23 C
Yerevan

Նախկիննե­րի Թշնա­մին Հայաստանն Է

Ռոբերտ Քոչարյա­նի և Սերժ Սարգսյա­նի քաղա­քա­կան գործունեությունը պետք է կասեցվի՝ Մոլդո­վա­յի օրի­նա­կով, քանի որ նրանք 2008-ին խախտել են քաղա­քա­ցի­նե­րի կյանքի իրա­վունքը։ Նրա համոզմամբ՝ մինչև 2026թ. ընտրություննե­րը նրանք չպետք է ունե­նան մասնակցության իրա­վունք։

Արման Բաբա­ջանյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է «Հանուն Հանրա­պե­տության» կուսակցության նախա­գահ Արման Բաբա­ջանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան հարա­բե­րություննե­րում ավե­լի տեսա­նե­լի դարձող երև­ույթնե­րը։

«Հանուն Հանրա­պե­տության» կուսակցության նախա­գա­հը, նշեց, որ ոչ միայն Ադրբե­ջա­նի, այլև Հայաստա­նի նկատմամբ է հանվել զենք վաճա­ռե­լու էմբարգոն, սակայն կարև­որ է հասկա­նալ, թե ինչու է դա տեղի ունե­նում։ Նա հիշեցրեց, որ 1992թ․ էմբարգոնսահմանվել էր պատե­րազմի պատճա­ռով, և այդ ժամա­նակ Մեծ Բրի­տա­նիան հայտա­րա­րել էր, որ շահագրգռված չէ էսկա­լա­ցիա­յի շարունա­կությամբ։ Մինչդեռ Ռուսաստա­նը, լինե­լով ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահ, իր մանդա­տի մեջ ունե­նա­լով խաղաղ կարգա­վորման անա­չա­ռությունը, հակա­մարտության կողմե­րից մեկին հարձա­կո­ղա­կան սպա­ռա­զի­նություն էր մատա­կա­րա­րում, ինչը հակա­սում էր իր կարգա­վի­ճա­կին։

Բաբա­ջանյա­նը ասաց, որ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրի­տա­նիան օգոստո­սի 8‑ին ձեռք են բերել այնպի­սի պայմա­նա­վորվա­ծություններ, որոնք Հարա­վա­յին Կովկա­սում տևա­կան խաղա­ղության հեռանկար են բացում, և այդ հիմքով էմբարգոն վերացվել է։ Նա համոզված է, որ Հայաստա­նը պետք է օգտվի այդ պատուհա­նից, որպեսզի տնտե­սա­պես ոտքի կանգնի և իր անվտանգության համար կարո­ղա­նա վճա­րունակ լինել։ Բալանսը վերա­կանգնե­լու դեպքում թող բրի­տա­նա­ցի­ներն էլ զենք վաճա­ռեն թե՛ Ադրբե­ջա­նին, թե՛ Հայաստա­նին, սակայն նշեց, որ սա հավա­սար պայմաններ չի ստեղծի, քանի որ Ադրբե­ջա­նը նավթա­յին հսկա­յա­կան ռեսուրսներ ունի։ Հայաստա­նը ունի առա­վե­լություններ՝ Միացյալ Նահանգնե­րի հետ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության ձևով, ինչը Ադրբե­ջա­նը չունի։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նը պետք է այս առա­վե­լություննե­րից օգտվի, սակայն չպետք է արհեստա­կան խնդիրներ ստեղծի Մեծ Բրի­տա­նիա­յի հետ։ Նա նշեց, որ Էմբարգո­յի վերա­ցումը հիմնա­վորված է և Հայաստանն այս հարցում բողո­քե­լու պատճառ չունի։

Բաբա­ջանյա­նը համոզված է, որ Ռուսաստա­նը, լինե­լով դաշնա­կից, շարունա­կա­բար խախտում է իր պարտա­վո­րություննե­րը։ Նա հավե­լեց, որ Մեծ Բրի­տա­նիա­յի վարչա­պե­տի մասնակցությամբ Շարմ էլ Շեյխում տեղի ունե­ցած հանդի­պումը ունի պատմա­կան նշա­նա­կություն․ նախկին խորհրդա­յին տարածքից միայն Հայաստա­նը և Ադրբե­ջանն էին հրա­վիրված՝ առանց Ռուսաստա­նի և Չինաստա­նի, ինչը ցույց է տալիս Միացյալ Նահանգնե­րի միանձնյա դերակատարությունը։Շարմ էլ Շեյխի հռչա­կա­գի­րը օգոստո­սի 8‑ի գործընթա­ցի շարունա­կությունն է, և առա­ջի­կա­յում Հայաստա­նին ու Ադրբե­ջա­նին կառա­ջարկվի միա­նալ Աբրա­համյան համա­ձայնագրե­րին։ Բաբա­ջանյա­նը բացատրեց, որ այդ համա­ձայնագրե­րը միա­վո­րում են Մերձա­վոր Արև­ելքի քրիստո­նեա­կան, հուդա­յա­կան և մահմե­դա­կան ժողո­վուրդնե­րին՝ խաղաղ համա­կե­ցության նպա­տա­կով։ Նա նշեց, որ նույնիսկ Իրա­նը հրա­վիրված էր և ողջունեց փաստա­թուղթը, ինչը խաղա­ղության հավա­նա­կա­նությունը դարձնում է իրա­կան։

Միացյալ Նահանգնե­րը ծրագրում է վեցամսյա ընթացքում մեկնարկել Մեղրիում ենթա­կա­ռուցվածքա­յին նախագծե­րի իրա­կա­նացման աշխա­տանքնե­րը՝ հայ-ամե­րիկյան կոնսորցիումի միջո­ցով։ Նա ասաց, որ Պետդե­պարտա­մենտում արդեն գործում են հատուկ բաժիններ, որոնք զբաղվում են հայ-ամե­րիկյան հուշագրե­րի իրա­գործմամբ։ Նա հավե­լեց, որ ԱՄՆ-ում մեծա­հա­րուստ հայեր պատրաստա­կա­մություն են հայտնել ներդրումներ անել Հայաստա­նի բարձր տեխնո­լո­գիա­կան ոլորտում, ինչը նոր տնտե­սա­կան և էներգե­տիկ հեռանկարներ է բացում։ Կոնգրե­սում օրի­նա­գիծ է ներկա­յացվել՝ Ալիևի և նրա մերձա­վորնե­րի դեմ պատժա­մի­ջոցներ սահմա­նե­լու համար, եթե Ադրբե­ջա­նը հետ կանգնի օգոստո­սի 8‑ի պայմա­նա­վորվա­ծություննե­րից։ Նա տարա­կուսանքով արձա­նագրեց, որ Դաշնակցությունը դեմ է արտա­հայտվել այս նախա­ձեռնությա­նը, և ընդգծեց, որ այս ամե­նը պետք է դիտարկել օգոստո­սի 8‑ի համա­ձայնություննե­րի համա­տեքստում։ Պետդե­պարտա­մենտը լուռ աջակցում է այդ օրի­նագծին, և տասնյակ կոնգրե­սա­կաններ միա­նա­լու են նախա­ձեռնությա­նը։

Բաբա­ջանյա­նը համոզված է, որ նոյեմբե­րի 9‑ի փաստա­թուղթը սպառնա­լիք է Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը, մինչդեռ օգոստո­սի 8‑ի համա­ձայնություննե­րը չեն պարունա­կում նման դրույթներ։ Նրա խոսքով՝ օգոստո­սի 8‑ը իրա­կան խաղա­ղության հասնե­լու հնա­րա­վո­րություն է, որը նաև տնտե­սա­կան բազա ունի։ Միացյալ Նահանգներն ու Եվրո­պա­կան միությունը երկա­րա­ժամկետ շահեր ունեն Հարա­վա­յին Կովկա­սում, և Հայաստա­նի համար սա կարող է դառնալ տնտե­սա­կան զարգացման հսկա­յա­կան պատուհան։

Բաբա­ջանյա­նը կարև­ո­րեց հայ-թուրքա­կան սահմա­նի բացումը, որը, ըստ նրա, Հայաստա­նը կմտցնի եվրո­պա­կան շուկա­յի շրջա­նա­ռության մեջ և կբարձրացնի տնտե­սա­կան ստանդարտնե­րը։ Սակայն նա ընդգծեց, որ ներքա­ղա­քա­կան կոնսենսուսի բացա­կա­յությունն է հիմնա­կան խոչընդո­տը։ Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան հիմնա­կան հակա­ռա­կորդնե­րը իրա­կա­նում պայքա­րում են Հայաստա­նի գոյության դեմ և չեն խոսում անկա­խության կամ ժողովրդա­վա­րության մասին։Ռոբերտ Քոչարյա­նի և Սերժ Սարգսյա­նի քաղա­քա­կան գործունեությունը պետք է կասեցվի՝ Մոլդո­վա­յի օրի­նա­կով, քանի որ նրանք 2008-ին խախտել են քաղա­քա­ցի­նե­րի կյանքի իրա­վունքը։ Նրա համոզմամբ՝ մինչև 2026թ. ընտրություննե­րը նրանք չպետք է ունե­նան մասնակցության իրա­վունք։ Այս մարդիկ օգտա­գործում են ժողովրդից թալանված փողե­րը ժողովրդա­վա­րությունը տապա­լե­լու համար, և նրանց իրա­կան թշնա­մին Հայաստա­նի ժողովրդա­վա­րությունն է։ Եթե Հայաստա­նը կորցնի իր ժողովրդա­վա­րա­կան առա­վե­լությունը, ապա որևէ բանով չի տարբերվի Ադրբե­ջա­նից։

Արման Բաբա­ջանյա­նը նաև արձա­գանքեց Սամվել Կարա­պետյա­նի գործին՝ նշե­լով, որ եթե նրա փաստա­բա­նը, լինե­լով օտա­րերկրյա քաղա­քա­ցի, քաղա­քա­կան հայտա­րա­րություններ է անում, պետությունը պետք է արձա­գանքի, քանի որ դա իրա­վա­չափ չէ։

Բաբա­ջանյա­նը նշեց, որ իր քաղա­քա­կան թիմըակտի­վո­րեն հանդի­պում է սահմա­նա­մերձ բնա­կա­վայրե­րի բնա­կիչնե­րի հետ՝ լսե­լու նրանց կարիքնե­րը և ներկա­յացնե­լու իրենց ծրագրե­րը։ Նաընդգծեց, որ խաղա­ղությունը պետք է կարո­ղա­նան վերա­ծել իրա­կան բարի­քի և զարգացման գործո­նի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ