20.3 C
Yerevan

Խաղա­ղությունը Գործընթաց Է, Ոչ Թե Արդյունք

Խաղա­ղության գործընթա­ցը շարունակվում է, և թեև ռիսկեր միշտ կան, դրանց մակարդա­կը էակա­նո­րեն նվա­զել է։ Ըստ նրա՝ Հայաստա­նի ընդդի­մությունը պետք է ոչ թե հարվա­ծի խաղա­ղության գործընթա­ցին, այլ փորձի վերցնել խաղա­ղության օրա­կարգի նախա­ձեռնությունը՝ դարձնե­լով այն հանրա­յին վերահսկո­ղության մաս։

Անդա Օհանյան

FactorTV‑ն տեսա­կա­պով զրուցել է Մասա­չուսեթսի Սթո­նիլ քոլե­ջի քաղա­քա­գի­տության դասա­խոս Անդա Օհանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը, ՀՀ ներքին քաղա­քա­կա­նությունն ու առհա­սա­րակ ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճակն ու վերա­բերմունքը խաղա­ղության գործընթա­ցի նկատմամբ։

Անդա Օհանյա­նը նշեց, որ խաղա­ղությունը գործընթաց է, ոչ թե ֆիքսված արդյունք։ Նրա խոսքով՝ օգոստո­սի 8‑ին ստո­րագրված Վաշինգտոնյան համա­ձայնա­գի­րը Հայաստա­նին տվեց հստակ գործի­քա­կազմ՝ խաղա­ղության գործընթա­ցում իր դիրքե­րը բարձրացնե­լու համար։ Օհանյա­նը կարև­ո­րեց, որ այդ փաստա­թուղթը հնա­րա­վո­րություն է տալիս տնտե­սա­կան, տրանզի­տա­յին կապե­րի խորացման միջո­ցով իջեցնել երկար տարի­նե­րի լարվա­ծության մակարդա­կը՝ անցնե­լով ակտիվ պատե­րազմից դեպի կայուն, կանխա­տե­սե­լի խաղա­ղություն։ Նա ընդգծեց, որ այս գործընթա­ցը չի նշա­նա­կում, թե պատե­րազմի ռիսկն ամբողջո­վին վերա­ցել է․կայուն խաղա­ղությունը հնա­րա­վոր կլի­նի, երբ Ադրբե­ջա­նի պետա­կան տրա­մա­բա­նությունը փոխվի։ Նրա համոզմամբ՝ Ադրբե­ջա­նը, որը նավթա­յին տնտե­սության վրա հիմնված պետություն է, պետք է կարո­ղա­նա անցում կատա­րել դեպի նորմալ պետա­կան կառուցվածք։ Օհանյա­նը հավե­լեց, որ Ալիև­ին Վաշինգտոնյան համա­ձայնա­գի­րը հետաքրքրում է նաև աշխարհա­քա­ղա­քա­կան հաշվարկնե­րից ելնե­լով․ նա փորձում է օգտա­գործել այդ փաստա­թուղթը Ռուսաստա­նի դեմ, ամրապնդե­լու իր ռեժի­մը։ Այնուա­մե­նայնիվ, համա­ձայնագրի տնտե­սա­կան բաղադրի­չը, ըստ Օհանյա­նի, ստեղծում է տրանզի­տա­յին նոր արժեք, որը հնա­րա­վո­րություն է տալիս Ալիև­ին՝ նավթից կախվա­ծության նվազման պայմաննե­րում պահպա­նել իր իշխա­նության ֆինանսա­կան հիմքե­րը։

Խաղա­ղության գործընթա­ցը շարունակվում է, և թեև ռիսկեր միշտ կան, դրանց մակարդա­կը էակա­նո­րեն նվա­զել է։ Ըստ նրա՝ Հայաստա­նի ընդդի­մությունը պետք է ոչ թե հարվա­ծի խաղա­ղության գործընթա­ցին, այլ փորձի վերցնել խաղա­ղության օրա­կարգի նախա­ձեռնությունը՝ դարձնե­լով այն հանրա­յին վերահսկո­ղության մաս։Օհանյանի համոզմամբ՝ խաղա­ղության գործընթա­ցին հարվա­ծե­լը թուլացնում է իշխա­նություննե­րի հաշվետվո­ղա­կա­նությունը, քանի որ քննարկումը դառնում է ոչ թե խաղա­ղության արդյունա­վե­տության, այլ նրա գոյության հարց։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը չունի այլընտրանք՝ պետք է գնալ խաղա­ղության ինստի­տուցիո­նա­լացման ճանա­պարհով, քանի որ ոչ մի երկիր պատրաստ չէ կանգնել Հայաստա­նի թիկունքում ռազմա­կան առումով։ Նա նաև կարև­ո­րեց Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան կառույցնե­րի ամրապնդման անհրա­ժեշտությունը՝ որպես կայուն պետա­կա­նության հիմք։ Նրա կարծի­քով՝ տարա­ծաշրջա­նում խաղա­ղության խորա­ցումից ամե­նա­մեծ շահո­ղը հենց Հայաստա­նը կլի­նի։

Խոսե­լով Ռուսաստա­նի դերի մասին՝ Օհանյա­նը նշեց, որ Ռուսաստա­նը չունի կոնֆլիկտնե­րի լուծման արդյունա­վետ մեխա­նիզմներ, այլ միայն՝ կառա­վարման։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նի միջամտությունը սովո­րա­բար դառնում է կոնֆլիկտնե­րի կառա­վարման գործիք, ոչ թե դրանց հաղթա­հարման ճանա­պարհ։ Անդրա­դառնա­լով Վաշինգտոնյան համա­ձայնագրին՝ Օհանյա­նը հստա­կեցրեց, որ այն Լեռնա­յին Ղարա­բա­ղի մասին չէր, այլ միջպե­տա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման մասին փաստա­թուղթ էր։ Նրա խոսքով՝ համա­ձայնա­գի­րը հղում է անում Ալմա­թա­յի սկզբունքնե­րին և ապա­հո­վում է իրա­վա­կան շարունա­կա­կա­նություն, ինչը Հարա­վա­յին Կովկա­սի համար կարև­որ նախադրյալ է։

Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցի առնչությամբ նա նշեց, որ 1990-ականնե­րից հետո անջա­տո­ղա­կան շարժումնե­րի շատ փոքր մասն է հաջո­ղության հասել, և դրանց հաջո­ղության հիմքում եղել են ինստի­տուցիո­նալ կապե­րը այն պետություննե­րի հետ, որոնցից փորձում էին անջատվել։ Նա ընդգծեց, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղը բանակցա­յին սեղա­նից հանե­լը կտրուկ նվա­զեցրեց նրա քաղա­քա­կան գոյատևման հնա­րա­վո­րությունը։ Առանց Արևմուտքի ճնշման Բաքվի վրա որևէ հաջո­ղություն չէր սպասվե­լու, իսկ Ալիև­ից հետո հնա­րա­վոր քաղա­քա­կան փոփո­խություննե­րի դեպքում նոր հնա­րա­վո­րություններ կարող են բացվել՝ վերա­դարձի իրա­վունքը միջազգա­յին իրա­վա­կան դաշտ բերե­լու համար։ Ադրբե­ջա­նի ներկա­յիս ղեկա­վա­րությունը իր հաղթա­նա­կը կապում է էթնիկ զտման հետ, և այս փուլում այդ իշխա­նության հետ քաղա­քա­կան բանակցություննե­րը անի­մաստ են։ Սակայն երկա­րա­ժամկետ հեռանկա­րում հնա­րա­վոր է իրա­վի­ճա­կի փոխում, եթե Ադրբե­ջա­նը թուլա­նա էներգե­տիկ առումով։

Անդրա­դառնա­լով ԱՄՆ պետքարտուղա­րության վերջին հայտա­րա­րությա­նը՝ Օհանյա­նը նշեց, որ հարա­վա­յին Կովկա­սը այժմ մոդեռնի­զացվում է։ Նրա կարծի­քով՝ ենթա­կա­ռուցվածքնե­րի ռազմա­վա­րա­կան աշխարհագրությունն ամբողջությամբ փոխվում է, և եթե այս գործընթա­ցը առա­ջի­կա տարի­նե­րին արա­գա­նա, դա կարող է նպաստել Ադրբե­ջա­նի ներսում նոր շահագրգիռ տնտե­սա­կան խմբե­րի առա­ջացմա­նը։ Ադրբե­ջա­նը դեռ վախե­նում է բաց տարա­ծաշրջա­նից, սակայն եթե Ալիևը համոզվի, որ տնտե­սա­կան անցումը չի վնա­սում իր ռեժի­մին, դա կարող է փոխել նրա վարքը։ Օհանյա­նի համոզմամբ՝ նույնիսկ եթե երեք տարի անց իշխա­նությունը փոխվի ԱՄՆ-ում, գործընթացնե­րը հետ չեն գնա, քանի որ արդեն ձևա­վորվել է Հարա­վա­յին Կովկա­սի մոդեռնի­զա­ցիա­յի նոր տրա­մա­բա­նություն։

Խոսե­լով «TRIPP» նախագծի մասին՝ նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյա­նի ելույթնե­րում զգում է դիտա­վո­րությամբ սերմանվող կասկածներ, որոնք նպա­տակ ունեն թուլացնե­լու կառա­վա­րության նկատմամբ վստա­հությունը։ Նրա խոսքով՝ համա­ձայնագրում հստակ նշված է, որ այն կատարվում է Հայաստա­նի սուվե­րե­նության ներքո, և փաստա­թուղթը ոչ թե նվա­զեցնում, այլ ամրացնում է Հայաստա­նի դիրքե­րը տարա­ծաշրջա­նում՝ խորացնե­լով տարածքա­յին ամբողջա­կա­նության և սուվե­րե­նության նորմերը։Օհանյանը համոզված է, որ փոքր պետություննե­րի համար սահմաննե­րի բաց լինե­լը տնտե­սա­կան աճի հիմնա­կան պայմանն է։ Նա նշեց, որ շրջա­փակված վիճա­կում ոչ մի փոքր պետություն չի կարող տնտե­սա­կան առա­ջընթաց ունե­նալ, և ապաշրջա­փա­կումը Հայաստա­նին կտա զարգացման իրա­կան հնա­րա­վո­րություն։ Հայաստա­նի և ԱՄՆ‑ի հարա­բե­րություննե­րը սուվե­րե­նության կորուստ չեն, այլ՝ նորմա­տիվ և ինստի­տուցիո­նալ ամրա­ցում։ Նրա խոսքով՝ Ամե­րի­կա­յի հետ համա­գործակցությունը Հայաստա­նի համար ոչ միայն անվտանգա­յին, այլև տնտե­սա­կան իմաստով կարև­ո­րա­գույն քայլ է, որը բարձրացնում է Հայաստա­նի քաշը միջազգա­յին հարա­բե­րություննե­րում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ