20.2 C
Yerevan

Տարա­ծաշրջա­նում Մեծ Փոփո­խություն Են Կատարվում

Իրա­նը, չնա­յած իր պրոքսի­նե­րի ազդե­ցության նվազմա­նը, շարունա­կում է բանակցել Վաշինգտո­նի հետ միջուկա­յին օրա­կարգի շուրջ։ Նրա կարծի­քով՝ եթե Վաշինգտո­նը Իրա­նից պահանջում է զիջումներ միջուկա­յին թեմա­յով, ապա դրա դիմաց Իրա­նը կստա­նա տնտե­սա­կան ապաշրջա­փակման երաշխիքներ և էներգե­տիկ ոլորտում նոր հնա­րա­վո­րություններ։

Շահան Գանտա­հարյան

1inTV‑ն զրուցել է Լիբա­նաի «Ազդակ» օրա­թերթի գլխա­վոր խմբա­գիր Շահան Գանտա­հարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում զրուցել են Մերձա­վոր Արև­ելքի նոր քաղա­քա­կան գործընթացնե­րի մասին, որոնք ձևա­վորվում են Շարմ էլ Շեյխի գագա­թա­ժո­ղո­վի, Գազա­յի համա­ձայնագրի և Աբրա­համյան դաշինքի­վե­րա­կենդա­նացման համա­տեքստում։

Շահան Գանտա­հարյա­նը նշեց, որ արդեն կայա­ցած համա­ձայնությունը մտել է կիրա­ռա­կան փուլ, քանի որ առա­ջին պատանդնե­րը ազատ են արձակվել։ Ըստ նրա՝ սա վկա­յում է որո­շա­կի վճռա­կա­նության մասին, հատկա­պես Միացյալ Նահանգնե­րի կողմից՝ արա­գացնել համա­ձայնության գործնա­կան իրա­գործումը։ Գանտա­հարյա­նը ընդգծեց, որ Թրամփը մի քանի անգամ շեշտել է՝ գործընթա­ցը միայն Գազա­յին չի վերա­բե­րում, այլ ամբողջ Մերձա­վոր Արև­ելքին, և Շարմ էլ Շեյխի այս ձևա­չա­փով գագա­թա­ժո­ղո­վը փաստում է, որ տարա­ծաշրջա­նում նոր քաղա­քա­կան քարտե­զագրման փուլ է սկսվում։ Նա կարև­ո­րեց նաև Եգիպտո­սի դերա­կա­տա­րությունը՝ որպես հրա­դա­դա­րի և խաղա­ղության երաշխիքնե­րի ամրապնդման նախա­ձեռնող։ Գանտա­հարյա­նը ենթադրեց, որ գագա­թա­ժո­ղո­վը կարող է ավարտվել հայտա­րա­րությամբ, որով տարբեր երկրներ կստա­նան խաղա­ղության երաշխա­վո­րի կարգա­վի­ճակ։

Խմբա­գի­րը ընդգծեց, որ թեև Իսրա­յե­լը և Համա­սը անմի­ջա­պես ներկա չեն, Իրա­նի մասնակցությունը դարձել է առանցքա­յին դիտարկում։ Նա հիշեցրեց, որ Միացյալ Նահանգնե­րը հրա­վի­րել էր Իրա­նին, սակայն Թեհրա­նը մերժել էր։ Միևնույն ժամա­նակ Գանտա­հարյա­նը համոզված է, որ Համա­սի համա­ձայնությունը չէր կայա­նա առանց Իրա­նի գիտության և համա­ձայնության։ Նրա խոսքով՝ Թեհրա­նը չի մասնակցում ֆորմալ ձևա­չա­փով, բայց փաստա­ցի ներգրավված է գործընթա­ցի փուլա­յին իրա­գործման մեջ և կարող է հետա­գա­յում դառնալ ուղիղ բանակցություննե­րի մասնա­կից։

Շահան Գանտա­հարյա­նը նշեց, որ Թրամփի հայտա­րա­րությունը՝ խաղա­ղության գործընթա­ցը Գազա­յով չսահմա­նա­փա­կե­լու մասին, ցույց է տալիս ԱՄՆ‑ի ռազմա­վա­րությունը՝ ներգրա­վել Իրա­նը որպես կարև­որ խաղա­ցող։ Ըստ նրա՝ Իրա­նի նկատմամբ վերա­բերմունքը վերաի­մաստա­վորվում է՝ հաշվի առնե­լով պրոքսի պատե­րազմնե­րում ունե­ցած կորուստնե­րը և տարա­ծաշրջա­նում դիրքե­րի թուլա­ցումը։ Նա հավե­լեց, որ առանց Թեհրա­նի հնա­րա­վոր չէ խոսել Մերձա­վոր Արև­ելքում կայունության մասին։

Գանտա­հարյա­նը մանրա­մասնեց, որ Իրա­նը, չնա­յած իր պրոքսի­նե­րի ազդե­ցության նվազմա­նը, շարունա­կում է բանակցել Վաշինգտո­նի հետ միջուկա­յին օրա­կարգի շուրջ։ Նրա կարծի­քով՝ եթե Վաշինգտո­նը Իրա­նից պահանջում է զիջումներ միջուկա­յին թեմա­յով, ապա դրա դիմաց Իրա­նը կստա­նա տնտե­սա­կան ապաշրջա­փակման երաշխիքներ և էներգե­տիկ ոլորտում նոր հնա­րա­վո­րություններ։ Նա հիշեցրեց, որ Թրամփը բազմիցս խոսել է Գազան «Ռիվիե­րա­յի» վերա­ծե­լու մասին՝ որպես տնտե­սա­կան վերածննդի նախա­գիծ։ Գանտա­հարյա­նը ընդգծեց, որ տարա­ծաշրջա­նում նկատվում են անցումներ անվտանգա­յին ոլորտից դեպի տնտե­սա­կան հարթություն՝ Իրա­նի մասնակցությամբ։

Խմբա­գի­րը հիշեցրեց նաև Լիբա­նա­նի օրի­նա­կը՝ ընդգծե­լով, որ Իրա­նի ազդե­ցությամբ գործող «Հեզբոլլա­հը» շարունա­կում է մնալ Լիբա­նա­նի ամե­նաազդե­ցիկ քաղա­քա­կան ուժե­րից, թեև կորցրել է իր նախկին ռազմա­կան հզո­րությունը։ Նրա կարծի­քով՝ Վաշինգտո­նը փորձում է հարթել խնդիրնե­րը՝ ստեղծե­լով դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ արա­բա­կան պետություննե­րի և Իսրա­յե­լի միջև, իսկ Իրա­նի հետ հիմնա­կան հանգուցա­լուծումը դեռ առա­ջի­կա­յում է։

Շահան Գանտա­հարյա­նը անդրա­դարձավ նաև Համա­սի ճակա­տագրին՝ ընդգծե­լով, որ նրա զինա­թա­փումն անխուսա­փե­լի պահանջ է։ Նա հիշեցրեց, որ դա ամրագրված է ինչպես ՄԱԿ‑ի 1701 բանաձև­ում, այնպես էլ ամե­րիկյան նախագծի տարբեր կետե­րում։ Գանտա­հարյա­նը նշեց, որ համա­ձայնագրով նախա­տեսվում է Իսրա­յե­լի ուժե­րի փուլա­յին հեռա­ցում և վերահսկող խորհրդի ստեղծում, որը, ըստ ամե­րիկյան կողմի, նախա­գա­հե­լու է Թրամփը։

Գանտա­հարյա­նը շեշտեց, որ համա­ձայնագրի քաղա­քա­կան ընթերցմամբ Գազան չի հանձնվում Իսրա­յե­լին, այլ դրվում է միջազգա­յին ընտա­նի­քի հսկո­ղության տակ՝ ԱՄՆ‑ի և Թրամփի անձնա­կան ղեկա­վա­րությամբ։ Նա նկա­տեց, որ Աբրա­համյան դաշինքի գաղա­փա­րը, որը ձևա­վորվել էր Թրամփի առա­ջին ժամկե­տում, նոր թափ է ստա­նում, և Շարմ էլ Շեյխի մասնա­կից պետություննե­րը փաստա­ցի հրա­վիրված են միա­նա­լու այդ նախա­ձեռնությա­նը։

Գանտա­հարյա­նը նշեց, որ Իսրա­յե­լի շահը այս գործընթա­ցում անվտանգության ապա­հո­վումն է․Գազայի և հարա­կից տարածքնե­րի չեզո­քա­ցումը­վե­րացնում է Իսրա­յե­լի գլխա­վոր սպառնա­լիքնե­րից մեկը։Նա հավե­լեց, որ Իսրա­յե­լը անվտանգության գոտի­ներ է ստեղծում ոչ միայն Գազա­յի, այլև Լիբա­նա­նի և Սիրիա­յի ուղղություննե­րով։

Անդրա­դառնա­լով Հայաստա­նի մասնակցությա­նը՝ Շահան Գանտա­հարյա­նը նշեց, որ գագաթնա­ժո­ղո­վը լիո­վին ամե­րիկյան նախա­գիծ է՝ Թրամփի գործարքա­յին դիվա­նա­գի­տության շրջա­նա­կում։ Նա ընդգծեց, որ թե՛ Հայաստա­նին, թե՛ Ադրբե­ջա­նին Վաշինգտո­նը պաշտո­նա­պես հրա­վի­րել է միա­նա­լու Աբրա­համյան դաշինքին, ինչը բացատրում է նրանց ներկա­յությունը նման բարձր մակարդա­կի հանդիպմա­նը։

Գանտա­հարյա­նը եզրա­կացրեց, որ Հայաստա­նի մասնակցությունը ունի ոչ միայն խորհրդանշա­կան, այլև ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն։ Նրա կարծի­քով՝ այն հնա­րա­վո­րություն է տալիս Հայաստա­նին ամրապնդել իր սուբյեկտայնությունը, զարգացնել դիվա­նա­գի­տա­կան կապե­րը և ներգրավվել էներգե­տիկ ու տարա­ծաշրջա­նա­յին նախագծե­րում՝ միա­ժա­մա­նակ հեռա­նա­լով Ռուսաստա­նի ազդե­ցությունից։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ