Եկեղեցականներն էլ պարտավոր են ենթարկվել Հայաստանի օրենքներին։ Դեռևս 2021 թվականից եկեղեցին պահանջել էր վարչապետի հրաժարականը, հետո առաջ էր մղվել Բագրատ եպիսկոպոսը, իսկ այժմ ի հայտ է եկել Սամվել Կարապետյանը, որը բացահայտորեն պաշտպանում է ռուսական շահերը։
Սասուն Քոսյան
1inTV-ն զրուցել է ամերիկահայ արվեստագետ Սասուն Քոսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին օրերին եկեղեցու շուրջ բարձրացված աղմուկը, ինչպես նաև կիրակի օրը Հովհաննավանքում տեղի ունեցած պատարագը, որը բազմաթիվ քննարկումների առիթ տվեց։
Սասուն Քոսյանը նշեց, որ Հովհաննավանք այցելությունից իր տպավորությունը շատ դրական է․ այնտեղ տեսել է գյուղացիներ, երիտասարդներ, որոնք մեծ սիրով մասնակցում էին երեկոյան պատարագին և պատրաստ էին կանխել հնարավոր սադրանքները։ Նրա խոսքով՝ Տեր Արամը մեծ ժողովրդականություն է վայելում այդ համայնքում, և հենց դա է պատճառը, որ նրան հեռացրել են․ կարգալույծ են արել ամենաժողովրդականություն վայելող եկեղեցականին, որը համարձակվել էր բարձրաձայնել անարդարությունների մասին։ Քոսյանը կարծում է, որ պատճառաբանությունը՝ իբր նա գիրքը դրել էր երեխայի խաղալիքի վրա, պարզապես պատրվակ է, մինչդեռ եկեղեցու վերնախավն իր հերթին թույլ է տալիս իսկական սրբապղծություններ։
Նա դիտարկեց, որ եկեղեցու վերնախավը չի պատրաստվում զիջել․ նրանք նույնիսկ հայտարարում են, թե կաթողիկոսը կարող է բանտից ղեկավարել։ Քոսյանի խոսքով՝ սա փորձ է ստեղծելու տպավորություն, թե իբր պետությունը բռնաճնշում է եկեղեցու դեմ, մինչդեռ իրականում եկեղեցու վերնախավը Կրեմլի գործակալական աշխատանք է տանում և սպասարկում է ռուսական շահերը։ Նրա համոզմամբ՝ մաֆիոզային այդ թևը խիստ քաղաքականացրել է եկեղեցին, և լուծումը հեշտ չի լինելու։
Սասուն Քոսյանը ասաց, որ եկեղեցականներն էլ պարտավոր են ենթարկվել Հայաստանի օրենքներին։ Նշեց, որ դեռևս 2021 թվականից եկեղեցին պահանջել էր վարչապետի հրաժարականը, հետո առաջ էր մղվել Բագրատ եպիսկոպոսը, իսկ այժմ ի հայտ է եկել Սամվել Կարապետյանը, որը բացահայտորեն պաշտպանում է ռուսական շահերը։ Նրա խոսքով՝ նույն տեսակետն են պաշտպանում և՛ Կարապետյանը, և՛ Կիրիլ պատրիարքի խոսնակը, և՛ Մարիա Զախարովան։ Քոսյանը ընդգծեց, որ երբևէ որևէ արևմտյան երկիր չի քննադատել Հայաստանի իշխանություններին եկեղեցու նկատմամբ գործողությունների համար, և դա ևս ապացույց է, որմհարցը բխում է բացառապես Ռուսաստանի շահերից։
Արվեստագետը կարծիք հայտնեց, որ գուցե կաթողիկոսը նույնիսկ ցանկանար հրաժարական տալ, բայց Կրեմլը թույլ չի տալիս։ Քոսյանի խոսքով՝ հատկապես ՍամվելԿարապետյանի պարագայում դա հասկանալի է, քանի որ նրա ամբողջ ունեցվածքը Ռուսաստանում է, և ռուս օլիգարխների ճակատագիրն այնտեղ հայտնի է՝ եթե շեղվում են պուտինյան գծից, ապա պատժվում են։ Նա հավելեց, որ եկեղեցու վերնախավը դեռ մանևրելու հնարավորություն ունի, բայց երկար չէ․ ներսից ճնշումներ անպայման կծագեն ազնիվ հոգևորականների կողմից, որոնք հիմա դեռ լռում են։
Քոսյանը նշեց, որ Կիլիկիո թևի դիրքը նույնպես խոչընդոտում է եկեղեցու ինքնամաքրմանը, քանի որ նրանք դաշնակցության ազդեցության տակ են, իսկ դաշնակցությունը, իր հերթին, միշտ հակում է ունեցել Ռուսաստանի հանդեպ։
Նա արձանագրեց, որ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ, օրինակ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը, փորձում են արդարացնել ավտոկրատ քաղաքականությունը՝ հղում անելով Պլատոնին և ժողովրդավարությունը անվանելով կեղծիք։ Սակայն, ըստ Քոսյանի, դա ժամանակավրեպ է և մոտ 2500 տարի ուշացած․ եկեղեցին ապրում է իր աշխարհում՝ կտրված մեր իրականությունից և ժողովրդավարական արժեքներից։
Քոսյանը կարծիք հայտնեց, որ եկեղեցական առաջնորդների կողմից քաղաքականություն մտնելը հանցավոր է․ եթե կաթողիկոսը ստիպել է մարդկանց մասնակցել ցույցերի կամ քվեարկել, ապա դա պետք է ունենա իրավական հետևանք՝ անկախ պաշտոնից։ Նա ընդգծեց, որ պետությունը պետք է պահպանի իրավական սկզբունքները բոլորի նկատմամբ։
Խոսելով ընդդիմության և նախկին իշխանությունների արձագանքների մասին՝ Քոսյանը նշեց, որ նրանց կողմից կաթողիկոսի հնարավոր առաջնորդությամբ հանրահավաքների կոչերը լուրջ սպառնալիք չեն․ նույն ուժերն արդեն փորձել են և չեն հաջողել։ Նրա կարծիքով՝այդ խմբերը շարժվում են իրենց նեղ անձնական շահերով, ոչ թե պետության կամ եկեղեցու շահերով։Մինչև 2026 թվականի ընտրությունները իրավիճակը դժվար թե ամբողջությամբ հանգուցալուծվի, սակայն եկեղեցու քաղաքական ազդեցությունը կսահմանափակվի։ Ընտրություններից հետո հնարավոր կլինի ավելի ազատ ձևով լուծել կաթողիկոսի հարցը։ԱՄՆ-ում և սփյուռքում բազմաթիվ եկեղեցական համայնքներ վաղուց դժգոհ են գործող կաթողիկոսից՝ նրա ավտորիտար վարքագծի պատճառով։ Քոսյանի խոսքով՝ այնտեղ շատերը պարզապես լռում են երդման և ավանդական ենթակայության պատճառով, սակայն դժգոհությունը վաղուց է գոյություն ունեցել։ Ռուսաստանը շարունակում է փորձել իշխանափոխություն կազմակերպել Հայաստանում՝ կիրառելով տարբեր գործիքակազմեր, այդ թվում ընտրակաշառքը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի պետությունը պետք է կոշտ իրավական գնահատական տա յուրաքանչյուրին, ով կասկածի տակ է դնում երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
