20.8 C
Yerevan

Հայաստան Հեռա­նալ Ռուսաստա­նից Առանց Վնասվածքնե­րի

Մոսկվան ունի մտադրություն խոչընդո­տե­լու Հայաստա­նի եվրաինտեգրմա­նը, բայց դրա համար կարո­ղություններն այժմ սահմա­նա­փակ են, քանի որ բոլոր ռեսուրսնե­րը կենտրո­նա­ցած են Ուկրաի­նա­յի ուղղությամբ։ Եթե պատե­րազմը շարունակվի, Ռուսաստա­նը նույն նպա­տա­կին կառչած կմնա, բայց եթե զինա­դա­դար լինի, ապա կարող է վերա­կանգնել որոշ ռեսուրսներ և նորից ակտի­վա­նալ տարա­ծաշրջա­նում։

Ռոււբեն Մեհրաբյան

FactorTV‑ն զրուցել է «Հանուն հանրա­պե­տության» կուսակցության փոխնա­խա­գահ Ռուբեն Մեհրաբյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին ու արտա­քին մի շարք խնդիրներ, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան հարա­բե­րություննե­րը։

Ռուբեն Մեհրաբյա­նը նշեց, որ Արա­րատ Միրզո­յա­նի հայտա­րա­րությամբ Հայաստա­նը ավե­լի կոնկրետ է դարձնում իր մտադրությունը Եվրա­միությա­նը անդա­մակցե­լու հարցում՝ պահպա­նե­լով ռազմա­վա­րա­կան անո­րո­շություն և ազա­տություն՝ որոշման ժամա­նա­կը ընտրե­լու համար։

Նրա խոսքով՝ Եվրա­միությա­նը հայտ ներկա­յացնե­լը նշա­նա­կում է ժամկետնե­րի հստա­կե­ցում, ինչը վկա­յում է Հայաստա­նի երկա­րա­ժամկետ ռազմա­վա­րության մասին։ Միևնույն ժամա­նակ, անհրա­ժեշտ է պահպա­նել ռազմա­վա­րա­կան ճկունություն, քանի որ Ռուսաստա­նը անպայման բացա­սա­բար է արձա­գանքե­լու այս գործընթա­ցին։ 

Մեհրաբյա­նի կարծի­քով՝ բացա­սա­կան արձա­գանքը կարող է դրսև­որվել տարբեր ձևե­րով՝ սկսած կոշտ հռե­տո­րա­բա­նությունից մինչև հարա­բե­րա­կա­նո­րեն բանա­կան վարքա­գիծ, և Հայաստա­նին ձեռնտու է երկրորդը։

Նա ընդգծեց, որ Ռուսաստա­նը դեռ պահպա­նում է ներսից ազդե­ցության որո­շա­կի հնա­րա­վո­րություններ Հայաստա­նում․ դրանք կրի­տի­կա­կան չեն, բայց առկա են։ Հայաստա­նը, ըստ նրա, ինստի­տուցիո­նալ առումով դեռևս բավա­րար պաշտպանված չէ այդ ազդե­ցություննե­րից։ 

Մեհրաբյա­նը հավե­լեց, որ Եվրա­միությանն անդա­մակցության հայտ ներկա­յացնե­լը պետք է ուղեկցվի նաև այլ ինտեգրա­ցիոն միա­վորնե­րից՝ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու հստակ քայլե­րով։ Հակա­ռակ դեպքում, դա «անլուրջ քայլ» կլի­նի։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նը պետք է անցումա­յին փուլում ապա­հո­վի հենա­րաններ՝ որպեսզի ռուսա­կան համա­կարգե­րից դուրս գալը լինի վերահսկե­լի և առանց ցնցումնե­րի։

Վերլուծա­բա­նի համոզմամբ՝ վարչա­պե­տի այն հայտա­րա­րությունը, թե «եթե մեզ չընդունեն, մենք ամեն դեպքում եվրո­պա­կան չափա­նիշնե­րով պետություն կլի­նենք», սխալ ազդակ էր՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Նա հավե­լեց, որ Արա­րատ Միրզո­յա­նի ձևա­կերպումը՝ պահպա­նե­լով ռազմա­վա­րա­կան անո­րո­շություն, բայց հստա­կեցնե­լով մտադրություննե­րը, առա­վել ճշգրիտ և տեղին էր։

Մեհրաբյա­նը նաև անդրա­դարձավ Ռուսաստա­նի ներուժին՝ նշե­լով, որ Մոսկվան ունի մտադրություն խոչընդո­տե­լու Հայաստա­նի եվրաինտեգրմա­նը, բայց դրա համար կարո­ղություններն այժմ սահմա­նա­փակ են, քանի որ բոլոր ռեսուրսնե­րը կենտրո­նա­ցած են Ուկրաի­նա­յի ուղղությամբ։ Եթե պատե­րազմը շարունակվի, Ռուսաստա­նը նույն նպա­տա­կին կառչած կմնա, բայց եթե զինա­դա­դար լինի, ապա կարող է վերա­կանգնել որոշ ռեսուրսներ և նորից ակտի­վա­նալ տարա­ծաշրջա­նում։ Հայաստա­նը չպետք է քամահրանքով վերա­բերվի այդ սպառնա­լիքնե­րին․ «Սա լուրջ սպառնա­լիք է, և մեր ինստի­տուտնե­րը դեռ լիո­վին ադապտացված չեն դրան դիմագրա­վե­լու համար»։

Խոսե­լով ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րի մասին՝ Մեհրաբյա­նը նշեց, որ եվրո­պա­կան ինտեգրման թեման կարող է դառնալ իշխա­նության նախընտրա­կան ակտի­վը, հատկա­պես եթե Եվրա­միությա­նը անդա­մակցության հայտ ներկա­յացվի 2026թ․ ընտրություննե­րից առաջ կամ մայի­սին նախա­տեսված եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի գագաթնա­ժո­ղո­վի ընթացքում։ Իրենց կուսակցությունը՝ «Հանուն Հանրապետության»-ը, ակտի­վո­րեն աշխա­տում է մարզե­րում՝ «թաուն հոլ» ձևա­չա­փով հանդի­պումներ անցկացնե­լով, լսե­լով քաղա­քա­ցի­նե­րին և տեղա­յին խնդիրնե­րը հասկա­նա­լով։ Նրա խոսքով՝ պետա­կան կառույցնե­րում հաճախ բացա­կա­յում է համա­կարգված մոտե­ցում, և բազմա­թիվ նախա­րա­րություններ գործում են անընդհատ չհա­մա­ձայնեցված, երբեմն հակա­սա­կան ձևով։

Նա եզրա­փա­կեց՝ նշե­լով, որ Հայաստա­նի զարգացման համար անհրա­ժեշտ է պետության և մասնա­վո­րի միջև գործընկե­րություն, ինստի­տուցիո­նալ կայունություն և քաղա­քա­կան պատասխա­նատվություն՝ արտա­քին վտանգնե­րին դիմագրա­վե­լու և եվրո­պա­կան ուղին իրա­տե­սո­րեն շարունա­կե­լու համար։

Հարցազրույց ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ