզմամբ՝ ռուս-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րի առանցքը եղել է Հայաստա­նը․ Արցա­խը Ռուսաստա­նը տվել էր Ադրբե­ջա­նին, որպեսզի վերջինս օգներ իրեն վերցնել Հայաստա­նը՝ ռուսա­կան վերահսկո­ղություն հաստա­տե­լու համար։ Խուրշուդյա­նի դիտարկմամբ՝ ռուսա­կան մեդիա­տի­րույթը այժմ հիստե­րիա­յի մեջ է, քանի որ հասկա­նում է՝ կոմունի­կա­ցիա­նե­րը շրջանցե­լու են Ռուսաստա­նը և անցնե­լու Հայաստա­նի տարածքով։ Նա ընդգծեց, որ եթե Ռուսաստա­նը իսկա­պես ցանկա­նար պաշտպա­նել Հայաստա­նին, չէր համա­ձայնի Արցա­խի հանձնումին, և չէր մասնակցի հայե­րի դեմ հանցա­գործություննե­րին։

Խուրշուդյա­նը հիշեցրեց, որ ռուսա­կան կողմի վարքա­գի­ծը Արցա­խում ոչ միայն դավա­ճա­նա­կան էր, այլև ուղեկցվեց ռազմա­կան հանցա­գործություննե­րով, որոնց մի մասը փորձե­ցին ծածկել՝ վկա­նե­րին վերացնե­լով։ Նա նշեց, որ մի շարք անհայտ կորածներ դեռևս չգտնված են, և դա ինքնին վկա­յում է այդ հանցա­գործություննե­րի մասին։ Նա նաև ընդգծեց, որ օգոստո­սի 8‑ի հռչա­կագրով Հայաստա­նը ստա­ցավ շատ բաներ՝ հատկա­պես անվտանգության և միջազգա­յին ներկա­յության առումով։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգնե­րի ներկա­յությունը տարա­ծաշրջա­նում Հայաստա­նի համար կարև­որ ձեռքբե­րում է, որը ստեղծում է նոր անվտանգա­յին հավա­սա­րակշռություն։ Նա հավե­լեց, որ Եվրո­պա­կան դիտորդա­կան առա­քե­լությունը նույնպես չի լքե­լու Հայաստա­նը, պարզա­պես սահմա­նից կտե­ղա­փոխվի երկրի այլ հատվածներ։

Խուրշուդյա­նը նշեց, որ, թեև իշխա­նություննե­րը որոշ զիջումներ են արել, դրանք եղել են ուժի սպառնա­լի­քի ներքո, և այդ փաստը արձա­նագրվել է թե՛ հասա­րա­կա­կան, թե՛ միջազգա­յին կառույցնե­րի մակարդա­կով։ Նրա խոսքով՝ այդ քայլե­րը թույլ տվե­ցին կանխել պատե­րազմի կրկնությունը և ամրապնդել արևմտյան աջակցությունը։ Խուրշուդյա­նը եզրա­փա­կեց, որ Հայաստա­նի հասա­րա­կա­կան և քաղա­քա­կան դաշտում այսօր շրջա­նառվող «Հայաստա­նը քցեց Ռուսաստա­նին» կամ «տվեց Սյունի­քը» խոսույթնե­րը կառուցված են կեղծ տեղե­կատվության վրա, որը տարա­ծում են հենց այն ուժե­րը, որոնք տարի­ներ շարունակ ծառա­յել են ռուսա­կան շահե­րին։ Նրա համոզմամբ՝ Հայաստանն այսօր առա­ջին անգամ իր պատմության մեջ հնա­րա­վո­րություն ունի վերա­կանգնե­լու ինքնիշխա­նությունը և դառնա­լու տարա­ծաշրջա­նա­յին կոմունի­կա­ցիա­նե­րի առանցքա­յին հանգույց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ