27.1 C
Yerevan

Կաթո­ղի­կո­սը Չպի­տի Կալա­նա­վորվի, Բայց Պետք Է Հեռա­նա

Փակ Հայաստա­նը զարգացման հեռանկար չունի, և որ ապաշրջա­փա­կումը պետք է ընկա­լել որպես հնա­րա­վո­րություն, ոչ թե վտանգ։ Որքան ազատ է Հայաստա­նը, այնքան է քաղա­քա­կան ուժե­րի համար բարենպաստ։ 

Վահրամ Աթա­նեսյան 

ArmTimes.com‑ը զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նին, Լեռնա­յին Ղարա­բա­ղին և Ռուսաստա­նին առնչվող մի շարք արդի քաղա­քա­կան և հասա­րա­կա­կան հարցեր։ Քննարկումը կենտրո­նա­նում է Ռուսաստա­նի դեսպա­նի հայտա­րա­րություննե­րի և խաղա­ղա­պահ զորքե­րի ներկա­յության շուրջ՝ հարցա­կա­նի տակ դնե­լով Ռուսաստա­նի դերը տարա­ծաշրջա­նում, հատկա­պես Լեռնա­յին Ղարա­բա­ղում էթնիկ զտումնե­րից հետո։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ եթե խաղա­ղա­պահ զորախմբի ներկա­յությամբ տեղի է ունե­ցել ահա­բեկչա­կան պատե­րազմ և էթնիկ զտում, ապա Ռուսաստա­նի դեսպա­նի հայտա­րա­րությունը չի կարող զարմանք հարուցել։ Նա ասաց, որ ռուս դեսպա­նը միա­կը չէ, ով այցե­լում է Լեռնա­յին Ղարա­բաղ և հարա­կից տարածքներ, ուստի նման երև­ույթնե­րին պետք չէ չափա­զանց մեծ սկզբունքա­յին նշա­նա­կություն տալ։ Ըստ նրա՝ իրա­վի­ճա­կը պետք է գնա­հա­տել սթափ և սառը՝ փորձե­լով ոչ թե նոր հակա­սություններ ստեղծել, այլ հաղթա­հա­րել եղածնե­րը, այդ թվում՝ Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րում։ Աթա­նեսյա­նը նկա­տեց, որ դիվա­նա­գի­տա­կան մակարդա­կով պաշտո­նա­կան արձա­գանք պետք չէ, քանի որ դա կարող է անի­մաստ դիվա­նա­գի­տա­կան փոխհրաձգության պատճառ դառնալ։ Նա ընդգծեց, որ գուցե քաղա­քա­կան շրջա­նակնե­րից արձա­գանքներ լինեն, սակայն ավե­լին անտե­ղի է։

Դիտարկե­լով Մարիա Զախա­րո­վա­յի հայտա­րա­րություննե­րը՝ Աթա­նեսյա­նը նշեց, որ դրանք էկզո­տիկ բնույթի են և վկա­յում են այն մասին, որ Գյումրու քաղա­քա­պե­տի ընտրություննե­րը տեղի են ունե­ցել արտա­քին սցե­նա­րով, որի հեղի­նակն ըստ նրա՝ Ռուսաստա­նի քաղա­քա­կան շրջա­նակներն են։ Նա համոզված է, որ նման փորձեր կարող են կրկնվել նաև 2026 թվա­կա­նին։ Ռուսաստա­նը ներկա­յումս փորձում է վերա­հաստա­տել իր ազդե­ցությունը ամբողջ հետխորհրդա­յին տարածքի վրա և չի թաքցնում այդ ձգտումը։ Նրա խոսքով՝ վճռա­կան փուլ կարող է լինել նոյեմբե­րի 6‑ին Վաշինգտո­նում կայա­նա­լիք գագա­թա­ժո­ղո­վը, որտեղ եթե ԱՄՆ‑ն և Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րը գան համա­ձայնության, ապա Մոսկվան, հավա­նա­բար, կոշտացնե­լու է վերա­բերմունքը այդ երկրնե­րի, այդ թվում՝ Հայաստա­նի նկատմամբ։Ադրբեջանում տեղի ունե­ցող գործընթացնե­րը՝ կապված Ռամիզ Մեհդիևի կալա­նա­վորման հետ, ներկա­յացվում են որպես Ռուսաստա­նից ձերբա­զատվե­լու փորձ, սակայն հիշեցրեց, որ Իլհամ Ալիևը երկար տարի­ներ եղել է ռուսա­կան հինգե­րորդ շարասյան մասը։ Աթա­նեսյա­նը նշեց, որ Վրաստա­նում այլ գործընթացներ են ընթա­նում՝ երկի­րը հեռա­նում է եվրաատլանտյան քաղա­քակրթությունից և մոտե­նում արև­ելքին, մասնա­վո­րա­պես՝ Չինաստա­նի ազդե­ցության ներքո։

Աթա­նեսյա­նի խոսքով՝ Հայաստա­նը չի կարե­լի դիտարկել առանձին, այն տարա­ծաշրջա­նա­յին համա­կարգի մասն է։ Նա հիշեցրեց, որ նույնիսկ ԱՄՆ‑ի դեսպա­նը Թուրքիա­յում հայտա­րա­րել է, թե Հայաստա­նը, Ադրբե­ջա­նը և Թուրքիան նույն ճանա­պարհի վրա են։ Ըստ նրա՝ սա նշա­նա­կում է, որ Հայաստա­նը չի կարող առանձնա­նալ աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­կա­նությունից։ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդի­րը երբեք առանձին գոյություն չի ունե­ցել և չէր կարող լուծվել աշխարհա­քա­ղա­քա­կան համա­տեքստից դուրս։ Նա հիշեցրեց, որ Թուրքիա­յի՝ Հայաստա­նի նկատմամբ սահմա­նը փակե­լու քայլը հենց Ղարա­բաղյան պատե­րազմի հետ էր կապված, ինչը վկա­յում է այդ կապի անխուսա­փե­լիության մասին։

Խոսե­լով տարա­ծաշրջա­նա­յին ձևա­չա­փե­րի մասին՝ նա ասաց, որ «3+3» ձևա­չա­փը իրա­կա­նում գոյություն չունի, այլ կա «3+2», քանի որ Վրաստա­նը չի մասնակցում։ Նրա կարծի­քով՝ Միացյալ Նահանգնե­րի դեսպա­նի հայտա­րա­րությունն այն մասին, որ Վրաստա­նը այդ ճանա­պարհին չէ, պետք է անհանգստացնի։ Իրա­վի­ճա­կը պետք է գնա­հա­տել սթափ և առանց ծայրա­հե­ղություննե­րի։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը պետք է ձերբա­զատվի ներքին տարա­ձայնություննե­րից և իր ամբողջ պոտենցիա­լը՝ գիտա­կան, քաղա­քա­կան, ինֆորմա­ցիոն, ուղղի միասնա­կան ռազմա­վա­րության ձևա­վորմա­նը՝ հասկա­նա­լու, թե ինչպի­սի Հայաստան ենք ունե­նա­լու 21-րդ դարի չորրորդ տասնամյա­կում։ Փակ Հայաստա­նը զարգացման հեռանկար չունի, և որ ապաշրջա­փա­կումը պետք է ընկա­լել որպես հնա­րա­վո­րություն, ոչ թե վտանգ։ Ըստ նրա՝ որքան ազատ է Հայաստա­նը, այնքան է քաղա­քա­կան ուժե­րի համար բարենպաստ։ Փակ համա­կարգում իշխա­նության ճանա­պարհը մեկ կուսակցության միջո­ցով էր անցնում, և հենց դա էլ հանգեցրեց 2018 թվա­կա­նի հեղա­փո­խությա­նը։ Նրա համոզմամբ՝ բաց Հայաստա­նը քաղա­քա­կան և մշա­կութա­յին ազատ գործունեության լավա­գույն միջա­վայրն է։

Խոսե­լով եկե­ղե­ցու շուրջ տեղի ունե­ցող զարգա­ցումնե­րի մասին՝ Աթա­նեսյա­նը ասաց, որ ինքը հավա­տացյալ չէ, սակայն էակա­նը ոչ թե՝ ով է պատա­րագ մատուցում, այլ՝ պատա­րա­գի խորհուրդն ու հավատքի դրսև­ո­րումը։ Նա ընդգծեց, որ վարչա­պե­տը որպես հայ եկե­ղե­ցու հետև­որդ ազատ է ցանկա­ցած եկե­ղե­ցում ներկա գտնվե­լու պատա­րա­գի։ Եկե­ղե­ցու և իշխա­նության հակա­սությունը քաղա­քա­կան բնույթ ունի։ Նա նկա­տեց, որ պատե­րազմից հետո եկե­ղե­ցին դարձել է ընդդի­մա­դիր քաղա­քա­կան ուժ, ինչը նա աննորմալ է համա­րում։ Եթե կաթո­ղի­կո­սը և հոգև­որ ժողո­վը տեսնում են Հայաստա­նի այլ ապա­գա, ապա պետք է բաց ու հրա­պա­րա­կա­յին ձևով խոսեն դրա մասին։ Իսկ եթե նման խոսք չկա, բայց կա քաղա­քա­կան գործունեություն, դա արդեն խնդիր է։ Կաթո­ղի­կո­սը չպետք է կալա­նա­վորվի, բայց եթե ինստի­տուտը հեղի­նա­կազրկվել է և հանրության մի մասը այլևս չի ընդունում Էջմիա­ծի­նը որպես սրբա­վայր, ապա կաթո­ղի­կո­սը պետք է ինքնա­կամ հեռա­նա՝ հանուն եկե­ղե­ցու հեղի­նա­կության և հայ կրո­նա­կան ինքնության պահպանման։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ