Այդ ոճրագործության շնորհիվ դրսից ու ներսից թալանվեց Հայաստան պետությունը, բանակը, փհալածվեց ու ստրկացվեց ժողովուրդը, երկիրը հետ գցվեց Ադրբեջանից ու մոտեցվեց պատերազմը’ կլանի հիմնադրի ու 2 պարագլուխների՝ բանակցային փակ սենյակում 2․5 տասնամյակով “հողերը կտանք” չկատարված պարտավորության արդյունքում․․․
Ստյոպա Սաֆարյան
1999թ․ հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունը գլխատվեց,
-քանի որ նրա ընտրված ղեկավարությունը ինքնիշխանության կողմնակից էր, և նրանց քաղաքական ծրագիրը երկիրը միակողմանի կախվածությունների տանելու մասին չէր,
-քանի որ 1999թ․ խորհրդարանական ընտրություններում նորընտիր ղեկավարությունը ետ էր շրջում 1997-98թթ Հայաստանում բեմականացված “պալատական հեղաշրջումը”, որն իրականացվում էր Կրեմլից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքերով Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու համար, որում անգամ ներքաշել էին Վազգեն Սարգսյանին, բայց կարճ ամիսներ անց վերջինս գիտակցեց կատարվածը․․․
-որովհետև նորընտիր ղեկավարությունը կողմ չէր Հայաստանի ռազմավարական ակտիվները օտարին, այդ թվում՝ Կրեմլին հանձնելուն, Հայաստանը փողերի լվացքատուն, հումքային ու մարդուժի շահագործման տարածքի վերածելուն,
Այդ գլխատումով հիմք դրվեց Արցախյան պատերազմի արդյունքները փուլ առ փուլ ետ շրջելուն’ Արցախը բանակցություններից դուրս դնելու, Հայաստանին ֆորմալ օկուպանտ ճանաչելու, Արցախն Ադրբեջանի կազմում ընդհանուր պետություն ձևավորելու առաջարկին համաձայնություն տալու, Հայաստանի տարածքները՝ Մեղրին սակարկության առարկա դարձնելու, փաթեթային լուծման անհնարինության պատճառով այդ ամենը փաթեթափուլային եղանակով Մադրիդյան առաջարկների տեսքով իրականացնելուն համաձայնություն տալու ճակատագրական ակտերը։
Այդ ամենով հիմք դրվեց Հայաստանում ղարաբաղյան ավտորիտար կլանի ձևավորմանը՝ իր ողջ թշվառությամբ ու հետևանքներով։
Այդ ոճրագործության շնորհիվ դրսից ու ներսից թալանվեց Հայաստան պետությունը, բանակը, փհալածվեց ու ստրկացվեց ժողովուրդը, երկիրը հետ գցվեց Ադրբեջանից ու մոտեցվեց պատերազմը’ կլանի հիմնադրի ու 2 պարագլուխների՝ բանակցային փակ սենյակում 2․5 տասնամյակով “հողերը կտանք” չկատարված պարտավորության արդյունքում․․․
Հիշենք զոհերին, ոճրագործներին ու շահառուներին անուն առ անուն ու դեմքերով…
