16.4 C
Yerevan

Հիքմեթ Հաջիեւի «Քաղա­քա­գի­տա­կան Գյուտը»

2023 թվա­կա­նի արտա­հերթ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի փուլում Ալիեւը գիտա­կան, քաղա­քա­կան եւ հանրա­յին շրջա­նակնե­րին առա­ջարկել է «ներկա­յացնել նոր Ադրբե­ջա­նի» իրենց պատկե­րա­ցումնե­րը: Գաղա­փա­րը հետա­գա հրա­պա­րա­կա­յին ընթացք չի ունե­ցել,  բայց Հաջիեւի ձեւա­կերպումից կարե­լի է եզրա­կացնել, որ քննարկումներ ծավալվում են:

Վահրամ Աթա­նեսյան

Ընդա­մե­նը տասը օրում միջազգա­յին երեք գագա­թա­ժո­ղո­վի Իլհամ Ալիեւի մասնակցությունը վկա­յում է Ադրբե­ջա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության «բազմա­մա­կարդա­կության եւ բազմա­տա­րա­ծաշրջա­նայնության բնույթի մասին»: Սոցիա­լա­կան X հարթա­կում գրել է արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով Ալիեւի օգնա­կան Հիքմեթ Հաջիեւը: Նա մանրա­մասնել է, որ հոկտեմբե­րի առա­ջին տասնաօրյա­կի ընթացքում Ալիեւը մասնակցել է Եվրո­պա­յի ժողովրդա­վա­րա­կան ընկե­րակցության, Թուրքա­կան պետություննե­րի կազմա­կերպության եւ ԱՊՀ գագա­թա­ժո­ղո­վին: Հաջիեւի գնա­հատմամբ, դա պայմա­նա­վորված է  Ադրբե­ջա­նի «աշխարհա­քա­ղա­քա­կան մի քանի ինքնությամբ»: 

Տասնամյակներ շարունակ Ալիեւը միջազգա­յին ամե­նա­տարբեր հարթակնե­րից Ադրբե­ջա­նը ներկա­յացրել է  որպես «բազմամշա­կութա­յին եւ բազմա­դա­վան եւ քաղա­քակրթություննե­րի համե­րաշխության» երկիր: Ընդ որում, այդ քարոզչությունը զգա­լի դեր է խաղա­ցել ԼՂ կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցում՝  հօգուտ Ադրբե­ջա­նի: Ի՞նչ է ներկա­յումս կանխածրագրում Ալիեւը, եթե արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով նրա օգնա­կանն Ադրբե­ջանն անվա­նում է «աշխարհա­քա­ղա­քա­կան մի քանի ինքնության» երկիր: 

2023 թվա­կա­նի արտա­հերթ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի փուլում Ալիեւը գիտա­կան, քաղա­քա­կան եւ հանրա­յին շրջա­նակնե­րին առա­ջարկել է «ներկա­յացնել նոր Ադրբե­ջա­նի» իրենց պատկե­րա­ցումնե­րը: Գաղա­փա­րը հետա­գա հրա­պա­րա­կա­յին ընթացք չի ունե­ցել,  բայց Հաջիեւի ձեւա­կերպումից կարե­լի է եզրա­կացնել, որ քննարկումներ ծավալվում են: Ընդ որում,  հասկացվում է, որ Ալիեւը փորձում է համա­տե­ղել  թուրքա­կան, հետխորհրդա­յին եւ Եվրա­միության գործընկեր երկրի «ախարհա­քա­ղա­քա­կան ինքնությունը»: 

Որքանո՞վ դա կհա­ջողվի նրան՝ ոչ միայն Ադրբե­ջա­նի, այլեւ Հարա­վա­յին Կովկա­սի եւ Կենտրո­նա­կան Ասիա­յի ապա­գա­յի համար կարող է սկզբունքա­յին նշա­նա­կություն ունե­նալ: Հիքմեթ Հաջիեւի «քաղա­քա­գի­տա­կան գյուտը» նրա երեւա­կա­յության արդյունք չէ: 

Առնչվող Հոդվածներ