20.8 C
Yerevan

Եկե­ղե­ցին Առողջացման Կարիք Ունի

Երբ նախկի­նում Հայաստա­նում ձևա­վորվել էր տոտա­լի­տար համա­կարգ և կոռուպցիան քայքա­յում էր պետությունը, նույն Կտրիճ Ներսիսյա­նը ակտիվ հարա­բե­րություններ էր պահպա­նում Մոսկվա­յի եկե­ղե­ցա­կան շրջա­նակնե­րի հետ, իսկ այսօր նույն մարդիկ փորձում են հանդես գալ որպես եկե­ղե­ցու պաշտպաններ։

Գեորգի Թումասյան

Civic News‑ը զրուցել է միջազգա­յին հարցե­րով փորձա­գետ Գեորգի Թումասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են եկե­ղե­ցի-իշխա­նություն հարա­բե­րություննե­րում անընդհատ աճող լարվա­ծությունը և վերջին շրջա­նի ձերբա­կա­լություննե­րը, անդրա­դարձ է կատարվել քահա­նա­նե­րի կողմից եկե­ղե­ցու ներսում կատարվող ճնշումնե­րի կողմից բարձրա­ձայնումը և այլն։

Փորձա­գետ Գեորգի Թումասյա­նը նշեց, որ Տեր Արամ քահա­նա Ասատրյա­նի հանրա­յին հայտա­րա­րությունը կարև­որ քայլ է՝ եկե­ղե­ցու ներսում առկա խնդիրնե­րը բացա­հայտե­լու և դրանք լուծե­լու ուղղությամբ։ Նա ասաց, որ եկե­ղե­ցու առողջա­ցումը միայն կուժե­ղացնի նրա կապը ժողովրդի հետ, իսկ ամե­նավտանգա­վոր երև­ույթն այն է, երբ եկե­ղե­ցին օգտա­գործվում է անհատնե­րի քաղա­քա­կան նպա­տակնե­րի համար։ Թումասյա­նը ընդգծեց, որ Կտրիճ Ներսիսյա­նի շուրջ ձևա­վորված խմբա­կը ստի­պել է ազգին նվիրված քահա­նա­նե­րին մասնակցել ընդդի­մա­դիր ցույցե­րին, ինչը, ըստ նրա, հակաազգա­յին և հակա­պե­տա­կան գործո­ղություն է։Դանիել Իոհաննիսյա­նի և նրա կառույցի դիմումն իրա­վա­պահ մարմիննե­րին ճիշտ քայլ էր, սակայն ընդգծեց՝ նման քայլի անհրա­ժեշտություն չպետք է լիներ, քանի որ Ներքին գործե­րի նախա­րա­րությունը, ոստի­կա­նությունը և ԱԱԾ‑ն պարտա­վոր էին գործել առանց արտա­քին դիմումնե­րի։ Թումասյա­նը համոզված է, որ հանրա­յին տարածված տեղե­կատվությունը պետք է ինքնա­բե­րա­բար դառնա իրա­վա­պահ մարմիննե­րի վերահսկո­ղության առարկա։

Փորձա­գե­տը նշեց, որ այժմ իրա­վա­պահ համա­կարգը թիրա­խա­վորվում է այն պատճա­ռով, որ փորձում է գործել օրենքի շրջա­նա­կում։ Նա ասաց, որ հատկա­պես զարմա­ցած է Արման Թաթո­յա­նի գնա­հա­տա­կաննե­րից, որոնք, ըստ Թումասյա­նի, անուղղա­կիո­րեն պաշտպա­նում են օրենսդրության խախտումնե­րը։ Թումասյա­նը համոզված է, որ եթե պետությունը չարձա­գանքի այն երև­ույթնե­րին, երբ մարդկանց ստի­պում են մասնակցել ցույցե­րին՝ սպառնա­լով աշխա­տանքից ազատմամբ կամ կարգա­լույծ անե­լով, ապա պետությունը պարզա­պես կկորցնի իր հիմքե­րը։

Թումասյա­նը նշեց, որ հայ ժողո­վուրդը շատ լավ հասկա­նում է՝ ովքեր են փորձել խեղաթյուրել իրա­կա­նությունը։ Նրա խոսքով՝ Մայր Աթո­ռի վերջին հայտա­րա­րությունը աննկա­րագրե­լի հարված էր եկե­ղե­ցու հեղի­նա­կությա­նը։ Նա ասաց, որ երբ նախկի­նում Հայաստա­նում ձևա­վորվել էր տոտա­լի­տար համա­կարգ և կոռուպցիան քայքա­յում էր պետությունը, նույն Կտրիճ Ներսիսյա­նը ակտիվ հարա­բե­րություններ էր պահպա­նում Մոսկվա­յի եկե­ղե­ցա­կան շրջա­նակնե­րի հետ, իսկ այսօր նույն մարդիկ փորձում են հանդես գալ որպես եկե­ղե­ցու պաշտպաններ։ Վարչա­պետ Փաշինյա­նի տված գնա­հա­տա­կա­նը Կտրիճ Ներսիսյա­նի վերա­բերյալ ճիշտ էր, քանի որ այդ մարդիկ իրենց մտա­ծո­ղությամբ մնա­ցել են նեո­բոլշև­իկյան դաստիա­րա­կության դաշտում և չեն պատկե­րացնում, որ գոյություն ունի անկախ, սուվե­րեն պետություն։ Թումասյա­նը վստահ է, որ եթե նրանք կարգա­լույց անե­լով սպառնում են ազգա­սեր քահա­նա­նե­րին, ապա պետությունը պետք է պատասխան տա օրենքի լեզվով։

Փորձա­գե­տը կարծում է, վարչա­պետ Փաշինյա­նի նախա­ձեռնած գործընթա­ցը՝ եկե­ղե­ցու ազա­տագրման ուղղությամբ, հաջո­ղության մեծ հնա­րա­վո­րություն ունի, որովհետև ժողո­վուրդը աջակցում է գաղա­փա­րին՝ եկե­ղե­ցին պետք է ազատ լինի քաղա­քա­կան ազդե­ցությունից։ Թումասյա­նը նշեց, որ Մայր Աթո­ռի կոչը՝ «ժողովրդին համախմբվել եկե­ղե­ցու շուրջ», պետք է հասկա­նալ ոչ թե Կտրիճ Ներսիսյա­նի, այլ իրա­կան հոգև­որ արժեքնե­րի և ազնիվ հոգև­ո­րա­կաննե­րի շուրջ համախմբվե­լու կոչ։ Այժմ գործ ունենք համա­կարգված գործընթա­ցի հետ, որտեղ ներգրավված են նախկին իշխա­նություննե­րը, ռուս օլի­գարխ Սամվել Կարա­պետյա­նը, ինչպես նաև որոշ քաղա­քա­կան գործիչներ, այդ թվում Էդմոն Մարուքյա­նը։ Նա նշեց, որ այս ուժե­րը փորձում են եկե­ղե­ցին վերա­ծել աշխարհա­քա­ղա­քա­կան գործի­քի՝ Հայաստա­նի անկախ պետա­կա­նության դեմ պայքա­րում։ Թումասյա­նը նշեց, որ ռուսա­կան արտա­քին գործե­րի նախա­րա­րության հայտա­րա­րություննե­րը, իբր հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու պաշտպա­նությա­նը, ցույց են տալիս՝ եկե­ղե­ցին դարձել է արտա­քին ազդե­ցության գործիք։ Այժմ անհրա­ժեշտ է Մայր Աթո­ռի ազա­տագրումը, և եթե Կտրիճ Ներսիսյա­նը չհե­ռա­նա ինքնա­կամ, ապա պետությունը պարտա­վոր է միջամտել՝ օրենքի շրջա­նա­կում։ Թումասյա­նը համոզված է, որ Ազգա­յին անվտանգության ծառա­յությունը պետք է ուսումնա­սի­րի Կտրիճ Ներսիսյա­նի գործունեությունը, քանի որ նա ստեղծել է հակաօ­րի­նա­կան համա­կարգ, որը վտանգում է պետա­կան անվտանգությունը։

Փորձա­գե­տը հավե­լեց, որ իշխա­նություննե­րը փորձում են նրբո­րեն վերա­բերվել եկե­ղե­ցուն, ինչը կարև­որ է, սակայն պետք է նաև գործնա­կան քայլեր ձեռնարկել՝ պետա­կան ինքնիշխա­նությունը պաշտպա­նե­լու համար։

Հայաստա­նում ներկա­յումս լայնա­ծա­վալ հիբրի­դա­յին տեղե­կատվա­կան պատե­րազմ է ընթա­նում, և իշխա­նություննե­րի հակա­հիբրի­դա­յին գործո­ղություննե­րը դեռ բավա­րար չեն։ Նա կոչ արեց ձևա­վո­րել հակա­հիբրի­դա­յին պայքա­րի հատուկ կենտրոն կամ կառույց, որը կգործի ֆեյք լուրե­րի և տեղե­կատվա­կան մանի­պուլյա­ցիա­նե­րի դեմ։ Նրա խոսքով՝ սոցիա­լա­կան ցանցե­րում գործում են բազմա­թիվ էջեր, որոնք ֆինանսա­վորվում են օտար ուժե­րի կամ նախկին իշխա­նություննե­րի կողմից՝ ապա­տե­ղե­կատվություն տարա­ծե­լու նպա­տա­կով։ Հատկա­պես վտանգա­վոր է, երբ հոգև­ո­րա­կաննե­րը՝ օգտա­գործե­լով իրենց հանդերձը և տաճա­րը, տարա­ծում են կեղծ տեղե­կություններ, որոնք կարող են խաթա­րել ազգա­յին անվտանգությունը։ Թումասյա­նը նշեց, որ եթե այս գործո­ղություննե­րը կատարվում են Կտրիչ Ներսիսյա­նի հրա­մա­նով, ապա գործ ունենք գործա­կա­լա­կան ցանցի հետ, որը փորձում է թուլացնել պետա­կան ինստի­տուտնե­րը։ Հայաստա­նը կանգնած է պատմա­կան շրջա­դարձի առաջ, և այժմ ամե­նա­կարև­որն է՝ ազա­տագրել եկե­ղե­ցին օտար ազդե­ցություննե­րից, ձևա­վո­րել մեխա­նիզմներ հիբրի­դա­յին պատե­րազմի դեմ և ապա­հո­վել պետա­կա­նության պաշտպա­նությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ