20.3 C
Yerevan

Կաթո­ղի­կո­սը Օրենքից Վեր Չէ

Եկե­ղե­ցին դարձել է մանրադրամ և այժմ գործում է Հայաստա­նի շահե­րի դեմ՝ ծառա­յե­լով Ռուսաստա­նի շահե­րին։ Գարե­գին Երկրորդի գահա­կա­լության տարի­նե­րին եկե­ղե­ցու համա­կարգի տակ կուտակվել է մեծ կեղտ՝ ֆինանսա­կան և բարո­յա­կան խախտումներ։  Այդ հիմքե­րը կարող են օգտա­գործվել իրա­վա­պահնե­րի կողմից և դառնալ քրեա­կան հետապնդման պատճառ։

Դավիթ Ստե­փանյան

Armtimes.com‑ը զրուցել է քաղա­քա­գետ, վերլուծա­բան Դավիթ Ստե­փանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են եկե­ղե­ցի-իշխա­նություն լարվող հարա­բե­րություննե­րի, եկե­ղե­ցու դերի մասին և այլն։

Քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը նշեց, որ Հայաստա­նում վաղուց մեկնարկել է նախընտրա­կան քարո­զարշա­վը՝ 2026 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի համար։ Նրա խոսքով՝ այդ քարո­զարշա­վի շրջա­նակնե­րում են տեղա­վորվում նաև եկե­ղե­ցու շուրջ ընթա­ցող զարգա­ցումնե­րը։

Նա ասաց, որ բացա­սա­բար է վերա­բերվում եկե­ղե­ցու ներգրավմա­նը քաղա­քա­կա­նության մեջ․ եկե­ղե­ցին, ըստ նրա, ամեն ինչից վեր պետք է լինի և չպետք է դառնա մանրադրամ ներքա­ղա­քա­կան խաղե­րի մեջ, այդ թվում՝այն դեպքում, երբ այդ խաղե­րում ներգրավված են արտա­քին ուժեր։ Ցավոք, եկե­ղե­ցու ղեկա­վա­րությունը՝ Գարե­գին Երկրորդը և որոշ արքե­պիսկո­պոսներ, դարձել են այդ խաղե­րի մասնա­կից։ Նրա կարծի­քով՝ այսօրվա ներքա­ղա­քա­կան դիսկուրսը ամբողջությամբ բխում է նախընտրա­կան տրա­մա­բա­նությունից, որտեղ գործող իշխա­նությունը փորձում է թուլացնել կամ ջախջա­խել բոլոր հակա­ռա­կորդնե­րին, և այդ հակա­ռա­կորդնե­րի շարքում այժմ է նաև Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցին։ Եթե եկե­ղե­ցին կապ չունե­նար Ռուսաստա­նի հետ և չլի­նեին ԿԳԲ‑ի գործա­կալնե­րի մասին կասկածներ, ապա ինքը առա­ջի­նը դուրս կգար եկե­ղե­ցու պաշտպա­նության համար։ Բայց, ըստ նրա, իրա­կա­նությունն այն է, որ եկե­ղե­ցին դարձել է մանրադրամ ոչ միայն ներքա­ղա­քա­կան, այլև արտա­քին քաղա­քա­կան խաղե­րում, որոնք աշխա­տում են Հայաստա­նի պետա­կա­նության դեմ։

Ստե­փանյա­նը նշեց, որ այս պահին քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր կուսակցությունը և Նիկոլ Փաշինյա­նը նույնա­կան են Հայաստա­նի անկա­խության ու ինքնիշխա­նության հետ։ Նրա խոսքով՝ ով աշխա­տում է այս իշխա­նության դեմ, իրա­կա­նում գործում է Հայաստա­նի Հանրա­պե­տության դեմ։ Եթե եկե­ղե­ցա­կաննե­րից որևէ մեկը, այդ թվում Եզրա­սը, եղել է ԿԳԲ‑ի գործա­կալ և չի հերքում դա, ապա դա նշա­նա­կում է, որ Ռուսաստա­նի հատուկ ծառա­յություննե­րը կարող են օգտա­գործել այդ մարդկանց Հայաստա­նի դեմ։ Եկե­ղե­ցին դարձել է մանրադրամ և այժմ գործում է Հայաստա­նի շահե­րի դեմ՝ ծառա­յե­լով Ռուսաստա­նի շահերին։Գարեգին Երկրորդի գահա­կա­լության տարի­նե­րին եկե­ղե­ցու համա­կարգի տակ կուտակվել է մեծ կեղտ՝ ֆինանսա­կան և բարո­յա­կան խախտումներ։ Նա ընդգծեց, որ այդ հիմքե­րը կարող են օգտա­գործվել իրա­վա­պահնե­րի կողմից և դառնալ քրեա­կան հետապնդման պատճառ։

«Կաթո­ղի­կո­սը ինձնից ոչնչով ավել չպետք է լինի։ Եթե կա հանցա­գործություն՝ թող պատժվի, ով ուզում է լինի», — ասաց Ստե­փանյա­նը՝ հավե­լե­լով, որ օրենքի առջև բոլորն են հավա­սար։

Նա ընդգծեց, որ եկե­ղե­ցին այսօր օգտա­գործվում է որպես վահան որոշ քաղա­քա­կան ուժե­րի կողմից, սակայն իրա­կա­նում դարձել է մանրադրամ ներքա­ղա­քա­կան պայքա­րում։ Նախկի­նում՝ Ռոբերտ Քոչարյա­նի իշխա­նության տարի­նե­րին, եկե­ղե­ցին ծառա­յում էր իշխա­նությա­նը և նույնիսկ դարձավ սահմա­նադրա­կան հենասյուն։ Սակայն 2018-ից հետո նույն եկե­ղե­ցին որո­շեց աշխա­տել նոր իշխա­նության դեմ։ «Պետք է հասկա­նալ՝ ինչ է փոխվել 2018-ին, ինչու մինչև այդ սպա­սարկում էին իշխա­նությա­նը, իսկ հետո դարձան ընդդի­մա­դիր», — նշեց նա։

Քաղա­քա­գե­տը հավե­լեց, որ եկե­ղե­ցու վերնա­խա­վը, նախկին նախա­գահնե­րը և որոշ քաղա­քա­կան շրջա­նակներ մինչև այսօր չեն կարո­ղա­նում հրա­ժարվել այն համոզմունքից, որ առանց Ռուսաստա­նի Հայաստա­նը չի կարող գոյատև­ել։ «Դա կարծրա­տիպ է, որը ձևա­վորվել է խորհրդա­յին տարի­նե­րից, և նրանք անկա­րող են դուրս գալ այդ մտա­ծո­ղությունից», — ասաց նա։ Այդ մարդկանց մոտ կա երկու հիմնա­կան մոտիվ՝ անձնա­կան շահը և համոզվա­ծությունը, թե միայն Ռուսաստա­նի տակից Հայաստա­նը կարող է գոյատևել։Սա ոչ միայն քաղա­քա­կան, այլև արժե­հա­մա­կարգա­յին խնդիր է․ «Նրանք դեռ Սովե­տա­կան Միության նոստալգիա­յի մեջ են և չեն գիտակցում, որ 21-րդ դարում անկա­խությունն ու ինքնիշխա­նությունը միակ ճանա­պարհն են»։ Իրա­վի­ճա­կը ձևա­վորվել է տարի­նե­րի ընթացքում, երբ եկե­ղե­ցին դարձել է քաղա­քա­կան գործընթացնե­րի մասնա­կից և, հետև­ա­բար, նաև վերահսկո­ղության ու կոմպրո­մատնե­րի թիրախ։

Վերջում Ստե­փանյա­նը նշեց, որ եկե­ղե­ցու և նախկին իշխա­նություննե­րի օրգա­նա­կան կապը մինչև այսօր չի կտրվել, քանի որ այն կապված է ոչ միայն գաղա­փա­րա­կան, այլև նյութա­կան շահե­րով և հին համա­կարգի հիշո­ղությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ