14.7 C
Yerevan

Մայր Աթո­ռը Քաղաքակա՞ն Կենտրոն Է

Վեհա­փառն ինչու՞ չի ընդունել Կաթո­լիկ եկե­ղե­ցու Հովվա­պե­տի հրա­վե­րը: Նա հայ կաթո­լիկ հոգեւո­րա­կա­նի սրբա­դա­սումը չի՞ ճանա­չում, թե՞ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հետ միա­ժա­մա­նակ Սուրբ աթո­ռում չի՞ ցանկա­ցել լինել: 

Վահրամ Աթա­նեսյան

Հայաստանյան երկու լրատվա­մի­ջոց՝ «Առա­վո­տը» եւ «Հրա­պա­րա­կը», գրում է, որ կառա­վա­րությունը ՀԱԵ դեմ «արշա­վը համա­կարգում է օտա­րերկրյա կենտրոննե­րի հետ»: (Մեջբե­րումը բառա­ցի չէ, փոխանցվում է իմաստը): 

«Առա­վոտն», ընդսմին, անուղղա­կի մեղադրում է Վատի­կա­նին եւ «հիմնա­վո­րում», որ Սուրբ աթոռ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի այցից հետո ՀԱԵ «դեմ արշա­վը սաստկա­ցել է»: Այսինքն, Վատի­կա­նը «քույր եկե­ղե­ցուն պաշտպա­նե­լու փոխա­րեն Փաշինյա­նին հավելյալ հորդոր է արել»: Նման եզրա­կա­ցություն հեղի­նակն արել է Անգլիա­յի թագա­վոր Կառլ Երրորդի Վատիկն այցի եւ Հռո­մի պապի հետ համա­տեղ աղոթքի տպա­վո­րության տակ: Նա համա­րում է, որ Ուկրաի­նա­յում «ուղղա­փառ եկե­ղե­ցին կործանվել է, հերթը Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցունն է»: 

Նախ, Ուկրաի­նա­յում ուղղա­փառ եկե­ղե­ցին ոչ թե կործանվել է, այլ ձեռք է բերել ինքնուրույնություն, բայց ոչ Վատի­կա­նը, ոչ Անգլի­կան եկե­ղե­ցին դրա հետ կապ չունեն: Ուկրաի­նա­յի ուղղա­փառ եկե­ղե­ցու ինքնուրույնությունը ճանա­չել է Կոստանդնուպոլսի Տիե­զե­րա­կան պատրիարք Բարդուղի­մեո­սը: 

Երկրորդ, Անգլիա­յի թագա­վոր Կառլ Երրորդի Վատի­կան այցն, այո, քաղա­քա­կան է, բայց ի՞նչ կապ ունի դրա հետ Հայաստա­նը: 

Պետք է հետեւել մամուլին եւ իմա­նալ, որ Կաթո­լիկ եւ Անգլի­կան եկե­ղե­ցի­նե­րի հաշտության դեմ բողո­քել է Մոսկվա­յի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը: Երրորդ, Հռո­մի պապը Վատի­կան է հրա­վի­րել նաեւ Ամե­նայն հայոց Գարե­գին Բ. Կաթո­ղի­կո­սին: Վեհա­փառն ինչու՞ չի ընդունել Կաթո­լիկ եկե­ղե­ցու Հովվա­պե­տի հրա­վե­րը: Նա հայ կաթո­լիկ հոգեւո­րա­կա­նի սրբա­դա­սումը չի՞ ճանա­չում, թե՞ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հետ միա­ժա­մա­նակ Սուրբ աթո­ռում չի՞ ցանկա­ցել լինել: Ի վերջո, եթե ՀԱԵ‑ն մտա­հո­գություն ունի, որ Վատի­կա­նը, Անգլի­կան եկե­ղե­ցին եւ Հայաստա­նի կառա­վա­րությունը «միասնա­բար դավեր են նյութում» իր դեմ, ապա ինչու՞ չի հետեւում ՌՈՒԵ պատրիարքի օրի­նա­կին եւ այդ առթիվ բողոք կամ դժգո­հություն չի հայտնում: 

Ինչ վերա­բե­րում է «Հրա­պա­րա­կի» տարա­ծած տեղե­կատվությա­նը, ապա այնտեղ ասված է, որ իշխա­նությունը Եկե­ղե­ցու սպա­սա­վորնե­րի մասին նյութեր է հրա­պա­րա­կե­լու, որպեսզի ընտրություննե­րում հաղթի: Այսինքն, Եկե­ղե­ցին ընտրություննե­րում պետք է հաղթի՞, Մայր աթո­ռը ոչ թե հոգեւոր, այլ քաղաքակա՞ն կենտրոն է: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ