20.8 C
Yerevan

Ալիևը Խաղա­ղություն Չի Ուզում, Բայց Պատե­րազմի Ուժ Չունի

Ընդդի­մությունը պետք է ոչ թե քննա­դա­տի, այլ ներկա­յացնի հստակ քաղա­քա­կան առա­ջարկներ և նոր օրա­կարգեր, սակայն նման բան այսօր գոյություն չունի։ Այսպես կոչված «Զանգե­զուրի միջանցք» հասկա­ցությունը որևէ իրա­կան հիմք չունի։ Իրա­կա­նում խոսքը գնում է երկա­թուղա­յին ճանա­պարհի մասին, որը միտված է տարա­ծաշրջա­նա­յին տրանսպորտա­յին կապե­րի վերա­կանգնմա­նը։

Դավիթ Ստե­փանյան

Civic News‑ը զրուցել է քաղա­քա­կան վերլուծա­բան Դավիթ Ստե­փանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նությունն ու Հայաստա­նի դերն այդ համա­տեքստում։

Դավիթ Ստե­փանյանն ասաց, որ առա­ջին անգամ Հայաստա­նի ղեկա­վա­րին հրա­վի­րել են մի լուրջ սամմի­թի, որը ուղիղ կապ չունի ոչ Հայաստա­նի, ոչ էլ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդրի հետ, և սա պետք է գնա­հա­տել որպես դրա­կան զարգա­ցում։ Սա ցույց է տալիս՝ Հայաստա­նը վարում է ինքնուրույն քաղա­քա­կա­նություն և հասել է մի կետի, երբ կարող է ինքնուրույն ներկա­յա­նալ համաշխարհա­յին հարթակնե­րում։ Նրա կարծի­քով՝ սա կարե­լի է համա­րել ձեռքբե­րում, որքան էլ որոշ շրջա­նակնե­րի համար դա տարօ­րի­նակ հնչի։

Վերլուծա­բա­նը համոզված է, որ Վաշինգտո­նի գագաթնա­ժո­ղո­վը և դրա շարունա­կությունը Շարմ էլ-Շեյխում դրա­կան գործընթացներ են։ Թեև նա տեղյակ չէ՝ կոնկրետ ինչի շուրջ են տեղի ունե­ցել բանակցություննե­րը, բայց վստահ է, որ դրանք ընթա­նում են օգոստո­սի 8‑ի տրա­մա­բա­նության ներքո, ինչը ողջունե­լի է։ Այն մարդիկ, ովքեր այսօր փորձում են նսե­մացնել խաղա­ղության օրա­կարգը կամ կառա­վա­րության դիվա­նա­գի­տա­կան ձեռքբե­րումնե­րը, հենց իրենք են Հայաստա­նի նախկի­նում ինքնիշխա­նությունից զրկե­լու պատասխա­նա­տունե­րը։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ տարի­ներ շարունակ Հայաստա­նը հասցրել էին այնպի­սի վիճա­կի, երբ երկրի ճակա­տա­գի­րը որոշվում էր ոչ թե Երև­ա­նում, այլ՝ Անկա­րա­յում, Մոսկվա­յում կամ Սոչիում։

Նա ընդգծեց, որ ընդդի­մա­դիր դաշտում գործող խմբե­րը չունեն իրա­կան օրա­կարգ, չեն կարո­ղա­նում ձևա­վո­րել այլընտրանքա­յին գաղա­փարներ և պարզա­պես զբաղված են իշխա­նության գործո­ղություննե­րը նսե­մացնե­լով։ Ստե­փանյա­նի խոսքով՝ սա բնո­րոշ է ոչ միայն քաղա­քա­կան, այլ նաև հոգե­բա­նա­կան մակարդա­կի խնդիրնե­րին՝ երբ անհա­տը կամ խումբը չի կարող ինքն իրեն արժե­քա­վոր կերպով ներկա­յացնել և փորձում է իրա­նուժությունը կոծկել ուրիշնե­րին նվաստացնե­լով։

Ստե­փանյա­նը կարծում է, որ ընդդի­մությունը պետք է ոչ թե քննա­դա­տի, այլ ներկա­յացնի հստակ քաղա­քա­կան առա­ջարկներ և նոր օրա­կարգեր, սակայն նման բան այսօր գոյություն չունի։ Այսպես կոչված «Զանգե­զուրի միջանցք» հասկա­ցությունը որևէ իրա­կան հիմք չունի։ Իրա­կա­նում խոսքը գնում է երկա­թուղա­յին ճանա­պարհի մասին, որը միտված է տարա­ծաշրջա­նա­յին տրանսպորտա­յին կապե­րի վերա­կանգնմա­նը։ Ստե­փանյա­նը ընդգծեց, որ աշխարհագրա­կան պայմաննե­րը պարզա­պես չեն թույլ տալիս այդ տարածքով անցկացնել բազմա­շերտ ավտո­մայրուղի կամ խողո­վա­կա­շար՝ ինչպես ներկա­յացնում են ադրբե­ջա­նա­կան քարոզչա­կան քարտեզնե­րը։

Նա ասաց, որ այդ քարտեզնե­րը մանկա­կան մակարդա­կի պրո­պա­գանդա են և չեն արտա­ցո­լում իրա­կա­նությունը։ Նրա խոսքով՝ դրանք ստեղծվում են ներսի լսա­րա­նի մանի­պուլյա­ցիա­յի նպա­տա­կով՝ իբր հաղթա­նա­կի տպա­վո­րություն ստեղծե­լու համար։

Ստե­փանյա­նը նաև նշեց, որ ԱՄՆ‑ն դարձել է տարա­ծաշրջա­նա­յին գործընթացնե­րի մոդե­րա­տոր, ինչը շատ կարև­որ է, քանի որ նախկի­նում այդ դերը կատա­րում էր Ռուսաստա­նը։ Նրա կարծի­քով՝ ռուսա­կան միջնորդությունը բերեց Հայաստա­նի ինքնիշխա­նության նվազման և նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթին, որը Հայաստա­նի պետա­կա­նության համար վտանգա­վոր էր, բայց ԱՄՆ‑ի ակտիվ մասնակցությունը կանխել է Հայաստա­նի ինքնիշխա­նության հետա­գա կորուստը։ Նա ընդգծեց, որ Ալիևը քաղա­քա­կան խաղա­ցող է, որը մշտա­պես փորձում է ցույց տալ, թե իբր ունի «հաղթաթղթեր», բայց իրա­կա­նում այժմ չունի ոչ մի լուրջ լծակ։

Ստե­փանյա­նի խոսքով՝ Ալիևի հիմնա­կան նպա­տա­կը Հայաստա­նի որպես պետա­կան միա­վո­րի ոչնչա­ցումն է, և եթե պայմաննե­րը թույլ տան, նա անպայման կփորձի խախտել պայմա­նա­վորվա­ծություննե­րը։ Սակայն այս պահին աշխարհա­քա­ղա­քա­կան սահմա­նա­փա­կումնե­րը նրան ստի­պում են պահպա­նել ընթա­ցիկ ուղին։Խաղաղության պայմա­նագրի ստո­րագրումը պարտա­դիր նախա­պայման չէ «TRIPP‑ի»՝ ճանա­պարհա­յին նախագծե­րի իրա­գործման համար, բայց այդ գործընթա­ցը երկա­րա­ժամկետ է և կարող է տևել առնվազն երեք տարի։

Վերլուծա­բա­նը ընդգծեց, որ սահմա­նա­զատման գործընթա­ցը, երկաթգծի վերա­կա­ռուցումը և տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցություննե­րի բացումը բազմա­շերտ ծրա­գիր է, որը բխում է նաև Հայաստա­նի շահե­րից։ Նա հիշեցրեց, որ բլո­կա­դան երկկողմա­նի է՝ ինչպես Ադրբե­ջանն ու Թուրքիան ենփա­կել Հայաստա­նը, այնպես էլ Հայաստա­նը փաստա­ցի փակ է նրանց նկատմամբ։

Ստե­փանյա­նը համոզված է, որ Ռուսաստա­նը, եթե հնա­րա­վո­րություն ունե­նա, անպայման կփորձի խոչընդո­տել այս գործընթացնե­րը՝ իր ազդե­ցությունը վերա­կանգնե­լու նպա­տա­կով։ Նրա գնա­հատմամբ՝ Դուշանբեի Պուտին-Ալիև հանդի­պումը վկա­յում է, որնրանց հարա­բե­րություննե­րում լուրջ խնդիրներ կան։Ադրբեջանի նախկին նախա­գա­հա­կան վարչա­կազմի ղեկա­վար Ռամիզ Մեհթիևի կալա­նա­վո­րումը կարող է կապված լինել հենց այդ ռուս-ադրբե­ջա­նա­կան հակա­սություննե­րի հետ։ Նրա կարծի­քով՝ Պուտի­նը Դուշանբեում որո­շա­կի ճնշում է գործադրել Ալիևի վրա, և Մեհթիևի գործը դրա պատասխան արձա­գանքն է։ Ռուսաստա­նի ձեռքում դեռ կան բազմա­թիվ լծակներ Ալիևի նկատմամբ՝ կապված Ադրբե­ջա­նի նախկին ղեկա­վա­րության հետա­խուզա­կան անցյա­լի հետ։ Նրա խոսքով՝ դա ևս մեկ ապա­ցույց է, որ Բաքվի և Մոսկվա­յի հարա­բե­րություննե­րը հեռու են ներդաշնա­կությունից։

Վերլուծա­բա­նը նաև անդրա­դարձավ ներքա­ղա­քա­կան դաշտին՝ նշե­լով, որ եթեընդդի­մա­դիր ուժե­րը փորձեն վերա­դառնալ նախկին օրա­կարգե­րին կամ Արցա­խը դարձնել փաստաթղթի մաս, ապա դա կնշա­նա­կի նորից խաղալ Ռուսաստա­նի օգտին և խոչընդո­տել խաղաղ գործընթա­ցին։ Այն փաստա­թուղթը, որն առա­ջարկվել է ԱՄՆ‑ի կողմից, սկզբնա­կան տարբե­րա­կով անընդունե­լի էր, քանի որ նման էր նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրին, սակայն հետա­գա բանակցություննե­րի արդյունքում ձևա­վորվել է տարբե­րակ, որը չի սպառնում Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը։ Այն ուժե­րը, որոնք այսօր խոսում են փաստաթղթի փոփոխման կամ լրա­ցումնե­րի մասին, իրա­կա­նում ձգտում են ձախո­ղել այն և վերա­դարձնել Հայաստա­նը կոնֆլիկտա­յին անցյալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ