27.1 C
Yerevan

Հայաստա­նը Պետք Է Կարո­ղա­նա Կոտրել Թուրքա­կան Աշխարհի Կարծրա­տի­պե­րը

Այս հաստա­տություննե­րի համար, երեւի, վաղուց ժամա­նակն է, որպեսզի գիտա­կան համա­գործակցություն հաստա­տեն հետխորհրդա­յին թուրքա­խոս պետություննե­րի, թուրքա­գի­տա­կան կենտրոննե­րի հետ:

Վահրամ Աթա­նեսյան

Գիտություննե­րի ակա­դե­միա­յի 80-ամյա­կին միջո­ցառմա­նը Իլհամ Ալիեւի ելույթը, ինչպես եւ սպա­սե­լի էր, Ադրբե­ջա­նի գիտա­կան շրջա­նակնե­րում լայն արձա­գանք է գտել: Ճիշտ է, առա­ջին հայացքից դա թողնում է անցյալ դարի կեսե­րին խորհրդա­յին լեզվա­բաննե­րի կողմից Ստա­լի­նի ցուցումնե­րին հավա­տարմության երդումնե­րին, բայց մեզ նման հարեւան է բաժին ընկել, ուստի ստիպված ենք իրա­կա­նությունը տեսնել եւ ընկա­լել՝ ինչպես որ այն կա: 

Բաքվի «գիտա­կան այրե­րի» խոսույթից առանձնա­նում է հատկա­պես պատմա­բան Ռիզվան Հուսեյնո­վի հավաստիա­ցումը, որ ղազախստանցի պատմա­բաննե­րը «հազա­րա­վոր քարտեզներ են հավա­քել, որոնցից հարյուրա­վորնե­րը պատկե­րում են միջնա­դարյան Ադրբե­ջա­նի տարածքը»: 

Ադրբե­ջա­նի Գիտություննե­րի ակա­դե­միա­յի համա­կարգում գործում են պատմության, հնա­գի­տության, արեւե­լա­գի­տության ինստի­տուտներ, Կովկա­սա­գի­տության կենտրոն, նույնիսկ՝ միջնա­դա­րի պարսիկ բանաստեղծ Նիզա­մու անվան Հին ձեռագրե­րի ինստի­տուտ: Եւ թե ինչու՞ այդ հին ձեռագրե­րում «միջնա­դարյան Ադրբե­ջա­նի» եւ նրա «տարածքի» մասին որեւէ հիշա­տա­կություն չկա, եւ ադրբե­ջանցի պատմա­բաննե­րը մնա­ցել են ղազախստանցի գործընկերնե­րի հույսին, ինքնին ապա­ցուցում է, որ ոչ միայն միջնա­դարյան, այլեւ նոր ժամա­նակնե­րի «Ադրբե­ջան պետություն» գոյություն չի ունե­ցել: 

Պատմության, հնա­գի­տության, արեւե­լա­գի­տության ինստի­տուտներ գործում են նաեւ Հայաստա­նում, ԵՊՀ‑ն եւ մյուս բուհերն ունեն պատմության ամբիոններ, կա, եթե չեմ սխալվում, Իրա­նա­գի­տության կենտրոն, ունենք Լեզվա­բա­նության ինստի­տուտ: Այս հաստա­տություննե­րի համար, երեւի, վաղուց ժամա­նակն է, որպեսզի գիտա­կան համա­գործակցություն հաստա­տեն հետխորհրդա­յին թուրքա­խոս պետություննե­րի, թուրքա­գի­տա­կան կենտրոննե­րի հետ: 

Որքա­նով հասկացվում է Ռիզվան Հուսեյնո­վի ասա­ծից, Ադրբե­ջա­նը հակա­հայկա­կան նարա­տիվնե­րը փորձում է տարա­ծել Կենտրո­նա­կան Ասիա­յի թուրքա­խոս երկրնե­րում: Ավե­լի քան երկու տասնամյակ առաջ Բաքուն շատ արդյունա­վետ աշխա­տել է Ուզբեկստա­նի հետ, որտեղ «պատմա­գի­տա­կան աշխա­տություններ» է պատվի­րել եւ տարա­ծել թեզ, որ անցյալ դարի 20-ական թվա­կաննե­րին «հակա­հե­ղա­փո­խա­կան տարրե­րի դեմ պայքա­րի անվան տակ հայկա­կան զինված խմբե­րը մի շարք բնա­կա­վայրե­րում ուզբեկ բնակչության ցեղասպա­նություն են իրա­կա­նացրել»: 

Ինչ խոսք, գիտա­կան համա­գործակցությա­նը զուգա­հեռ Կենտրո­նա­կան Ասիա­յի թուրքա­խոս պետություննե­րի հետ քաղա­քա­կան երկխո­սությունն ավե­լի բարձր մակարդա­կի հասցնե­լու քայլեր պետք է ձեռնարկի նաեւ Հայաստա­նի կառա­վա­րությունը: Ղազախստա­նի հետ, կարծես, բարդույթներն սկսել են հաղթա­հարվել: Պետք է աշխուժացնել Ուզբեկստա­նի, Թուրքմենստա­նի եւ Ղրղզստա­նի, ինչպես նաեւ Տաջիկստա­նի հետ կապե­րը: Ավե­լի քան երեք տասնամյակ Բաքուն թուրքա­կան համե­րաշխության գործո­նը հաջո­ղությամբ կիրա­ռել է: Հայաստա­նը պետք է կարո­ղա­նա կոտրել թուրքա­կան աշխարհի կարծրա­տի­պե­րը: 

Առնչվող Հոդվածներ