Երեք նախկին նախագահներն ունեցել են խաղաղություն հաստատելու հնարավորություն, բայց պահել են ստատուս քվոն․ «Եթե չես գնում խաղաղության, գնում ես պատերազմի։ Իսկ պատերազմը դարձավ անխուսափելի»։
Անդրանիկ Քոչարյան
Civic News-ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Զրույցի ընացքում քննարկվել են հանձնաժողոի կողմից ԱԺ-ին հանձնված 44-օրյա պատերազմի զեկույցը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի դեմ մեղադրանքը և այլն։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ սահմանադրական կանոնակարգի օրենքը հանձնաժողովին տվել է հնարավորություն աշխատելու իրավական խնդիրների առկայության պայմաններում, սակայն գործընթացը շահարկվել է։ Նա ընդգծեց, որ զեկույցը պատրաստվել է մեկուկես տարվա ընթացքում, ունի ավելի քան 200 էջ և հիմնված է փաստերի ու տեղեկատվության վրա, որը, իր խոսքով, «քաղաքական և իրավական խնդիրների լուծման բանալին է տալիս»։
Քոչարյանը նշեց, որ վարչապետ Փաշինյանի դեմ ցուցմունքներ չկան, և հավելեց․ «Եթե վարչապետը խնդիրունենար, 10 ժամ չէր գա հանձնաժողով և չէր պատասխաներ հարցերին»։ Նա նաև նկատեց, որ ընդդիմադիրները, չմասնակցելով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, այժմ քննադատում են այն, ինչից իրենք կարող էին ներսում տեղեկանալ։ Պատգամավորը ընդգծեց, որ զեկույցը պետք է ներկայացվեր Ազգային ժողովի լիագումար նիստին, ինչը չի արվել կանոնակարգի տարբեր մեկնաբանությունների պատճառով։ Քոչարյանը նշեց․ «Ես չեմ կիսում Վլադիմիր Վարդանյանի տեսակետը ժամկետների խախտման մասով։ Նպատակն էր զեկույց ունենալ, ոչ թե ժամկետ խախտել»։
Նա հավելեց, որ զեկույցը պարունակում է մեծ քանակի հույժ գաղտնի տեղեկատվություն․«Մենք ստացել ենք մեր պարտության պատճառների պատասխանները՝ ինչու սկսվեց պատերազմը, հնարավոր էր խուսափել, թե ոչ»։Քոչարյանը վստահ է, որ պարտությունից խուսափելհնարավոր չէր․«Մեր շանսերը շատ մինիմալ էին։ 90-ականներին հաղթեցինք, որովհետև մեր և Ադրբեջանի տարբերությունը այդքան մեծ չէր։ Հետո մենք մեր բանակի պատրաստվածությունը ոչնչացրինք մեծամտությամբ և կոռուպցիայով»։
Նա նշեց, որ երեք նախկին նախագահներն ունեցել են խաղաղություն հաստատելու հնարավորություն, բայց պահել են ստատուս քվոն․ «Եթե չես գնում խաղաղության, գնում ես պատերազմի։ Իսկ պատերազմը դարձավ անխուսափելի»։ Քոչարյանը ասաց, որ զեկույցում ներառված է նաև Փաշինյանի 10-ժամյա բացատրությունը, ինչպես նաև բազմաթիվ փաստեր քառօրյա պատերազմից մինչև 2020-ի իրադարձությունները։
Պատգամավորը շեշտեց, որ զեկույցին պետք է նախ ծանոթանան Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն, արտաքին հետախուզությունը և պետական այլ գերատեսչությունները, իսկ հետագայում նաև այն անձինք, որոնք ունեն համապատասխան գաղտնիության թույլտվություն։ Նա վստահեցրեց․ «Զեկույցը չի մնափոշոտ դարակներում, այն այնքան կարևոր է, որ դուրս է գալու և պատեր է ծակելու»։
Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ նաև ՄԻԵԴ-ի որոշմանը մարտի մեկի գործով՝ նշելով, որ այն ապացուցում է պետության կողմից մարդու կյանքի իրավունքի խախտումը։ Նա կտրուկ արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ ասելով․«Ռոբերտ Քոչարյանը անպատասխանատու մարդ է եղել և մնացել է այդպիսին՝ 10 տարի ղեկավարելով երկիրը։Մարտի մեկի համար թիվ մեկ մեղավորը հենց Ռոբերտ Քոչարյանն է և իր վարչախումբը»։ Պատգամավորը համոզված է, որ գլխավոր դատախազությունը պետք է նորից վերանայի մեղադրանքը և ներկայացնի ավելի հստակ ձևակերպումներ․ «Մարտի մեկը բացահայտվածէ։ Այլևս որևէ կասկած չկա։ Պետք է գտնել դրա ճիշտիրավական ձևակերպումները»։
Քոչարյանը նշեց, որ թե՛ մարտի մեկի, թե՛ 44-օրյա պատերազմի հարցերում ամենակարևորն է իրավական և քաղաքական հստակությունը․ «Երկու իրավաբան՝երկու կարծիք, երեք իրավաբան՝ երեք կարծիք։ Բայց կա ընդհանուր սկզբունք՝ նախադեպերը խախտել չի կարելի։Պետք է վերադառնալ քաղաքական տրամաբանությանը և ճշմարտությանը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
