20.3 C
Yerevan

Եկե­ղե­ցին Ներքին Մաքրության Կարիք Ունի


Եկե­ղե­ցա­կաններն էլ պարտա­վոր են ենթարկվել Հայաստա­նի օրենքնե­րին։ Դեռևս 2021 թվա­կա­նից եկե­ղե­ցին պահանջել էր վարչա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը, հետո առաջ էր մղվել Բագրատ եպիսկո­պո­սը, իսկ այժմ ի հայտ է եկել Սամվել Կարա­պետյա­նը, որը բացա­հայտո­րեն պաշտպա­նում է ռուսա­կան շահե­րը։ 

Սասուն Քոսյան

1inTV‑ն զրուցել է ամե­րի­կա­հայ արվեստա­գետ Սասուն Քոսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին օրե­րին եկե­ղե­ցու շուրջ բարձրացված աղմուկը, ինչպես նաև կիրա­կի օրը Հովհաննա­վանքում տեղի ունե­ցած պատա­րա­գը, որը բազմա­թիվ քննարկումնե­րի առիթ տվեց։

Սասուն Քոսյա­նը նշեց, որ Հովհաննա­վանք այցե­լությունից իր տպա­վո­րությունը շատ դրա­կան է․ այնտեղ տեսել է գյուղա­ցի­ներ, երի­տա­սարդներ, որոնք մեծ սիրով մասնակցում էին երե­կո­յան պատա­րա­գին և պատրաստ էին կանխել հնա­րա­վոր սադրանքնե­րը։ Նրա խոսքով՝ Տեր Արա­մը մեծ ժողովրդա­կա­նություն է վայե­լում այդ համայնքում, և հենց դա է պատճա­ռը, որ նրան հեռացրել են․ կարգա­լույծ են արել ամե­նա­ժո­ղովրդա­կա­նություն վայե­լող եկե­ղե­ցա­կա­նին, որը համարձակվել էր բարձրա­ձայնել անարդա­րություննե­րի մասին։ Քոսյա­նը կարծում է, որ պատճա­ռա­բա­նությունը՝ իբր նա գիրքը դրել էր երե­խա­յի խաղա­լի­քի վրա, պարզա­պես պատրվակ է, մինչդեռ եկե­ղե­ցու վերնա­խավն իր հերթին թույլ է տալիս իսկա­կան սրբապղծություններ։

Նա դիտարկեց, որ եկե­ղե­ցու վերնա­խա­վը չի պատրաստվում զիջել․ նրանք նույնիսկ հայտա­րա­րում են, թե կաթո­ղի­կո­սը կարող է բանտից ղեկա­վա­րել։ Քոսյա­նի խոսքով՝ սա փորձ է ստեղծե­լու տպա­վո­րություն, թե իբր պետությունը բռնաճնշում է եկե­ղե­ցու դեմ, մինչդեռ իրա­կա­նում եկե­ղե­ցու վերնա­խա­վը Կրեմլի գործա­կա­լա­կան աշխա­տանք է տանում և սպա­սարկում է ռուսա­կան շահե­րը։ Նրա համոզմամբ՝ մաֆիո­զա­յին այդ թևը խիստ քաղա­քա­կա­նացրել է եկե­ղե­ցին, և լուծումը հեշտ չի լինե­լու։

Սասուն Քոսյա­նը ասաց, որ եկե­ղե­ցա­կաններն էլ պարտա­վոր են ենթարկվել Հայաստա­նի օրենքնե­րին։ Նշեց, որ դեռևս 2021 թվա­կա­նից եկե­ղե­ցին պահանջել էր վարչա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը, հետո առաջ էր մղվել Բագրատ եպիսկո­պո­սը, իսկ այժմ ի հայտ է եկել Սամվել Կարա­պետյա­նը, որը բացա­հայտո­րեն պաշտպա­նում է ռուսա­կան շահե­րը։ Նրա խոսքով՝ նույն տեսա­կետն են պաշտպա­նում և՛ Կարա­պետյա­նը, և՛ Կիրիլ պատրիարքի խոսնա­կը, և՛ Մարիա Զախա­րո­վան։ Քոսյա­նը ընդգծեց, որ երբևէ որևէ արևմտյան երկիր չի քննա­դա­տել Հայաստա­նի իշխա­նություննե­րին եկե­ղե­ցու նկատմամբ գործո­ղություննե­րի համար, և դա ևս ապա­ցույց է, որմհարցը բխում է բացա­ռա­պես Ռուսաստա­նի շահե­րից։

Արվեստա­գե­տը կարծիք հայտնեց, որ գուցե կաթո­ղի­կո­սը նույնիսկ ցանկա­նար հրա­ժա­րա­կան տալ, բայց Կրեմլը թույլ չի տալիս։ Քոսյա­նի խոսքով՝ հատկա­պես ՍամվելԿա­րա­պետյա­նի պարա­գա­յում դա հասկա­նա­լի է, քանի որ նրա ամբողջ ունեցվածքը Ռուսաստա­նում է, և ռուս օլի­գարխնե­րի ճակա­տա­գիրն այնտեղ հայտնի է՝ եթե շեղվում են պուտինյան գծից, ապա պատժվում են։ Նա հավե­լեց, որ եկե­ղե­ցու վերնա­խա­վը դեռ մանևրե­լու հնա­րա­վո­րություն ունի, բայց երկար չէ․ ներսից ճնշումներ անպայման կծա­գեն ազնիվ հոգև­ո­րա­կաննե­րի կողմից, որոնք հիմա դեռ լռում են։

Քոսյա­նը նշեց, որ Կիլի­կիո թևի դիրքը նույնպես խոչընդո­տում է եկե­ղե­ցու ինքնա­մաքրմա­նը, քանի որ նրանք դաշնակցության ազդե­ցության տակ են, իսկ դաշնակցությունը, իր հերթին, միշտ հակում է ունե­ցել Ռուսաստա­նի հանդեպ։

Նա արձա­նագրեց, որ եկե­ղե­ցու որոշ ներկա­յա­ցուցիչներ, օրի­նակ Ռուբեն Վարդա­պետ Զարգարյա­նը, փորձում են արդա­րացնել ավտոկրատ քաղա­քա­կա­նությունը՝ հղում անե­լով Պլա­տո­նին և ժողովրդա­վա­րությունը անվա­նե­լով կեղծիք։ Սակայն, ըստ Քոսյա­նի, դա ժամա­նա­կավրեպ է և մոտ 2500 տարի ուշա­ցած․ եկե­ղե­ցին ապրում է իր աշխարհում՝ կտրված մեր իրա­կա­նությունից և ժողովրդա­վա­րա­կան արժեքնե­րից։

Քոսյա­նը կարծիք հայտնեց, որ եկե­ղե­ցա­կան առաջնորդնե­րի կողմից քաղա­քա­կա­նություն մտնե­լը հանցա­վոր է․ եթե կաթո­ղի­կո­սը ստի­պել է մարդկանց մասնակցել ցույցե­րի կամ քվեարկել, ապա դա պետք է ունե­նա իրա­վա­կան հետև­անք՝ անկախ պաշտո­նից։ Նա ընդգծեց, որ պետությունը պետք է պահպա­նի իրա­վա­կան սկզբունքնե­րը բոլո­րի նկատմամբ։

Խոսե­լով ընդդի­մության և նախկին իշխա­նություննե­րի արձա­գանքնե­րի մասին՝ Քոսյա­նը նշեց, որ նրանց կողմից կաթո­ղի­կո­սի հնա­րա­վոր առաջնորդությամբ հանրա­հա­վաքնե­րի կոչե­րը լուրջ սպառնա­լիք չեն․ նույն ուժերն արդեն փորձել են և չեն հաջո­ղել։ Նրա կարծիքով՝այդ խմբե­րը շարժվում են իրենց նեղ անձնա­կան շահե­րով, ոչ թե պետության կամ եկե­ղե­ցու շահերով։Մինչև 2026 թվա­կա­նի ընտրություննե­րը իրա­վի­ճա­կը դժվար թե ամբողջությամբ հանգուցա­լուծվի, սակայն եկե­ղե­ցու քաղա­քա­կան ազդե­ցությունը կսահմա­նա­փակվի։ Ընտրություննե­րից հետո հնա­րա­վոր կլի­նի ավե­լի ազատ ձևով լուծել կաթո­ղի­կո­սի հարցը։ԱՄՆ-ում և սփյուռքում բազմա­թիվ եկե­ղե­ցա­կան համայնքներ վաղուց դժգոհ են գործող կաթո­ղի­կո­սից՝ նրա ավտո­րի­տար վարքագծի պատճա­ռով։ Քոսյա­նի խոսքով՝ այնտեղ շատե­րը պարզա­պես լռում են երդման և ավանդա­կան ենթա­կա­յության պատճա­ռով, սակայն դժգո­հությունը վաղուց է գոյություն ունե­ցել։ Ռուսաստա­նը շարունա­կում է փորձել իշխա­նա­փո­խություն կազմա­կերպել Հայաստա­նում՝ կիրա­ռե­լով տարբեր գործի­քա­կազմեր, այդ թվում ընտրա­կա­շառքը։ Նրա համոզմամբ՝ Հայաստա­նի պետությունը պետք է կոշտ իրա­վա­կան գնա­հա­տա­կան տա յուրա­քանչյուրին, ով կասկա­ծի տակ է դնում երկրի անկա­խությունն ու ինքնիշխա­նությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ