20.8 C
Yerevan

Ինքնուրույն Մտա­ծե­լու Հրա­մա­յա­կա­նը

Ժողովրդա­վա­րությունը արդյունա­վետ է միայն այն դեպքում, երբ գոյություն ունի որակյալ ընտրող։ «Եթե հանրությունը գիտի, որ թեկնա­ծուն կոռումպացված է, բայց նրան ձայն է տալիս, ապա դա նշա­նա­կում է՝ կոռուպցիան մեր մեջ է ընդունված մտա­ծո­ղություն։

Ռուբեն Բաբա­յան

1inTV‑ն զրուցել է ռեժի­սոր Ռուբեն Բաբա­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է հասա­րա­կա­կան մտա­ծո­ղությունը՝ մասնա­վո­րա­պես անկա­խության գաղա­փարն ու դրան ինքնուրույն հասնե­լու խնդրի սկզբունքա­յին էությունը։

Ռուբեն Բաբա­յա­նը նշեց, որ Հայաստա­նում երբեք փորձ չի եղել տալ հիմնա­կան և տրա­մա­բա­նա­կան պատասխան այն հարցին, թե ումից ենք մենք իրա­կա­նում պահանջում արդա­րություն։ Նրա համոզմամբ՝ այդ պահանջը պետք է ուղղված լինի ոչ թե իշխա­նությա­նը, այլ իրա­վա­կան մարմիննե­րին, որովհետև եթե արդա­րության պահանջը ներկա­յացվում է իշխա­նությա­նը, ապա միշտ կա վտանգ, որ այն կիրա­կա­նացվի ընտրո­վի՝ ելնե­լով քաղա­քա­կան նպա­տա­կա­հարմա­րությունից։

Ռեժի­սորն ընդգծեց, որ արդա­րա­դա­տությունը չպետք է որևէ ձևով առնչվի իշխա­նության հետ։ Եթե իշխա­նությունը ցանկա­նում է ունե­նալ անկախ իրա­վա­կան համա­կարգ, ապա այն պետք է ապա­հո­վի այդ անկա­խությունը՝ առանց թելադրանքնե­րի կամ խոստումնե­րի։ «Պետք է լինի հասա­րա­կա­կան պահանջ, որպեսզի իրա­վա­կան համա­կարգը դառնա իսկա­պես անկախ, բայց ցավոք, այդ պահանջը հասա­րա­կության մեջ բացա­կա­յում է»,— ասաց նա։ Մեր հասա­րա­կության մտա­ծո­ղության մեջ դեռ պահպանվում է խորհրդա­յին սովո­րույթը՝ ամեն հարցի պատասխա­նատվությունը վերագրել վերևնե­րին՝ «կենտկո­մի առա­ջին քարտուղա­րին», մինչդեռ յուրա­քանչյուր համա­կարգ պետք է գործի ինքնուրույն։ Նրա խոսքով՝ իրա­վա­կան համա­կարգի փոփո­խություննե­րը, ինչպես մյուս ոլորտնե­րում, քաղա­քա­կան որո­շումնե­րի արդյունք են, հետև­ա­բար առանց քաղա­քա­կան կամքի՝ ոչ մի իրա­կան բարե­փո­խում չի կարող լինել։

Նա հավե­լեց, որ անկա­խության առա­ջին քայլե­րից մեկը պետք է լիներ լյուստրա­ցիան, որպեսզի նոր պետությունը դառնար իսկա­պես անկախ։ «Եթե բոլո­րը համա­ձայն են, որ դատա­կան համա­կարգը նախկի­նում եղել է կախյալ, ապա նոր իշխա­նությունը պետք է սկսեր ստուգումներ, վերա­նա­յումներ, նոր կադրե­րի ներգրա­վում։ Երբ դա չի արվում, մենք ստա­նում ենք այն իրա­վի­ճա­կը, որն ունենք այսօր»,— նշեց նա։ Նույնիսկ այսօր որոշ դեպքե­րում նկատվում է ավե­լի մեծ անկա­խություն, բայց միևնույն ժամա­նակ դատա­կան համա­կարգը հաճախ կախված է մնում ոչ թե իշխա­նությունից, այլ նախկին ազդե­ցություննե­րից կամ ֆինանսա­կան շահե­րից։ Նրա համոզմամբ՝ «հեծա­նիվ հնա­րե­լու» կարիք չկա, որովհետև բազմա­թիվ երկրներ արդեն անցել են այս ճանա­պարհով։ Շատ դեպքե­րում մենք փորձում ենք «հին ձևի մեջ տեղա­վո­րել նոր բովանդա­կություն», և այդ հին ձևը կլա­նում է նոր գաղա­փա­րը։ Սա վերա­բե­րում է ոչ միայն իրա­վա­կան, այլև թատե­րա­կան, կրթա­կան և ռազմա­կան համա­կարգե­րին։ Նա ընդգծեց՝ «ձևը որո­շում է բովանդա­կությունը», և իսկա­կան ռեֆորմը վերա­բե­րում է ոչ թե մարդկանց փոխա­րի­նե­լուն, այլ հենց ձևի փոխմա­նը։

Նա օրի­նակ բերեց Ֆրանսիա­յից՝ նշե­լով, որ նախկին նախա­գահ Նիկո­լա Սարկո­զին դատա­պարտվեց, իսկ գործող նախա­գահ Մակրո­նը նրա հետ հանդի­պեց՝ որպես նախկին նախա­գա­հի, ոչ թե մեղադրյա­լի։ «Ժողովրդա­վա­րությունը ենթադրում է, որ ինստի­տուտնե­րը գործում են անկախ անձե­րից»,— նշեց Բաբա­յա­նը։ Ժողովրդա­վա­րությունը արդյունա­վետ է միայն այն դեպքում, երբ գոյություն ունի որակյալ ընտրող։ «Եթե հանրությունը գիտի, որ թեկնա­ծուն կոռումպացված է, բայց նրան ձայն է տալիս, ապա դա նշա­նա­կում է՝ կոռուպցիան մեր մեջ է ընդունված մտա­ծո­ղություն»,— ասաց նա։ Նրա կարծի­քով՝ քանի դեռ հանրությունը չի մերժում նման երև­ույթնե­րը, պետության ինքնիշխա­նությունը մշտա­պես կասկա­ծի տակ կլի­նի։

Բաբա­յա­նը անդրա­դարձավ նաև հանրա­պե­տություննե­րի դասա­կարգման խնդրին՝ ասե­լով, որ Սովե­տա­կան Հայաստա­նի անվա­նումը որպես «երկրորդ հանրա­պե­տություն» սխալ է, որովհետև դա անկախ պետություն չէր։ «Եթե մենք նույն շարքում ենք դասում անկախ և օկուպացված պետա­կան ձևե­րը, ապա նսե­մացնում ենք անկա­խության արժե­քը»,— նշեց նա։

Ռեժի­սո­րը խոսեց նաև հայրե­նա­սի­րության և ազգա­յին արժեքնե­րի մասին՝ ասե­լով, որ «ազգա­յին» հասկա­ցությունը իր համար առա­ջին հերթին որա­կի հարց է։ «Անո­րակ բանը չի կարող համարվել ազգա­յին։ Եթե միբան անո­րակ է՝ լինի երգ, ուտեստ կամ պետա­կան համա­կարգ, ապա դրան ազգա­յին անվա­նե­լը պարզա­պես նսե­մացնում է ազգը»,— ասաց նա։Անկախության համար պայքա­րած մարդիկ երբեք չեն արժա­նա­ցել պատշաճ գնա­հա­տանքի։ «Այդ մարդիկ կյանք են դրել, բանտե­րում են եղել, իսկ անկա­խությունից հետո նրանց անունը սկսե­ցին մոռա­նալ կամ ծաղրել։ Դա գաղա­փա­րի նկատմամբ արհա­մարհանք է»,— ընդգծեց նա։ Նա հավե­լեց, որ «եթե մենք անկախ պետություն չենք, ապա կարող ենք վիրա­վո­րել ում ուզենք, որովհետև մենք գաղութ ենք»։ Նրա խոսքե­րով՝ հայրե­նա­սի­րությունը չի կարող սահմա­նա­փակվել հակա­թուրքա­կան ճառե­րով կամ արտա­քին թշնա­մու մասին պաթո­սով խոսքերով․«Դա գաղութա­յին մտա­ծո­ղություն է»,— ասաց ռեժիսորը։Իսկական հայրե­նա­սի­րությունը արտա­հայտվում է ոչ թե բարձրա­գոչ խոսքե­րով, այլ գործե­րով։ Նա հիշեցրեց Գյուլբենկյա­նի, Մանթաշյա­նի և Ալեք Մանուկյա­նի օրի­նակնե­րը՝ ասե­լով, որ հենց նրանք էին իսկա­կան բարե­րարներ, մինչդեռ երբ մարդիկ սկսում են զբաղվել քաղա­քա­կա­նությամբ՝ նրանք դառնում են ոչ թե բարե­րար, այլ ներդնող։

Ռեժի­սո­րը անդրա­դարձավ նաև «չորրորդ հանրա­պե­տության» գաղա­փա­րին՝ նշե­լով, որ եթե խոսքը վերա­բե­րում է նոր սահմա­նադրությա­նը, ապա կարև­որ են երկու հիմնա­կան հարցեր․ իշխա­նության թևե­րի իրա­կանմտա­րանջա­տումն ու պետա­կան ինստի­տուտնե­րի անկա­խա­ցումը։ «Սա պետք է լինի ոչ թե գեղե­ցիկ խոսքե­րի մակարդա­կով, այլ իրա­կան գործնա­կան մակարդա­կով»,— եզրա­փա­կեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ