23 C
Yerevan

Եկե­ղե­ցին Մոռա­ցել Է Իր Դերը

Եկե­ղե­ցին գործել է ստվե­րից՝ համա­կարգե­լով տարբեր շարժումներ, այդ թվում՝ «Հայրե­նի­քի փրկության շարժումը», որն իր հերթին սատա­րում էր նախկին իշխա­նություննե­րին։ Դա ամե­նավտանգա­վոր փուլե­րից էր՝ պետության թուլա­ցած վիճա­կում նման ճգնա­ժա­մը կարող էր հանգեցնել անկանխա­տե­սե­լի հետև­անքնե­րի։ 

Ստյո­պա Սաֆարյան

Հանրա­յին Ռադիոն զրուցել է Միջազգա­յին և Անվտանգության Հարցե­րի Հայկա­կան Ինստիտուտի(ՄԱՀՀԻ) հիմնա­դիր-տնօ­րեն, քաղա­քա­գետ Ստյո­պա Սաֆարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ներքա­ղա­քա­կան մի շարք հարցեր՝ մասնա­վո­րա­պես եկե­ղե­ցի-իշխա­նություն հարա­բե­րություննե­րը։

Ստյո­պա Սաֆարյա­նը, նշեց, որ եկե­ղե­ցին վաղուց է մտել քաղա­քա­կա­նություն։ Նրա խոսքով՝ 2018 թվա­կա­նի հեղա­փո­խությունից հետո նոր վեհա­փա­ռի ընտրության շարժման օրե­րին իշխա­նությունը, հակա­ռակ կարծիքնե­րին, չէր խառնվում և նույնիսկ չէր ցանկա­նում, որ այդ շարժումը շարունակվեր։ Սաֆարյա­նի դիտարկմամբ՝ այն ժամա­նակ կար երեք ինստի­տուտ, որոնց հեղա­փո­խա­կան ալի­քը չէր դիպչում՝ եկե­ղե­ցին, բանա­կը և Արցա­խը, և հենց դա էր պատճա­ռը, որ հետա­գա­յում առաջ եկան լուրջ հակա­սություններ։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ պատե­րազմից հետո եկե­ղե­ցին դրսև­ո­րեց անսպա­սե­լի ակտի­վություն քաղա­քա­կան դաշտում՝ փորձե­լով ազդե­ցություն ունե­նալ իշխա­նա­փո­խության գործընթացնե­րի վրա։ Նրա պնդմամբ՝ պատե­րազմից հետո եկե­ղե­ցու ներկա­յա­ցուցիչնե­րը անմի­ջա­կան մասնակցություն էին ունե­նում հանրա­յին խորհրդում՝ կառա­վա­րության դեմ հայտա­րա­րություններ և նիստե­րի նախա­ձեռնություններ կազմա­կերպե­լով։ Ինքն անձամբ ակա­նա­տես է եղել, թե ինչպես էին որոշ եկե­ղե­ցա­կաններ փորձում տորպե­դա­հա­րել վարչա­պե­տի հետ նախա­տեսված հանդի­պումնե­րը՝ համո­զե­լով մյուսնե­րին չմասնակցել։ Նրա խոսքով՝ այդ ամե­նը փաստում է, որ եկե­ղե­ցին որոշ փուլե­րում դարձել էր քաղա­քա­կան դիրի­ժոր, և նա նույնիսկ պատրաստ է հրա­պա­րա­կել համա­պա­տասխան նամա­կագրություննե­րը։

Քաղա­քա­գե­տը եզրա­կացրեց, որ եկե­ղե­ցու ներգրավվա­ծությունը քաղա­քա­կան պրո­ցեսնե­րում խորացրել է հասա­րա­կա­կան պառակտումը։ Նա հիշեցրեց, որ անգամ պատե­րազմի շրջա­նում եկե­ղե­ցին պահպա­նեց լռություն, սակայն հետպա­տե­րազմյան փուլում միա­ցավ իշխա­նա­փո­խության կոչե­րին։ Սաֆարյա­նի գնա­հատմամբ՝ դա վտանգա­վոր էր պետության կայունության համար, որովհետև այդ ժամա­նակ ցանկա­ցած իշխա­նա­կան փլուզում կարող էր վերածվել պետա­կա­նության կոլափսի։ Եկե­ղե­ցին պարտա­վոր էր մնալ ապա­քա­ղա­քա­կան ինստի­տուտ՝ հավա­սար հեռա­վո­րություն պահպա­նե­լով բոլոր քաղա­քա­կան ուժե­րից՝ ինչպես դա անում են, օրի­նակ, արքունիքնե­րը ժողովրդա­վար երկրնե­րում։ Սակայն եկե­ղե­ցին նախընտրեց մասնակցել քաղա­քա­կան գործընթացնե­րին՝ փորձե­լով ազդել հանրա­յին և պետա­կան կառույցնե­րի վրա։

Սաֆարյա­նը պատմեց, որ հանրա­յին խորհրդում ինքը բազմիցս փորձել է բացատրել՝ այդ մարմի­նը նույնպես պետք է ապա­քա­ղա­քա­կան մնա, քանի որ սահմա­նադրությունը քաղա­քա­կան հարցե­րը թողնում է կուսակցա­կան համա­կարգին։ Սակայն եկե­ղե­ցին, նրա դիտարկմամբ, գործել է ստվե­րից՝ համա­կարգե­լով տարբեր շարժումներ, այդ թվում՝ «Հայրե­նի­քի փրկության շարժումը», որն իր հերթին սատա­րում էր նախկին իշխա­նություննե­րին։ Դա ամե­նավտանգա­վոր փուլե­րից էր՝ պետության թուլա­ցած վիճա­կում նման ճգնա­ժա­մը կարող էր հանգեցնել անկանխա­տե­սե­լի հետև­անքնե­րի։ Նա ընդգծեց, որ եկե­ղե­ցին ոչ միայն կողմ էր ներքա­ղա­քա­կան պայքա­րում, այլ նաև արգե­լա­կում էր դրա հանգուցա­լուծումը՝ երբեմն գործե­լով ընդդեմ ընտրություննե­րի միջո­ցով լուծման։

Սաֆարյա­նը հիշեցրեց նաև, որ այդ ժամա­նակ Գլխա­վոր շտա­բը հայտա­րա­րություն էր արել վարչա­պե­տի հրա­ժա­րա­կա­նի պահանջով, իսկ որոշ եկե­ղե­ցա­կաններ բացա­հայտ շփումներ ունեին այն շրջա­նակնե­րի հետ, որոնք ձգտում էին իշխա­նության տապալման։ Նրա խոսքով՝ եկե­ղե­ցին հայտնվեց նույն գործընթացնե­րի մեջ, որոնք ուղղված էին սահմա­նադրա­կան կարգի դեմ։Ներկայումս տեղի ունե­ցող ձերբա­կա­լություննե­րը՝ կապված եկե­ղե­ցա­կաննե­րի հետ, պետք է դիտարկել այդ ամբողջ շղթա­յի համա­տեքստում։ Նրա կարծի­քով՝ իրա­վա­պահ համա­կարգը ստիպված է արձա­գանքել, երբ տեսնում է, որ որոշ եկե­ղե­ցա­կաններ ներգրավված են պետության դեմ ուղղված վտանգա­վոր քննարկումնե­րի մեջ։

Սաֆարյա­նը նաև նշեց, որ իրա­վա­պահ մարմիննե­րի գործո­ղություննե­րը միշտ չէ, որ կատարյալ են, երբեմն դրանք իրա­կա­նացվում են կոպիտ ձևով կամ որոշ շրջա­նակնե­րի կողմից՝ հակաիշխա­նա­կան տրա­մադրություննե­րով։ Այնուա­մե­նայնիվ, ըստ նրա, դա չի փոխում հիմնա­կան փաստը՝ եկե­ղե­ցին խորը ներգրավված է քաղա­քա­կան պրո­ցեսնե­րում և դրա հետև­անքնե­րը շարունա­կում են բացա­սա­բար անդրա­դառնալ երկրի ներքին կայունության վրա։Եկեղեցին պետք է վերա­դառնա իր բնա­կան՝ համազգա­յին և համա­հա­վա­տացյալ միա­վո­րող դերին, այլ ոչ թե քաղա­քա­կան հակա­սություննե­րի կենտրոն դառնա։ Ըստ նրա՝ եթե այս ուղին չփոխվի, ապա պետա­կան և հոգև­որ կառույցնե­րի միջև անընդհատ լարվա­ծություն է պահպանվե­լու, ինչը խոչընդո­տե­լու է հասա­րա­կա­կան համե­րաշխության վերա­կանգնմա­նը։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ