23 C
Yerevan

Հոգև­ո­րա­կա­նի Տեղը Եկե­ղե­ցին Է


Հոգև­ո­րա­կա­նի տեղը եկե­ղե­ցում է, աղոթքում, ժողովրդի կողքին՝ նրանց ցավն ու տառա­պանքը մեղմե­լու համար, իսկ խորհրդա­րանն ու իշխա­նության դահլիճնե­րը թող մնան նրանց համար, ովքեր կոչված են ղեկա­վա­րե­լու ոչ թե հոգի­ներ, այլ պետություն։

Եկե­ղե­ցին պետք է մնա մաքուր, վեր բարձրացված ժամա­նա­կա­վոր շահե­րից, իսկ հոգև­ո­րա­կա­նը՝ լռության, աղոթքի և սիրո մարդ, և ոչ թե քաղա­քա­կա­նության զինվոր։

Մկրտիչ Իսրա­յելյան

Դարե­րով մարդկանց հավատքն ու հոգև­որ ուժը զորացրած եկե­ղե­ցին, ցավոք, այսօր որոշ անձանց ձեռքում վերածվել է քաղա­քա­կան ամբիո­նի։ Իսկ երբ եկե­ղե­ցին դառնում է կուսակցության «ճյուղ», իսկ հոգև­ո­րա­կա­նը՝ քարոզչության «գործիք», տուժում է թե՛ հավատքը, թե՛ պետությունը։

Վերջին օրե­րին հասա­րա­կությունն ակտիվ քննարկում է որոշ հոգև­ո­րա­կաննե­րի ձերբա­կա­լություննե­րի հարցը։ Որոշնե­րի համար այդ հոգև­ո­րա­կաննե­րը համարձակ են, բացա­հայտող, ազգա­յին։ Բայց, երբ նրանց դիտարկում ես ոչ որպես անհատ, այլ որպես հոգև­ո­րա­կան, ակնհայտ է դառնում, որ նրանք լքել են իրենց հոգև­որ դիրքը։ Նրանց խոսքը հաճախ լի է եղել վիրա­վո­րանքնե­րով, պիտա­կա­վո­րումնե­րով, ինչը հակա­սում է եկե­ղե­ցու խոնարհության ու սիրո պատգա­մին։ Նրանք հրա­պա­րա­կայնո­րեն աջակցել կամ դեմ են արտա­հայտվել այս կամ այն քաղա­քա­կան ուժե­րին՝ առանց հոգև­որ չեզո­քության պահպանման։

Այդ հոգև­ո­րա­կաննե­րի գործո­նը պատա­հա­կան չէ։ Այն հետև­անքն է տարի­նե­րով կուտակված եկե­ղե­ցու և պետության չհստա­կեցված սահմաննե­րի, եկե­ղե­ցու ներսում վերահսկո­ղության բացա­կա­յության և քաղա­քա­կան ուժե­րի կողմից հոգև­որ հարթա­կի շահա­գործման։

Եկե­ղե­ցին պետք է ծառա­յի հավա­տի զորացմա­նը, բարո­յա­կան արժեքնե­րի տարածմա­նը, ազգի հոգև­որ ամրապնդմա­նը։ Երբ հոգև­ո­րա­կա­նը բարձրա­նում է քաղա­քա­կան բեմ, նրա խոսքը կորցնում է հոգև­որ բովանդա­կությունը։ Նա այլևս ոչ թե առաջնորդում է հոտին դեպի Աստված, այլ դեպի կուսակցա­կան շահե­րը։

Քրիստո­նեությունը մեզ սովո­րեցնում է խոնարհություն, սիրո պատգամ, ներո­ղամտություն, իսկ քաղա­քա­կան դաշտը լցված է շահախնդրությամբ և մանի­պուլյա­ցիա­նե­րով։ 

Այս երկու աշխարհնե­րը հակա­դիր են իրենց էությամբ։ Երբ հոգև­ո­րա­կա­նը մուտք է գործում քաղա­քա­կա­նություն, նա մոռա­նում է իր ուխտը՝ ծառա­յել Աստծուն, այլ ոչ թե քաղա­քա­կա­նությա­նը։
Երբ ժողո­վուրդը տեսնում է հոգև­ո­րա­կա­նի քաղա­քա­կան ակտի­վությունը կամ նրա արտա­հայտություննե­րը այս կամ այն գործչի և ուժե­րի օգտին կամ դեմ, այդ վստա­հությունը խեղաթյուրվում է։

Բազմա­թիվ քաղա­քա­ցի­ներ իրենց հավատն են կապում եկե­ղե­ցու հետ, և հոգև­ո­րա­կա­նի քաղա­քա­կան դիրքո­րո­շումը կարող է ճնշում գործադրել այդ մարդկանց վրա՝ թելադրե­լով իրենց քաղա­քա­կան կողմնո­րո­շումը։
Կրո­նը պետք է ազատ լինի քաղա­քա­կան ազդե­ցությունից։

Երբ հոգև­ո­րա­կա­նը զբաղվում է քաղա­քա­կա­նությամբ՝ նա խախտում է հոգև­որ չեզո­քության սկզբունքը։ Վտանգի է ենթարկում եկե­ղե­ցու հեղի­նա­կությունը։  Նա խախտում է իր կոչումը՝ ծառա­յել Աստծուն։ Հասա­րա­կությունում խորա­նում է անվստա­հությունը թե՛ եկե­ղե­ցու, թե՛ քաղա­քա­կան ուժե­րի նկատմամբ։
Հոգև­ո­րա­կա­նի տեղը եկե­ղե­ցում է, աղոթքում, ժողովրդի կողքին՝ նրանց ցավն ու տառա­պանքը մեղմե­լու համար, իսկ խորհրդա­րանն ու իշխա­նության դահլիճնե­րը թող մնան նրանց համար, ովքեր կոչված են ղեկա­վա­րե­լու ոչ թե հոգի­ներ, այլ պետություն։
Եկե­ղե­ցին պետք է մնա մաքուր, վեր բարձրացված ժամա­նա­կա­վոր շահե­րից, իսկ հոգև­ո­րա­կա­նը՝ լռության, աղոթքի և սիրո մարդ, և ոչ թե քաղա­քա­կա­նության զինվոր։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/139150

Առնչվող Հոդվածներ