23 C
Yerevan

3+3‑ը Վտանգա­վոր Է Մեզ Համար

Ե՛վ Ռուսաստա­նը, ինչ-որ առումով նաև Իրա­նը, որովհետև նրանք տարա­ծաշրջա­նա­յին մակարդա­կում, մեր մի քանի հարյուրամյա պատմության ընթացքում, երբ երեք կայսրություննե­րը որո­շումներ էին կայացնում, քանի՞ անգամ են Հայաստա­նը կիսել իրար միջև, հերթա­կան անգամ կարող են դա անել, ինչպես Ռուսաստա­նը Ադրբե­ջա­նի հետ կիսեց Լեռնա­յին Ղարա­բա­ղը, հետո վերջնա­կա­նա­պես ոչնչացրեց: Ես ուղղա­կի ուրախ եմ, որ այս պահին այդ վտանգը անգամնե­րով նվա­զել է:

Դավիթ Ստե­փանյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է Միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտի (ՄԱՀՀԻ) ասո­ցացված փորձա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը 

– Բաքվում տեղի ունե­ցած Ադրբե­ջա­նի, Ռուսաստա­նի և Իրա­նի կառա­վա­րություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի եռա­կողմ հանդիպման ժամա­նակ Ադրբե­ջա­նի փոխվարչա­պետ Շահին Մուստաֆաևը կարև­ո­րել է նման ձևա­չա­փե­րի ամրապնդումը՝ ընդգծե­լով «3+3» խորհրդատվա­կան մեխա­նիզմի աճող դերը։ Պարո՛ն Ստե­փանյան, այս ձևա­չա­փի գործարկումը որքանո՞վ եք իրա­տե­սա­կան համա­րում, այն արդյունա­վետ լինելո՞ւ է Հայաստա­նի համար:

– Ես կարծում եմ, որ Շահին Մուստաֆաևի խոսքերն ավե­լի շատ հռե­տո­րա­կան մակարդա­կի վրա են մնա­լու: Այսօր «3+3»-ի մասին հիշա­տակվում է, որովհետև այդ մասին խոսե­լը դարձել է անվտանգ: «3+3»-ն ի սկզբա­նե ունե­ցել է մեկ նպա­տակ՝ արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տարնե­րին տարա­ծաշրջա­նից զերծ պահել, թույլ չտալ, որ նրանք գան տարա­ծաշրջան: 

Հիմա բոլո­րը հասկա­նում են, որ այդ արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տարն արդեն տարա­ծաշրջա­նում է՝ ԱՄՆ‑ի տեսքով և TRIPP‑ի մակարդա­կով, որն առայժմ դեռ պլա­նա­վորման փուլում է: Այնպես որ, այսօր «3+3»-ի մասին խոսե­լը դարձել է շատ անվտանգ, հենց Մուստաֆաևն էլ ասել է՝ խորհրդակցա­կան մակարդակ, ինչո՞ւ ոչ, իրենք կարող են տարի­նե­րով խորհրդակցել այդ մակարդակով՝արտգործնախարարների, բայց դա որևէ լուրջ փոփո­խություննե­րի չի բերում, որովհետև իրա­կան գործընթացնե­րը գնում են բոլո­րո­վին այլ մակարդա­կի վրա ու հենց արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տարնե­րի մասնակցությամբ: 

Չի բացառվում նաև, որ ԵՄ‑ն կարող է միա­նալ այդ նախագծին, համե­նայնդեպս, հետաքրքրվա­ծությունը շատ մեծ է, ուղղա­կի պետք է սպա­սել հետա­գա զարգա­ցումնե­րին, իսկ «3+3»-ի մասին կարե­լի է անվերջ խոսել, ու ես վստահ եմ, որ խոսակցություննե­րը շարունակվե­լու են, բայց պրակտիկ հարթությունում ես որևէ քայլ չեմ սպա­սում:

– Որ ասում եք՝ հիմա անվտանգ է խոսել «3+3»-ի մասին, ի՞նչ նկա­տի ունեք:

– Դե, այդ ձևա­չափն արդեն իրե­նից որևէ վտանգ չի ներկա­յացնում, որովհետև գլխա­վոր նպա­տա­կը ձախողվել է, այսինքն՝ արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տարն արդեն տարա­ծաշրջա­նում է, հետև­ա­բար այդ ձևա­չա­փը այլևս կենսունակ չէ, չնա­յած ի սկզբա­նե այն կենսունակ չէր, այդ մասին բազմիցս եմ ասել: 

– Իսկ ինչո՞ւ է հենց Ադրբե­ջա­նի ներկա­յա­ցուցի­չը խոսում այդ մասին, եթե նկա­տի ունե­նանք Վաշինգտո­նում ստո­րագրված հռչա­կա­գի­րը, որի կողմե­րից մեկն էլ Ադրբե­ջանն է:

– Որովհետև Ադրբե­ջա­նը հյուրընկա­լող կողմն է, ես նորից եմ ասում, որ սա դիվա­նա­գի­տություն է, հռե­տո­րա­բա­նություն է, ինչո՞ւ ոչ: Ադրբե­ջա­նը Իրա­նի, Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարիք ունի, Հայաստանն էլ ունի դրա կարի­քը, դրա համար էլ գոյություն ունի «3+3»-ը, դա բոլո­րին ձեռնտու տարբե­րակ է, մեզ էլ է ձեռնտու, եթե պրակտիկ հարթություննե­րում որևէ լուծումներ չլի­նեն: Եթե պրակտիկ լուծումներ լինեն «3+3»-ի շրջա­նակնե­րում, դա մեզ համար մահ է՝ մեր անկա­խության համար, ես սա ասել եմ այս ձևա­չա­փի ստեղծման օրվա­նից, ասում եմ նաև այսօր, բայց հիմա այդ վտանգը անգամնե­րով նվա­զել է, իսկ դա մեզ համար միայն դրա­կան կարե­լի է գնա­հա­տել:

– Պարո՛ն Ստե­փանյան, նկա­տի ունեք, որ որո­շումնե­րի կայացմա­նը մասնակցե­լու են Թուրքիան և Ադրբեջա՞նը, թե՞ նաև Ռուսաստա­նին նկա­տի ունեք:

– Ե՛վ Ռուսաստա­նը, ինչ-որ առումով նաև Իրա­նը, որովհետև նրանք տարա­ծաշրջա­նա­յին մակարդա­կում, մեր մի քանի հարյուրամյա պատմության ընթացքում, երբ երեք կայսրություննե­րը որո­շումներ էին կայացնում, քանի՞ անգամ են Հայաստա­նը կիսել իրար միջև, հերթա­կան անգամ կարող են դա անել, ինչպես Ռուսաստա­նը Ադրբե­ջա­նի հետ կիսեց Լեռնա­յին Ղարա­բա­ղը, հետո վերջնա­կա­նա­պես ոչնչացրեց: Ես ուղղա­կի ուրախ եմ, որ այս պահին այդ վտանգը անգամնե­րով նվա­զել է: 

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝ MediaLab.amhttps://medialab.am/306523/

Առնչվող Հոդվածներ