27.1 C
Yerevan

Ոչ Թե Ամուսնությունն Է Մեղք, Այլ Երդումը Դրժե­լը

Չի կարե­լի պետա­կան մակարդա­կով բախում դիտարկել եկե­ղե­ցու և պետության միջև։ Հայ առա­քե­լա­կան սուրբ եկե­ղե­ցին մեր ինքնության բաղադրա­տար մասն է, առանց որի մենք չենք կարող առաջ գնալ։ Պատա­րա­գի մասնակցությունը օրենքի խախտում չէ․ եթե անձը ցանկա­նում է մասնակցել եկե­ղե­ցա­կան արա­րո­ղության, օրենքը նման արգելք չի սահմա­նում։ 

Վլա­դի­միր Վարդանյան

1inTV-ին զրուցել է Ազգա­յին ժողո­վի Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր խմբակցության Ազգա­յին ժողո­վի պետաի­րա­վա­կան հարցե­րի մշտա­կան հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Վլա­դի­միր Վարդանյա­նի հետ: Զրույցի ընթացքում խոսել են Գարե­գին Երկրորդ կաթո­ղի­կո­սի եղբոր և որդու ձերբա­կա­լության իրա­վա­կան գնա­հա­տա­կա­նի, եկե­ղե­ցու և պետության միջև լարված հարա­բե­րություննե­րի մասին։

Վլա­դի­միր Վարդանյա­նը նշեց, որ անընդունե­լի է տարբե­րակված մոտե­ցում ունե­նալ Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքում տեղի ունե­ցած իրա­դարձություննե­րի նկատմամբ՝ կախված դրանց հեղի­նակնե­րից։ Նա ընդգծեց, որ բոլոր քաղա­քա­ցի­նե­րը պետք է հավա­սա­րա­պես պաշտպանված լինեն օրենքով և ունե­նան նույն պարտա­վո­րություննե­րը պետության առջև։ Հայհո­յանքը նորմե­րից շեղվող վարքա­գիծ է, որը պետք է ունե­նա իր հետև­անքնե­րը։ Նա հավե­լեց, որ ոչ ոք չի կարող լինել և օրենսդիր, և իրա­վա­պահ, և դատա­րան՝ յուրա­քանչյուր մարմին պետք է գործի իր լիա­զո­րություննե­րի շրջա­նա­կում։

Դատաի­րա­վա­կան բարե­փո­խումնե­րը շարունա­կա­կան գործընթաց են․ երբ հասա­րա­կա­կան կյանքը զարգա­նումէ, զարգա­նում են նաև դատա­կան համա­կարգի խնդիրնե­րը։ Ըստ նրա՝ երբևէ չի լինի ամբողջությամբ կատարյալ դատա­կան համա­կարգ ոչ Հայաստա­նում, ոչ էլ որևէ այլ ժողովրդա­վա­րա­կան երկրում, ուստի բարե­փո­խումնե­րը պետք է շարունակվեն։

Վարդանյա­նը արձա­գանքեց փաստա­բան Արա Զոհրաբյա­նի դիտարկումնե­րին՝ նշե­լով, որ իրա­վա­կան դիրքո­րո­շումներ արտա­հայտե­լու համար անհրա­ժեշտ է գործի մանրա­մասնե­րի խոր ուսումնա­սի­րություն։ Նա համոզված է, որ բոլոր պետա­կան մարմիննե­րը պետք է գործեն սահմա­նադրությամբ սահմանված լիա­զո­րություննե­րի շրջա­նա­կում, և որ իրա­վա­չափ վարքագծի պարա­գա­յում անձը պաշտպանված է պետության կողմից, իսկ ոչ իրա­վա­չափ վարքագծի դեպքում պատասխա­նատվությունը անխուսա­փե­լի է։Քրեական վարքագծի քաղա­քա­կա­նա­ցումը այն երև­ույթնե­րից է, որին պարբե­րա­բար բախվում է հասա­րա­կությունը։

Խոսե­լով եկե­ղե­ցու և պետության հարա­բե­րություննե­րի մասին՝ Վարդանյա­նը նշեց, որ չի կարե­լի պետա­կան մակարդա­կով բախում դիտարկել եկե­ղե­ցու և պետության միջև։ Նրա խոսքով՝ հայ առա­քե­լա­կան սուրբ եկե­ղե­ցին մեր ինքնության բաղադրա­տար մասն է, առանց որի մենք չենք կարող առաջ գնալ։ Պատա­րա­գի մասնակցությունը օրենքի խախտում չէ․ եթե անձը ցանկա­նում է մասնակցել եկե­ղե­ցա­կան արա­րո­ղության, օրենքը նման արգելք չի սահմա­նում։ Վարդանյա­նը հավե­լեց, որ ինքը եկե­ղե­ցա­կան չէ և չի կարող մեկնա­բա­նել եկե­ղե­ցու ներքին կանոննե­րը, սակայն իրա­վա­կան տեսանկյունից խախտում չի տեսնում։ Խնդի­րը պետք է լուծի հենց եկե­ղե­ցին՝ հաշվի առնե­լով ժամա­նա­կա­կից աշխարհի զարգա­ցումնե­րը։ Նա ասաց, որ ինքը աղո­թե­լու է խնդրի արագ լուծման համար և հույս հայտնեց, որ Աստծո կամոք իրա­վի­ճա­կը կկարգա­վորվի։ Միա­ժա­մա­նակ հավե­լեց, որ կրո­նի և հավատքի թեման անձնա­կան և ինտիմ ոլորտ է, և յուրա­քանչյուր մարդ ինքն է որո­շում իր հարա­բե­րությունը Աստծո հետ։

Վարդանյա­նը անդրա­դարձավ նաև սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րի գործընթա­ցին՝ նշե­լով, որ սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րը պայմա­նա­վորված են ինչպես ներքին զարգա­ցումնե­րով, այնպես էլ աշխարհա­քա­ղա­քա­կան ու պատե­րազմա­կան իրա­դարձություննե­րով։ Նա ընդգծեց, որ պետք է նոր տեքստ ստեղծել, որը կարտա­ցո­լի ժամա­նա­կա­կից պահանջնե­րը։ Նրա խոսքով՝ սահմա­նադրությունը պետք է դիտարկվի որպես մեկ ամբողջա­կան իրա­վա­կան նախա­դա­սություն՝ փոխկա­պակցված դրույթնե­րով, և ամե­նավտանգա­վոր է այն, երբ տարբեր հոդվածներ հակա­սության մեջ են միմյանց հետ։

Հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րի քննա­դա­տությունը բնա­կան է, և գործընթա­ցը պետք է ընթա­նա բաց ու մասնակցա­յին ձևով։ Նա հավե­լեց, որ Սրբուհի Գալյա­նի ղեկա­վա­րությամբ սահմա­նադրա­կան խորհրդի աշխա­տանքներն ինտենսի­վացվել են, և հուսանք, որ նոր տեքստը պատրաստ կլի­նի նախքան հաջորդ ընտրություննե­րը։ Սահմա­նադրության հանրաքվեի ինստի­տուտը կարև­որ է, քանի որ այն արտա­հայտում է ժողովրդի ինքնիշխա­նությունը՝ քաղա­քա­ցին պետք է որո­շի, թե ինչպի­սի կառա­վարման համա­կարգ է ուզում ունե­նալ։ Սակայն նա ընդգծեց, որ հանրաքվե­նե­րի արդյունա­վե­տությունը կախված է հարցի պարզ ու հստակ ձևա­կերպումից։

Վարդանյա­նը եզրա­փա­կեց՝ ասե­լով, որսահմա­նադրա­կան փոփո­խություննե­րը պետք է արտա­ցո­լեն իրա­վունքի գերա­կա­յության եվրո­պա­կան չափա­նիշնե­րը և ապա­հո­վեն պետության կայուն զարգա­ցումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ