20.8 C
Yerevan

Վարդա­նի­կի Անփա­ռունակ Վերա­դարձը

Նրա ձերբա­կա­լությունը ոչ միայն քրեա­կան դեպք է, այլ խորհրդանշա­կան քաղա­քա­կան ազդակ։ Այն ցույց է տալիս, որ հեղա­փո­խությունից հետո, հին համա­կարգի որոշ մնա­ցորդներ շարունա­կում են փորձել վերա­կենդա­նա­նալ՝ հին մոդելնե­րը վերա­դարձնե­լու նպա­տա­կով։

Մկրտիչ Իսրա­յելյան

Գյումրին կրկին հայտնվել է օրվա լրա­հո­սի գլխագրե­րում։ Սակայն այս անգամ՝ ցավոք ոչ թե մշա­կութա­յին և մարզա­կան ձեռքբե­րումնե­րով, կամ քաղա­քա­յին նոր ծրագրե­րով, այլ հին բարքե­րի վերա­դարձի աղմկոտ բացա­հայտմամբ։

Քաղա­քա­պետ Վարդան Ղուկասյա­նը, որի անունը տարի­ներ շարունակ ասո­ցացվել է կոռուպցիա­յի, բիզնես-իշխա­նություն խառնվածքի և տեղա­կան գողա­պե­տության խորհրդա­նի­շի հետ, կրկին հայտնվել է իրա­վա­պահ մարմիննե­րի ուշադրության կենտրո­նում:

Նրա ձերբա­կա­լությունը ոչ միայն քրեա­կան դեպք է, այլ խորհրդանշա­կան քաղա­քա­կան ազդակ։ Այն ցույց է տալիս, որ հեղա­փո­խությունից հետո, հին համա­կարգի որոշ մնա­ցորդներ շարունա­կում են փորձել վերա­կենդա­նա­նալ՝ հին մոդելնե­րը վերա­դարձնե­լու նպա­տա­կով։

Ըստ նախնա­կան տեղե­կություննե­րի՝ Վարդան Ղուկասյա­նը կրկին ներգրավված է եղել կաշառքի ու ազդե­ցության վաճառքի սխե­մա­նե­րում։ Սխե­մա­նե­րը նոր չեն․ նույն մեթոդնե­րը, նույն ծանոթ շրջա­նակնե­րը, նույն մտա­ծո­ղությունը՝ թե կարե­լի է ժողովրդի վստա­հությունը վերա­ծել անձնա­կան եկամտի։

2018-ից հետո հասա­րա­կությունը սպա­սում էր, որ հին գողա­պե­տա­կան համա­կարգը վերջնա­կա­նա­պես անցյա­լում կմնա։ Սակայն հենց այն պահից, երբ Վարդա­նի­կի նման դեմքե­րը կրկին սկսե­ցին վերա­դառնալ տեղա­կան իշխա­նության դաշտ, պարզ դարձավ, որ պայքա­րը դեռ ավարտված չէ։ Ղուկասյա­նի նման մարդկանց վերա­դարձը ցույց է տալիս, որ հին մտա­ծո­ղությունը դեռ փորձում է շնչել։ Գյումրին վաղուց հոգնել է կեղծ խոստումնե­րից։ Քաղաք, որն անցել է աղե­տի, աղքա­տության ու անարդա­րության միջով, այլևս չի հանդուրժում տեղա­կան իշխա­նա­վորնե­րի գռե­հիկ վերա­կանգնումը։ 

Հուսանք այսօրվա դեպքը կդառնա հստակ սահմա­նա­գիծ՝ հին և նոր մոտե­ցումնե­րի միջև։ Հասա­րա­կությունը սպա­սում է ոչ թե հերթա­կան աղմուկի, այլ հետև­ո­ղա­կան արդա­րա­դա­տության։ Գյումրին այլևս չի կարող թույլ տալ, որ հին սխե­մա­նե­րը կրկին արմա­տա­վորվեն քաղա­քա­յին կառա­վարման համա­կարգում։

Մկրտիչ Իսրա­յելյան

Առնչվող Հոդվածներ