27.1 C
Yerevan

Ընդդի­մությունն Արյուն Է Ուզում, Որ Իշխա­նության Վերա­դառնա

Խաղա­ղության գաղա­փա­րը հանրության կողմից ընդունվել է շատ ավե­լի հանգիստ, քան ընդդի­մությունը սպա­սում էր․ եթե նրանց պատկե­րա­ցումնե­րը ճշգրիտ լինեին, ապա օգոստո­սի 8‑ից հետո մարդիկ դուրս կգա­յին փողոցներ, բայց դա տեղի չունե­ցավ։ Ըստ նրա՝ քաղա­քա­ցի­ներն արդեն գիտակցում են, որ խաղա­ղությունը երկրի զարգացման նախա­պայմանն է։

Վահագն Ալեքսանյան

Հանրա­յին Ռադիոն զրուցել է  ԱԺ ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր Վահագն Ալեքսանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նում տիրող քաղա­քա­կան և սոցիա­լա­կան մարտահրա­վերնե­րը՝ ներառյալ Իլհամ Ալիևի վերջին հայտա­րա­րություննե­րից և փախստա­կաննե­րի վերա­դարձի մասին Ադրբե­ջա­նի պահանջնե­րը։

Վահագն Ալեքսանյա­նը նշեց, որ Ադրբե­ջա­նի փախստա­կաննե­րի թեման, որի մասին հաճախ է խոսում Բաքուն, իրա­կա­նում գոյություն չունի՝ քանի որ 1988–90 թվա­կաննե­րին Հայաստա­նից մեկնած ադրբե­ջանցի­նե­րի մեծ մասը ստա­ցել է փոխհա­տուցում Խորհրդա­յին Հայաստա­նի կողմից։ Նա ընդգծեց, որ այս փաստը հանրա­յին դիսկուրսում քիչ է հնչում, որովհետև մեր մեդիա­դաշտը շահում է սկանդա­լա­յին թեմա­նե­րից, ոչ թե փաստա­կան քննարկումնե­րից։ Ադրբե­ջա­նա­կան փախստա­կաննե­րի թեմա­յով հրա­պա­րա­կա­յին մանրա­մասն քննարկումը դիվա­նա­գի­տա­կան թակարդ է․ եթե սկսես մանրա­նալ, արդեն խաղում եսադրբե­ջա­նա­կան նարա­տի­վի դաշտում։Ալեքսանյանը կարև­ո­րեց վարչա­պե­տի­դիրքո­րո­շումը, ըստ որի՝ փախստա­կաննե­րի թեման կարող է նորից բորբո­քել կոնֆլիկտը, քանի որ խաղա­ղությունը հիմա չափա­զանց փխրուն է, և ցանկա­ցած սադրանք կարող է բերել նոր բռնկումնե­րի։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի առա­ջադրանքը պետք է լինի զերծ մնալ կոնֆլիկտի վերսկսման բոլոր ռիսկե­րից։

Ալեքսանյա­նը դիտարկեց, որ ընդդի­մա­դիր դաշտը Ալիևի հայտա­րա­րություննե­րից հետո ապրում է մի յուրօ­րի­նակ «պոզի­տիվ ժայթքում», որովհետև նրանց համար ցանկա­ցած էսկա­լա­ցիոն խոսույթ ու լարվա­ծություն ինքնանպա­տակ են՝ դրանք օգտա­գործվում են խաղա­ղության գործընթա­ցը խափա­նե­լու համար։ Նա նույնիսկ համոզմունք հայտնեց, որ ընդդի­մա­դիր շրջա­նակնե­րում կան մարդիկ, որոնք «աղո­թում են, որ սահմա­նին ինչ-որ բան տեղի ունե­նա», որպեսզի խաղա­ղությունը փշրվի։

Նա նշեց, որ խաղա­ղության գաղա­փա­րը հանրության կողմից ընդունվել է շատ ավե­լի հանգիստ, քան ընդդի­մությունը սպա­սում էր․եթենրանց պատկե­րա­ցումնե­րը ճշգրիտ լինեին, ապա օգոստո­սի 8‑ից հետո մարդիկ դուրս կգա­յին փողոցներ, բայց դա տեղի չունե­ցավ։ Ըստ նրա՝քաղաքացիներն արդեն գիտակցում են, որ խաղա­ղությունը երկրի զարգացման նախա­պայմանն է։ Ընդդի­մա­դիր թեզե­րը՝ թե իշխա­նությունը սպա­սարկում է Ադրբե­ջա­նի կամ Թուրքիա­յի շահե­րը, դարձել են ինքնանպա­տակ և սպառված խոսույթ։ Նա ասաց, որ եթե հետև­ո­ղա­կա­նո­րեն դիտարկենք փաստե­րը, ապա «միջանցք տրա­մադրե­լու» գաղա­փա­րը հենց ընդդի­մա­դիր ուժերն էին առաջ մղում, մինչդեռ ներկա­յիս իշխա­նությունը երբեք չի համա­ձայնել դրան։

Նա ընդգծեց, որ Թուրքիա­յի հետ սահմա­նի հնա­րա­վոր բացումը ներկա­յացնել որպես «թուրք-ադրբե­ջա­նա­կան ծրա­գիր Հայաստա­նի դեմ» բացարձակ աբսուրդ է․ սահմա­նը փակվել  է Թուրքիա­յի կողմից՝ որպես պատժա­մի­ջոց Հայաստա­նի նկատմամբ, ու բացման դեպքում շահո­ղը նախ և առաջ Հայաստանն է։ Ալեքսանյա­նը հավե­լեց, որ բաց սահմա­նը, իհարկե, բերում է և՛ ռիսկեր, և՛ հնա­րա­վո­րություններ, բայց դրանց կառա­վա­րումը պետության բնա­կան գործա­ռույթն է։Անդրադառնալով 2020 թ. նոյեմբե­րի 10‑ի և 2025 թ. օգոստո­սի 8‑ի իրա­դարձություննե­րին՝ նա նշեց, որ նոյեմբե­րի 10‑ի շարժումը կազմա­կերպված էր նախկին իշխա­նություննե­րի տարբեր թևե­րի կողմից, որոնք փորձե­ցին նաև իշխա­նա­փո­խություն իրա­կա­նացնել։ Նրա համոզմամբ՝ այդ ուժե­րը ոչ միայն ծառա­յել են օտար պետություննե­րի շահե­րին, այլ նաև անձնա­կան՝ իշխա­նա­կան ու կոռուպցիոն նպա­տակներ են ունե­ցել։

Ալեքսանյա­նը նշեց, որ օգոստո­սի 8‑ին նման բանտե­ղի չունե­ցավ, քանի որ այս անգամ ստո­րագրված փաստա­թուղթը Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի բացարձակ մեծա­մասնությունը ընկա­լում է որպես դրա­կան և խաղա­ղությա­նը նպաստող քայլ։ Նրա խոսքով՝ հասա­րա­կությունը հասկա­ցել է, որ սա ոչ թե պարտության, այլ կայունության ուղի է։

Խոսե­լով իշխանություն–եկեղեցի լարվա­ծության մասին՝ Ալեքսանյա­նը նշեց, որ հակա­մարտության լուծումը պետք է լինի պարզ․ եկե­ղե­ցա­կան վերնա­խա­վի այն ներկա­յա­ցուցիչնե­րը, ովքեր խախտել են իրենց ուխտը, պետք է հեռա­նան։ Նա ընդգծեց, որ սա ոչ թե աշխարհիկ իշխա­նության, այլ հավա­տացյալ ժողովրդի արդար պահանջն է։ Ըստ նրա՝ երբ հավա­տացյալ մարդը ստա­նում է պետա­կան պաշտոն, դա չի նշա­նա­կում, որ նա դադա­րում է լինել Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու հետև­որդ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ