20.8 C
Yerevan

Պատե­րազմի Մասին Զեկույցը Պատեր Է Ծակե­լու

Երեք նախկին նախա­գահներն ունե­ցել են խաղա­ղություն հաստա­տե­լու հնա­րա­վո­րություն, բայց պահել են ստա­տուս քվոն․ «Եթե չես գնում խաղա­ղության, գնում ես պատե­րազմի։ Իսկ պատե­րազմը դարձավ անխուսա­փե­լի»։ 

Անդրա­նիկ Քոչարյան

Civic News‑ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր, ԱԺ Պաշտպա­նության և Անվտանգության  հարցե­րի մշտա­կան հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Անդրա­նիկ Քոչարյա­նի հետ։ Զրույցի ընացքում քննարկվել են հանձնա­ժո­ղոի կողմից ԱԺ-ին հանձնված 44-օրյա պատե­րազմի զեկույցը, ՀՀ երկրորդ նախա­գահ Ռ․ Քոչարյա­նի դեմ մեղադրանքը և այլն։

Անդրա­նիկ Քոչարյա­նը նշեց, որ սահմա­նադրա­կան կանո­նա­կարգի օրենքը հանձնա­ժո­ղո­վին տվել է հնա­րա­վո­րություն աշխա­տե­լու իրա­վա­կան խնդիրնե­րի առկա­յության պայմաննե­րում, սակայն գործընթա­ցը շահարկվել է։ Նա ընդգծեց, որ զեկույցը պատրաստվել է մեկուկես տարվա ընթացքում, ունի ավե­լի քան 200 էջ և հիմնված է փաստե­րի ու տեղե­կատվության վրա, որը, իր խոսքով, «քաղա­քա­կան և իրա­վա­կան խնդիրնե­րի լուծման բանա­լին է տալիս»։

Քոչարյա­նը նշեց, որ վարչա­պետ Փաշինյա­նի դեմ ցուցմունքներ չկան, և հավե­լեց․ «Եթե վարչա­պե­տը խնդի­րունե­նար, 10 ժամ չէր գա հանձնա­ժո­ղով և չէր պատասխա­ներ հարցե­րին»։ Նա նաև նկա­տեց, որ ընդդի­մա­դիրնե­րը, չմասնակցե­լով քննիչ հանձնա­ժո­ղո­վի աշխա­տանքնե­րին, այժմ քննա­դա­տում են այն, ինչից իրենք կարող էին ներսում տեղե­կա­նալ։ Պատգա­մա­վո­րը ընդգծեց, որ զեկույցը պետք է ներկա­յացվեր Ազգա­յին ժողո­վի լիա­գումար նիստին, ինչը չի արվել կանո­նա­կարգի տարբեր մեկնա­բա­նություննե­րի պատճա­ռով։ Քոչարյա­նը նշեց․ «Ես չեմ կիսում Վլա­դի­միր Վարդանյա­նի տեսա­կե­տը ժամկետնե­րի խախտման մասով։ Նպա­տակն էր զեկույց ունե­նալ, ոչ թե ժամկետ խախտել»։

Նա հավե­լեց, որ զեկույցը պարունա­կում է մեծ քանա­կի հույժ գաղտնի տեղեկատվություն․«Մենք ստա­ցել ենք մեր պարտության պատճառնե­րի պատասխաննե­րը՝ ինչու սկսվեց պատե­րազմը, հնա­րա­վոր էր խուսա­փել, թե ոչ»։Քոչարյանը վստահ է, որ պարտությունից խուսա­փելհնա­րա­վոր չէր․«Մեր շանսե­րը շատ մինի­մալ էին։ 90-ականնե­րին հաղթե­ցինք, որովհետև մեր և Ադրբե­ջա­նի տարբե­րությունը այդքան մեծ չէր։ Հետո մենք մեր բանա­կի պատրաստվա­ծությունը ոչնչացրինք մեծամտությամբ և կոռուպցիա­յով»։

Նա նշեց, որ երեք նախկին նախա­գահներն ունե­ցել են խաղա­ղություն հաստա­տե­լու հնա­րա­վո­րություն, բայց պահել են ստա­տուս քվոն․ «Եթե չես գնում խաղա­ղության, գնում ես պատե­րազմի։ Իսկ պատե­րազմը դարձավ անխուսա­փե­լի»։ Քոչարյա­նը ասաց, որ զեկույցում ներառված է նաև Փաշինյա­նի 10-ժամյա բացատրությունը, ինչպես նաև բազմա­թիվ փաստեր քառօրյա պատե­րազմից մինչև 2020‑ի իրա­դարձություննե­րը։

Պատգա­մա­վո­րը շեշտեց, որ զեկույցին պետք է նախ ծանո­թա­նան Պաշտպա­նության նախա­րա­րությունը, ԱԱԾ‑ն, արտա­քին հետա­խուզությունը և պետա­կան այլ գերա­տեսչություննե­րը, իսկ հետա­գա­յում նաև այն անձինք, որոնք ունեն համա­պա­տասխան գաղտնիության թույլտվություն։ Նա վստա­հեցրեց․ «Զեկույցը չի մնա­փո­շոտ դարակնե­րում, այն այնքան կարև­որ է, որ դուրս է գալու և պատեր է ծակե­լու»։

Անդրա­նիկ Քոչարյա­նը անդրա­դարձավ նաև ՄԻԵԴ‑ի որոշմա­նը մարտի մեկի գործով՝ նշե­լով, որ այն ապա­ցուցում է պետության կողմից մարդու կյանքի իրա­վունքի խախտումը։ Նա կտրուկ արձա­գանքեց Ռոբերտ Քոչարյա­նի հայտա­րա­րություննե­րին՝ ասելով․«Ռոբերտ Քոչարյա­նը անպա­տասխա­նա­տու մարդ է եղել և մնա­ցել է այդպի­սին՝ 10 տարի ղեկա­վա­րե­լով երկիրը։Մարտի մեկի համար թիվ մեկ մեղա­վո­րը հենց Ռոբերտ Քոչարյանն է և իր վարչա­խումբը»։ Պատգա­մա­վո­րը համոզված է, որ գլխա­վոր դատա­խա­զությունը պետք է նորից վերա­նա­յի մեղադրանքը և ներկա­յացնի ավե­լի հստակ ձևա­կերպումներ․ «Մարտի մեկը բացա­հայտվա­ծէ։ Այլևս որևէ կասկած չկա։ Պետք է գտնել դրա ճիշտի­րա­վա­կան ձևա­կերպումնե­րը»։

Քոչարյա­նը նշեց, որ թե՛ մարտի մեկի, թե՛ 44-օրյա պատե­րազմի հարցե­րում ամե­նա­կարև­որն է իրա­վա­կան և քաղա­քա­կան հստա­կությունը․ «Երկու իրավաբան՝երկու կարծիք, երեք իրա­վա­բան՝ երեք կարծիք։ Բայց կա ընդհա­նուր սկզբունք՝ նախա­դե­պե­րը խախտել չի կարելի։Պետք է վերա­դառնալ քաղա­քա­կան տրա­մա­բա­նությա­նը և ճշմարտությա­նը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ