ՄԵՐ ՈՒՂԻՆ

Չորրորդ Հանրապետություն

Երկար տարիներ ինքն էլ փորձել է համոզել մարդկանց, որ Ղարաբաղյան շարժումն ու Հայաստանի անկախությունը ժամանակագրորեն են համընկել, բայց բովանդակային առումով միմյանց հետ կապված չեն։ Եղել են քաղաքական գործիչներ, ովքեր բառացիորեն հայտարարել են, թե Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է Ղարաբաղյան կոնֆլիկտը սպասարկելու համար։ Այդ միտքն էլ, ըստ նրա, ձևավորել է հանրային ընկալումը, թե առանց Ղարաբաղի Հայաստան չկա։

Մեր Ուղին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Չորրորդ հանրապետություն» փոդքասթին, որտեղ ներկայացրել է իր կարծիքն ու տեսակետը այդ գաղափարի հետ կապված։ Ստորև ներկայացնում ենք նրա խոսքերի հակիրճ տարբերակը՝

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ չորրորդ հանրապետությունը մենք չենք ստեղծում, այն արդեն ստեղծվել է։ Վարչապետի պաշտոնում հաստատվելուց հետո իր զգացողությունն այն է եղել, որ ինքը հայտնվել է թակարդում։ Նա ընդգծեց, որ երրորդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ չորրորդ հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա։ Անկախությունը մի փուլում դարձավ ոչ թե նպատակ, այլ միջոց՝ Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Չորրորդ հանրապետությունը, ըստ նրա, այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է, և մենք այլևս հայրենիք փնտրելու կարիք չունենք։ Որպես վարչապետ հայտարարել է՝ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել, որովհետև մենք արդեն ապրում ենք չորրորդ հանրապետությունում։ Նա ընդգծեց, որ իրական Հայաստանի Հանրապետությունը հենց այն պետությունն է, որը մենք պիտի պատմական դարձնենք մեր գործերով։

Փաշինյանը ասաց, որ չորրորդ հանրապետության ամենակարևոր տարբերությունը երրորդից այն է, որ երրորդ հանրապետությունում իրավակարգի կապը ժողովրդի հետ մշտապես կասկածի տակ է եղել, մինչդեռ չորրորդ հանրապետության համար վճռորոշ է այդ օրգանական կապի հաստատումը։ Ժողովուրդը պիտի հաստատի այն կանոնները, որով ապրում է։ Նա նշեց, որ երրորդ հանրապետությունում ժողովրդի իշխանությունը եղել է հարաբերական կամ ձևական, իսկ չորրորդում այն պետք է դառնա անառարկելի։ Նրա խոսքով՝ երրորդ հանրապետությունը եղել է «ֆորպոստային» տրամաբանության մեջ՝ հայրենիքը որպես միջոց հասկանալով, մինչդեռ չորրորդ հանրապետությունն այն գիտակցումն է, որ Հայաստանը հենց մեր երազած հայրենիքն է։ ՔՊ-ի հռչակագիրը վերաբերում է չորրորդ հանրապետության հաստատմանը, ոչ թե հռչակմանը, քանի որ այն արդեն գոյություն ունի։ «Չորրորդ հանրապետության հեղինակը ժողովուրդն է», — ասաց նա։

Վարչապետը համոզված է, որ չորրորդ հանրապետության ձևավորման փուլերը Peace agenda-ի հաստատումն են, այնուհետև իր՝ որպես վարչապետի հայտարարությունը, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, և վերջապես՝ խաղաղության հասնելը, որը դե ֆակտո ամրապնդեց չորրորդ հանրապետությունը։Միջազգային ճանաչումը այդ պետականության փաստացի հաստատմանն է տրվել 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով։ Նա ընդգծեց, որ մենք այսօր ապրում ենք չորրորդ հանրապետությունում, և ներկայում գործընթացը վերաբերում է դրա հաստատմանը, ամրապնդմանը և սահմանադրական ձևակերպմանը։ Խաղաղության հանրապետություն կառուցելու ճանապարհին Հայաստանը դուրս է գալիս կոնֆլիկտի տրամաբանությունից։ Նրա խոսքով՝ երկար տարիներ ինքն էլ փորձել է համոզել մարդկանց, որ Ղարաբաղյան շարժումն ու Հայաստանի անկախությունը ժամանակագրորեն են համընկել, բայց բովանդակային առումով միմյանց հետ կապված չեն։ Եղել են քաղաքական գործիչներ, ովքեր բառացիորեն հայտարարել են, թե Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է Ղարաբաղյան կոնֆլիկտը սպասարկելու համար։ Այդ միտքն էլ, ըստ նրա, ձևավորել է հանրային ընկալումը, թե առանց Ղարաբաղի Հայաստան չկա։

Փաշինյանը ասաց, որ իր ամբողջ քաղաքական ինքնությունը ձևավորվել է այդ կոնֆլիկտային միջավայրում․ ինքը դեռ դպրոցական տարիքում՝Ղարաբաղյան շարժման օրերին, սկսել է զբաղվելհանրային գործունեությամբ։ Հայ քաղաքական գիտակցությունը երկար ժամանակ Հայաստանը ընկալել է որպես «ֆորպոստ»՝ երազած հայրենիքը գտնելու բազա։ Սակայն իրականում Հայաստանը հենց այդ երազած հայրենիքն է։ Ինքը նույնպես Ղարաբաղյան շարժման ծնունդ է, և դժվար է ներքին առումով ընդունել, որ հիմա ասում է՝ այդ շարժումը չպետք է շարունակվի։ Բայց դա, նրա խոսքով, հեղափոխականի էվոլյուցիայի արդյունք է։Էվոլյուցիան՝ վերափոխումը, ոչ թե ամոթալի է, այլ կենսական անհրաժեշտություն։ Եթե չփոխվեինք, 2020 թվականի պատերազմից հետո այլևս պետականություն չէինք ունենա։

Փաշինյանը հիշեցրեց, որ 2018 թվականից Քաղաքացիական Պայմանագրի ռազմավարական թիվ մեկ նպատակը եղել է պետության հարատևության ապահովումը։ Նրա խոսքով՝ այդ նպատակն այսօր արդեն հարյուրամյակների և հավերժության հեռանկար ունի։ Վերափոխման գաղափարը վերաբերում է նաև անհատին․ մարդը չպետք է ամաչի փոխվելուց։ Քաղաքական կյանքում հաճախ մարդիկ պահանջում են, որ գործիչները չփոխվեն, սակայն առանց հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել «երեքշաբթի օրը»՝ այդ փոփոխությանը հանգեցրած հանգամանքը։ Նույն տրամաբանությամբ անհեթեթ է մարդուց ակնկալել, որ ինքը միշտ նույնն ասի՝ առանց նկատելու միջանկյալ փորձը։ Տգետը նա է, ով չի փոխվում։ Նա հավելեց, որ մեր ներկայիս գիտակցությունը նույնպես միշտ գոյություն է ունեցել, ինչպես օրինակ Ամերիկայի մայրցամաքը, որը պարզապես պետք էր հայտնաբերել։ Եթե մենք երկար ժամանակ չենք հասկացել այս ամենը, դա այն պատճառով է, որ մնում էինք «երրորդ դասարանում»՝ քաղաքական հասունության իմաստով։ Կյանքի հաղթանակը հենց այն է, երբ ազգը կարողանում է ծնկի գալ իր զոհվածների հիշատակի առաջ և նրանց զոհողությունները վերածել խաղաղության ու պետականության պահպանման։ Նա հավելեց, որ չորրորդ հանրապետությունը հարգանքի մեծագույն տուրքն է նրանց, ովքեր զոհվեցին նախորդ շրջանի ընթացքում, և հենց նրանց շնորհիվ մենք կարողացանք տեսնել այն, ինչ նախկինում չէինք տեսնում։

Փաշինյանը նաև անդրադարձավ 2022 թվականի իր հայտարարությանը, երբ Ազգային ժողովում ասել էր, որ պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որը երաշխավորում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այդ հայտարարությունը ծնվեց այն պահից, երբ ՀԱՊԿ-ի արձագանքը ցույց տվեց, որ դաշինքի համար Հայաստանի սահմանները լիովին հստակ չեն։ Այդ պահից առաջացել է հարց՝ եթե ՀԱՊԿ-ը հստակ չի ճանաչում Հայաստանի սահմանը, ապա ինքը՝ Հայաստանի վարչապետն ու ՀԱՊԿ-ի նախագահողը, արդյո՞ք ինքն է ճանաչում այդ սահմանը։

Փոդքասթն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *