27.1 C
Yerevan

Կարգա­լույծ Անե­լով Եկե­ղե­ցին Ինքն Իրեն Է Վնա­սում

Վերջին տասնամյակնե­րում եկե­ղե­ցու դաշտ մտել են բիզնե­սա­յին, նույնիսկ քրեա–գողական տարրեր, ինչը խաթա­րել է վստա­հությունը։ Մեր հասա­րա­կությունը ծանր վիճա­կում է, սակայն իր կարծի­քով այն ոչ թե հիվանդ է, այլ շփոթված։

Հակոբ Մովսես

1inTV‑ն զրուցել է բանաստեղծ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սի հետ։ Զրույցի ընթացքում  քննարկվել է Հայաստանյաց Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կը, մասնա­վո­րա­պես՝ Գերա­գույն Հոգև­որ Խորհրդի նիստի մեկնարկի և Եկե­ղե­ցու ներկա­յիս կառա­վա­րության հետ հակա­մարտության համա­տեքստում։

Հակոբ Մովսե­սը նշեց, որ հասա­րա­կությունը տեղի ունե­ցո­ղը հաճախ ընկա­լում է որպես պետություն–եկեղեցի հակա­մարտություն, սակայն դրա արմատնե­րը շատ ավե­լի խորն են։ Նա հիշեցրեց, որ եկե­ղե­ցին պատմության ընթացքում սովոր է եղել պետա­կան գործա­ռույթներ կատա­րել՝ դեռևս 12–13-րդ դարե­րից սկսած, և ռուսա­կան կայսրության ժամա­նակնե­րից մշտա­պես գտնվել է պետա­կան ուշադրության կենտրո­նում։ Եկե­ղե­ցին, ըստ նրա, դարե­րի ընթացքում ձևա­վո­րել է մի ավանդույթ, ըստ որի պետք է մասնակցի ժողովրդի քաղա­քա­կան կյանքին՝ կրո­նա­կան դրույթնե­րը վերա­ծե­լով աշխարհիկ ձևե­րի։

Նա ընդգծեց, որ Եվրո­պա­յում այդ աշխարհա­կա­նա­ցումը տեղի ունե­ցավ շատ ավե­լի վաղ, եկե­ղե­ցին առանձնա­ցավ որպես հոգև­որ կառույց, իսկ պետությունը՝ որպես աշխարհիկ իշխա­նություն, մինչդեռ մեզ մոտ այդ բաժա­նումը դեռևս տեղի չի ունե­ցել։ Մովսե­սի խոսքով՝ վերջին 30 տարի­նե­րի ընթացքում եկե­ղե­ցին հաճախ օգտա­գործվել է քաղա­քա­կան նպա­տակնե­րով թե՛ դրսից, թե՛ ներսից։ Նրա կարծի­քով՝ հակա­մարտության հիմնա­կան պատճա­ռը եկե­ղե­ցու իշխա­նա­կան նկրտումներն են և տարբեր քաղա­քա­կան ուժե­րի կողմից օգտա­գործվե­լու հակումը։ Այս պայքա­րը երկար տևել չի կարող, քանի որ երկի­րը գտնվում է այլ իրո­ղության մեջ, իսկ եկե­ղե­ցին, որպես ժողովրդի և պետության օրգա­նիզմի մի մաս, չի կարող այդ օրգա­նիզմից դուրս մնալ։

Մովսե­սը նաև արձա­գանքեց վերջին օրե­րի ներե­կե­ղե­ցա­կան հակա­սություննե­րին՝ նշե­լով, որ «կարգա­լույծ անելն ինքնին հարցի լուծում չէ»։ Նրա խոսքով՝ եկե­ղե­ցին պետք է բացատրի, թե ինչ հիմքե­րով է հակա­մարտությունը սկսվել՝ տնտե­սա­կան, գաղա­փա­րա­կան թե այլ պատճառնե­րով։ Նա շեշտեց, որ ժողովրդի մեծ մասը հավա­տացյալ է և չի մոլորվի․ այս պայքա­րը, ըստ նրա, իրա­կա­նում հանուն եկե­ղե­ցու է, որովհետև ժողո­վուրդը ցանկա­նում է ունե­նալ մաքուր, անբա­սիր եկե­ղե­ցի և հոգև­ո­րա­կան, որի հանդեպ կզգա ակնա­ծանք, ոչ թե կասկած։ Վերջին տասնամյակնե­րում եկե­ղե­ցու դաշտ մտել են բիզնե­սա­յին, նույնիսկ քրեա–գողական տարրեր, ինչը խաթա­րել է վստա­հությունը։ Մեր հասա­րա­կությունը ծանր վիճա­կում է, սակայն իր կարծի­քով այն ոչ թե հիվանդ է, այլ շփոթված։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նում դասա­կան իմաստով «հասա­րա­կություն» հասկա­ցությունը դեռևս ձևա­վորված չէ, որովհետև բացա­կա­յում է միջին խավը, որը կարող է հավա­սա­րակշռել հասա­րա­կա­կան շերտե­րը։

Նա նշեց, որ հասա­րա­կության ինքնա­կարգա­վորման միակ ուղին լուսա­վո­րությունն է՝ ոչ թե էլեկտրա­կան, այլ կրթա­կան իմաստով․ քանի դեռ կրթա­կան հեղա­փո­խություն տեղի չի ունե­ցել, հասա­րա­կությունը կմնա քաո­սա­յին վիճա­կում։ Նրա խոսքով՝ պետք է ներդրվի դիսցիպլի­նար կրթություն, որովհետև միայն օրենքով կամ ուժով հասա­րա­կությունը հնա­րա­վոր չէ կարգավորել։Կրթական համա­կարգի հիմնա­կան խնդիրն այն է, որ այն կառուցված է հին՝ խորհրդա­յին արժե­հա­մա­կարգե­րի վրա, մինչդեռ նոր իրա­կա­նությունն այլ մտա­ծո­ղություն է պահանջում։ Նա հիշա­տա­կեց «մտա­ծա­կան անհա­մա­չա­փություն» հասկա­ցությունը՝ ընդգծե­լով, որ հասա­րա­կությունը գիտե­լիք ունի, որը չի համա­պա­տասխա­նում ներկա իրա­կա­նությա­նը, և այդ անհա­մա­պա­տասխա­նությունը կարող է հաղթա­հարվել միայն կրթությամբ։

Ուսա­նո­ղը, օրի­նակ, չպետք է ավարտի համալսա­րա­նը, եթե չի հասկա­ցել պետա­կա­նության մասին հիմնա­րար գաղա­փարնե­րը՝ օրի­նակ Հոբսի «Լևիաթան»-ը։ Կրթությունը, ըստ նրա, կօգնի, որ յուրա­քանչյուր մարդ իր տեղում լինի, և այդ դեպքում ոչինչ վտանգա­վոր չէ․ «գողը բանտում ավե­լի քիչ վտանգա­վոր է, քան Ազգա­յին ժողո­վում», — ընդգծեց նա։ Հայ ժողո­վուրդը բնույթով նիհի­լիստ է, սակայն միևնույն ժամա­նակ նյութա­պաշտ․ «այս երկու հակա­սա­կան վիճա­կից ծնվում է ֆրանկենշտեյնա­կան մտա­ծո­ղություն»։ Նրա կարծի­քով, դա պետք է հաղթա­հարվի կրթության և բարո­յա­կան արժեքնե­րի վերա­կանգնմամբ, որովհետև հասա­րա­կությունը պետք է համոզված լինի, որ ազնիվ լինե­լը չի պատժվում։

Նա ամփո­փեց, որ Հայաստա­նի զարգացման առաջնա­հերթությունը պետք է լինի կրթությունը։ «Մանկա­վարժա­կան համալսա­րա­նը պետք է դառնա առա­ջին բուհը, պետությունը պետք է առանձնա­հա­տուկ ուշադրություն դարձնի ուսուցչին։ Գյուղա­կան ուսուցչի աշխա­տա­վարձը չպետք է լինի հազար դոլա­րից պակաս, և միայն այդպես է հնա­րա­վոր փոխել հասա­րա­կության դիմա­գի­ծը», — նշեց Մովսե­սը։ «Գյուղերն այսօր խավա­րի մեջ են՝ ոչ թե լույսի, այլ մտքի բացա­կա­յության պատճա­ռով», —եզրա­փա­կեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ