ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հիքմեթ Հաջիեւի «Քաղաքագիտական Գյուտը»

2023 թվականի արտահերթ նախագահական ընտրությունների փուլում Ալիեւը գիտական, քաղաքական եւ հանրային շրջանակներին առաջարկել է «ներկայացնել նոր Ադրբեջանի» իրենց պատկերացումները: Գաղափարը հետագա հրապարակային ընթացք չի ունեցել,  բայց Հաջիեւի ձեւակերպումից կարելի է եզրակացնել, որ քննարկումներ ծավալվում են:

Վահրամ Աթանեսյան

Ընդամենը տասը օրում միջազգային երեք գագաթաժողովի Իլհամ Ալիեւի մասնակցությունը վկայում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության «բազմամակարդակության եւ բազմատարածաշրջանայնության բնույթի մասին»: Սոցիալական X հարթակում գրել է արտաքին քաղաքականության հարցերով Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը: Նա մանրամասնել է, որ հոկտեմբերի առաջին տասնաօրյակի ընթացքում Ալիեւը մասնակցել է Եվրոպայի ժողովրդավարական ընկերակցության, Թուրքական պետությունների կազմակերպության եւ ԱՊՀ գագաթաժողովին: Հաջիեւի գնահատմամբ, դա պայմանավորված է  Ադրբեջանի «աշխարհաքաղաքական մի քանի ինքնությամբ»: 

Տասնամյակներ շարունակ Ալիեւը միջազգային ամենատարբեր հարթակներից Ադրբեջանը ներկայացրել է  որպես «բազմամշակութային եւ բազմադավան եւ քաղաքակրթությունների համերաշխության» երկիր: Ընդ որում, այդ քարոզչությունը զգալի դեր է խաղացել ԼՂ կարգավորման բանակցային գործընթացում՝  հօգուտ Ադրբեջանի: Ի՞նչ է ներկայումս կանխածրագրում Ալիեւը, եթե արտաքին քաղաքական հարցերով նրա օգնականն Ադրբեջանն անվանում է «աշխարհաքաղաքական մի քանի ինքնության» երկիր: 

2023 թվականի արտահերթ նախագահական ընտրությունների փուլում Ալիեւը գիտական, քաղաքական եւ հանրային շրջանակներին առաջարկել է «ներկայացնել նոր Ադրբեջանի» իրենց պատկերացումները: Գաղափարը հետագա հրապարակային ընթացք չի ունեցել,  բայց Հաջիեւի ձեւակերպումից կարելի է եզրակացնել, որ քննարկումներ ծավալվում են: Ընդ որում,  հասկացվում է, որ Ալիեւը փորձում է համատեղել  թուրքական, հետխորհրդային եւ Եվրամիության գործընկեր երկրի «ախարհաքաղաքական ինքնությունը»: 

Որքանո՞վ դա կհաջողվի նրան՝ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ապագայի համար կարող է սկզբունքային նշանակություն ունենալ: Հիքմեթ Հաջիեւի «քաղաքագիտական գյուտը» նրա երեւակայության արդյունք չէ: 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *