20.8 C
Yerevan

TRIPP‑ի Ճակա­տա­գիրն Ու Հայաստա­նի Ապա­գան


Եթե Ադրբե­ջա­նը ստանձնի շինա­րա­րությունը, ապա տեխնի­կան պետք է փոխանցվի նաև Հայաստա­նին՝ կառուցման համա­տեղ տրա­մա­բա­նությամբ։ Սա բարդ և զգա­յուն հարց է՝ ինչպես տեխնի­կա­պես, այնպես էլ քաղա­քա­կան առումով։

Արսեն Խառատյան

1inTV‑ն զրուցել է արև­ե­լա­գետ, կոնֆլիկտա­բան Արսեն Խառատյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են TRIPP‑ի երկա­թուղին, դրա կառուցումը և Հայաստա­նի նպա­տակնե­րի ավե­լի հստակ ձևա­կերպման անհրա­ժեշտությունը։

Արսեն Խառատյա­նը նշեց, որ Մերձա­վոր Արև­ելքում տեղի ունե­ցող զարգա­ցումնե­րը ցույց են տալիս՝ սառույցը տեղից շարժվում է։ Նա կարծում է, որ Գազա­յի հատվա­ծում արդեն երկու տարուց ավե­լի տևող պատե­րազմում Միացյալ Նահանգնե­րը դարձել է ակտիվ խաղա­ցող։ Խառատյա­նը այս գործընթա­ցը դիտարկեց որպես «նորացված Աբրա­համյան ակորդնե­րի» ձևա­վո­րում՝ ընդգծե­լով, որ Ալիևի և Փաշինյա­նի Շարմ էլ Շեյխում գտնվե­լը ուղղա­կիո­րեն կապված է օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրե­րի հետ։

Վերլուծա­բա­նի խոսքով՝ Թրամփի նախա­ձեռնությամբ ԱՄՆ‑ն փորձում է ամրագրել իր դերա­կա­տա­րությունը տարա­ծաշրջա­նում՝ Եգիպտո­սի, Թուրքիա­յի, Քաթա­րի և այլ երկրնե­րի մասնակցությամբ։ Նա ընդգծեց, որ եթե Հայաստա­նը որպես պետություն անմի­ջա­կան կապ չունի Գազա­յի կոնֆլիկտի հետ, ապա Ադրբե­ջա­նը ունի, քանի որ ներգրավված է Թուրքիա­յի և Սիրիա­յի ուղղություննե­րով ձևա­վորվող գործընթացներում։Սիրիայի խնդի­րը շարունա­կում է մնալ Թուրքիա­յի ազդե­ցության ներքո, և Սիրիա­յի վարչա­կարգի ներսում նույնիսկ ներքին փաստաթղթաշրջա­նա­ռությունը հաճախ թարգմանվում է թուրքե­րեն։ Նա համոզված է, որ այս պայմաննե­րում քրդա­կան հարցը կրկին դառնում է բարդ հանգույց՝ հատկա­պես հյուսի­սարև­ելյան Սիրիա­յում և Հալե­պի շրջա­նում։ Նրա կարծի­քով՝ քրդե­րի և Թուրքիա­յի միջև համա­ձայնություննե­րի բացա­կա­յությունը խորացնում է տարա­ծաշրջա­նի անկա­յունությունը։

Արև­ե­լա­գե­տը նաև անդրա­դարձավ Հայաստա­նի մասնակցությա­նը։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը Եգիպտո­սի հետ ունի չիրա­գործված, բայց ահռե­լի տնտե­սա­կան և դիվա­նա­գի­տա­կան ռեսուրսներ՝ սկսած գյուղատնտե­սա­կան ապրանքնե­րի արտա­հա­նությունից մինչև պաշտպա­նա­կան համա­գործակցություն։ Խառատյա­նը համոզված է, որ Եգիպտո­սի հետ հարա­բե­րություննե­րը կարող են դառնալ Հայաստա­նի համար նոր հնա­րա­վո­րություննե­րի հարթակ՝ հատկա­պես ԱՄՆ‑ի և Հնդկաստա­նի հետ համա­գործակցության տիրույթում։ Ադրբե­ջա­նը Մերձա­վոր Արև­ելքի կոնֆլիկտնե­րի հարցում փորձում է հանդես գալ որպես ակտիվ միջնորդ՝ օգտվե­լով Թուրքիա­յի աջակցությունից։ Նրա խոսքով՝ Ադրբե­ջա­նը դիտարկվում է որպես տարածք, որը կապում է Իսրա­յե­լի, Գազա­յի և այլ դերա­կա­տարնե­րի շահե­րը։ Նա նշեց, որ Քաթա­րի դերա­կա­տա­րությունը նվա­զել է այն բանից հետո, երբ Իսրա­յե­լը նախա­պա­տե­րազմյան շրջա­նում հարվա­ծեց համա­սի ղեկա­վա­րությա­նը։

Վերլուծա­բա­նը նշեց, որ եթե Ալիևը իսկա­պես հավա­տա­րիմ է օգոստո­սի 8‑ի փաստաթղթի տրա­մա­բա­նությա­նը, ապա Ադրբե­ջա­նը պետք է դադա­րեցնի Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը կասկա­ծի տակ դնող հայտա­րա­րություննե­րը։ Խառատյա­նը հիշեցրեց, որԲա­քուն շարունա­կում է նման ձևա­կերպումներ օգտա­գործել իսլա­մա­կան և չմիա­վորված երկրնե­րի հարթակնե­րում՝ փորձե­լով արդիա­կան պահել «Զանգե­զուրի միջանցքի» և «Արևմտյան Ադրբե­ջա­նի վերա­դարձի» թեմա­նե­րը։ Եթե Ադրբե­ջա­նը ցանկա­նում է իրա­պես խաղա­ղություն, ապա նման հռե­տո­րա­բա­նությունը պետք է բացառվի։ Սակայն այժմ ադրբե­ջա­նա­կան քաղա­քա­կա­նությունը ցույց է տալիս հակա­ռակն։ Խառատյա­նը ենթադրում է, որ Ադրբե­ջա­նը փորձում է մինչև վերջնա­կան փաստաթղթի ստո­րագրումը պահպա­նել այդ դիրքո­րո­շումնե­րը՝ ներքին և արտա­քին նպա­տակնե­րով։

Արև­ե­լա­գե­տը նաև նշեց, որ Ադրբե­ջա­նի ներսում հնչող հայտա­րա­րություննե­րը՝ առանց սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի խաղա­ղության փաստա­թուղթ ստո­րագրե­լու հնա­րա­վո­րության մասին, վկա­յում են այն մասին, որ Բաքուն փորձում է արա­գացնել գործընթա­ցը՝ մինչև Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան զարգացումները։Այժմ առա­վել կարև­որ է հայ-ամե­րիկյան ուղղությամբ աշխա­տանքի խորա­ցումը, հատկա­պես այն ենթա­կա­ռուցվածքա­յին ծրագրե­րի մասով, որոնք կոչվում են «Թրամփի ճանա­պարհ»։ Նրա խոսքով՝ նախա­տեսվող ֆինանսա­կան ներդրումնե­րը դեռևս բավա­րար չեն ամբողջա­կան նախագծի իրա­գործման համար, սակայն դրանք կարող են հիմք դառնալ Հայաստա­նի երկա­թուղա­յին համա­կարգի վերա­գործարկման համար։Հայաստանը չունի երկա­թուղա­շի­նա­րա­րա­կան փորձ ունե­ցող սեփա­կան ընկե­րություններ, և դա նշա­նա­կում է՝ աշխա­տանքնե­րը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, իրա­կա­նացվե­լու են օտա­րերկրյա կազմա­կերպություննե­րի կողմից։ Վերլուծա­բա­նը հիշեցրեց, որ խորհրդա­յին շրջա­նում երկա­թուղի­նե­րի այդ հատվա­ծը կառա­վարվում էր Ադրբե­ջա­նի կողմից, ուստի այժմ անհրա­ժեշտ է հստա­կեցնել, թե ով է լինե­լու նոր նախագծե­րի կառա­վա­րո­ղը։ Ադրբե­ջա­նը արդեն բանակցում է եվրո­պա­ցի­նե­րի հետ երկա­թուղա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի կառուցման վերա­բերյալ՝ գնա­հա­տե­լով նախա­գի­ծը մինչև մեկ միլիարդ դոլա­րի շրջա­նա­կում։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը դեռևս հստակ դիրքո­րո­շում չի հայտնել այս հարցում։

Արև­ե­լա­գե­տը հավե­լեց, որ եթե Ադրբե­ջա­նըստանձնի շինա­րա­րությունը, ապա տեխնի­կանպետք է փոխանցվի նաև Հայաստա­նին՝ կառուցմանհա­մա­տեղ տրա­մա­բա­նությամբ։ Նրա կարծի­քով՝ սաբարդ և զգա­յուն հարց է՝ ինչպես տեխնի­կա­պես, այնպես էլ քաղա­քա­կան առումով։

Հայաստա­նի ամե­նա­կարև­որ խնդիրն այժմերկա­թուղա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի վերա­կանգնումն է և դրանց շուրջ արդյունա­վետ բանակցություննե­րի վարումը։ Նա շեշտեց, որ առանց Թուրքիա­յով և Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րի որո­շա­կի առա­ջընթա­ցի Հայաստա­նը չի կարող ապա­հո­վել իր տարա­ծաշրջա­նա­յին միա­ցումնե­րը։ Խառատյա­նը համոզված է, որ Ադրբե­ջանն այս պահին շարունա­կում է իր քայլե­րով պահպա­նել ռուսա­կան ռազմա­կան ներկա­յությունը Հարա­վա­յին Կովկա­սում Հայաստա­նի տարածքում։ Նա նաև նշեց, որ Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի բացա­կա­յությունը խոչընդո­տում է Հայաստա­նի անկախ և ինքնուրույն տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նությա­նը։ Հայաստա­նը պետք է հստա­կեցնի իր ռազմա­վա­րա­կան դիրքո­րո­շումը՝ թե տնտե­սա­կան, թե ենթա­կա­ռուցվածքա­յին, թե քաղա­քա­կան ուղղություննե­րով։ Նրա կարծի­քով՝ ներկա­յիս պայմաննե­րում նախա­ձեռնո­ղա­կա­նությունն ու հստա­կությունը Հայաստա­նի միակ գործնա­կան ճանա­պարհն են։

Հարզազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ