14.7 C
Yerevan

Մեղրիից Ջուլֆա Նոր Երկաթգի՞ծ Էլ Պիտի Կառուցվի

«Բայց եթե իրա­գործվի միայն TRIPP‑ը, նույն ինքը՝ Զանգե­զուրի միջանցքը, մեր բոլոր բացվող երկա­թուղա­յին ճանա­պարհնե­րը անցնե­լու են կա՛մ Թուրքիա­յի, կա՛մ Ադրբե­ջա­նի տարածքով: Սա նշա­նա­կե­լու է, որ Ադրբե­ջա­նը ամբողջա­պես Հայաստա­նին իրե­նից կախվա­ծության մեջ է գցե­լու՝ ունե­նա­լով և՛ տնտե­սա­կան, և՛ քաղա­քա­կան ճնշման լծակներ Հայաստա­նի վրա»,- խաղա­ղության իշխա­նա­կան ծրագրին հակա­դարձում է ՀԱԿ փոխնա­խա­գա­հը: 

Վահրամ Աթա­նեսյան

Իշխա­նության գալու դեպքում ՀԱԿ‑ը «չի պայթեցնի խաղա­ղության գործընթա­ցը», որովհե­տեւ համոզված է, որ Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի հետ հարա­բե­րություններն, իրոք, պետք է կարգա­վորվեն:

«Բայց եթե իրա­գործվի միայն TRIPP‑ը, նույն ինքը՝ Զանգե­զուրի միջանցքը, մեր բոլոր բացվող երկա­թուղա­յին ճանա­պարհնե­րը անցնե­լու են կա՛մ Թուրքիա­յի, կա՛մ Ադրբե­ջա­նի տարածքով: Սա նշա­նա­կե­լու է, որ Ադրբե­ջա­նը ամբողջա­պես Հայաստա­նին իրե­նից կախվա­ծության մեջ է գցե­լու՝ ունե­նա­լով և՛ տնտե­սա­կան, և՛ քաղա­քա­կան ճնշման լծակներ Հայաստա­նի վրա»,- խաղա­ղության իշխա­նա­կան ծրագրին հակա­դարձում է ՀԱԿ փոխնա­խա­գա­հը: 

Նրա կարծի­քով, դրա­նից խուսա­փե­լու համար   «TRIPP-ին զուգա­հեռ, BRICS երկնե­րի նեգրավմամբ» պետք է Սյունի­քում կառուցվի Հյուսիս-Հարավ երկա­թուղին, որի միջո­ցով «Հայաստանն ունե­նա­լու է  ընտրություն՝ բեռնա­փո­խադրումնե­րը անել Ադրբե­ջա­նով ու Թուրքիա­յով անցնող ճանա­պարհով, թե շրջանցե­լով այդ երկու երկրնե­րը»,- բացի այդ  «Սյունի­քը երկա­թուղով կկապվի մնացյալ Հայաստա­նի հետ, և Հյուսի­սից Հարավ Հայաստա­նի ամբողջ երկայնքով տեղի կունե­նա տնտե­սության աշխուժա­ցում»:

Վաշինգտո­նում ԱՄՆ եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րի ու Հայաստա­նի վարչա­պե­տի ստո­րագրած քաղա­քա­կան Հռչա­կա­գիրն այն մասին է, որ կողմե­րը՝ Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը, հավա­սա­րության եւ փոխա­դարձ օգտա­կա­րության սկզբունքով մեկը մյուսին իր տարածքով միջպե­տա­կան եւ միջազգա­յին բեռնա­փո­խադրումնե­րի հնա­րա­վո­րություն է ընձե­ռում: 

Այո, «Թրամփի ուղի» ծրագրով Հայաստա­նի թե ներքին, թե արտա­քին հաղրդակցությունը պետք է անցնի Ադրբե­ջա­նով, բայց Ադրբե­ջա­նինն էլ՝ Հայաստա­նով: Եւ հենց այդ է, որ հավա­սա­րակշռում է կողմե­րի թե իրա­վունքնե­րը, թե պարտա­կա­նություննե­րը:

ՀԱԿ փոխնա­խա­գա­հի ծրագրով Հյուսիս-հարավ երկա­թուղու կառուցմա­նը պետք է ներգրավվեն BRICS երկրնե­րը եւ հասկա­նա­լի է, որ խոսքը Բրա­զի­լիա­յի, Հարավ-աֆրիկյան հանրա­պե­տության կամ ԱՄԷ‑ի մասին չէ, այլ. ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Ռուսաստա­նի եւ Իրա­նի: Իսկ այդ երկրնե­րը, պայմա­նա­կա­նո­րեն ասած՝ Երասխ-Մեղրի երկաթգիծ կառուցե­լուն համաձա՞յն են, ո՞րն է նրանց մոտի­վա­ցիան՝ մեկ:

Երկրորդ, դիցուք Երասխ-Մեղրի գիծը կառուցվեց, Հայաստանն ինչպե՞ս է միա­նա­լու Իրա­նի երկա­թուղա­յին ցանցե­րին, եթե այդ երկրի հյուսի­սի վերջին հանգույցը Ջուլֆան է: Մեղրիից մինչեւ իրա­նա­կան Ջուլֆա նոր երկաթգի՞ծ էլ պիտի կառուցվի: Իսկ այդ ծախսերն ո՞վ է հոգա­լու:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ