27.1 C
Yerevan

Հայ Եկե­ղե­ցին‘ Մոսկվա­յի Գործիք

Այս մեդա­լը դառնում է ոչ թե պատվի, այլ կախվա­ծության նշան՝ հիշե­ցում այն մասին, որ Կրեմլը պատրաստ է իր «պարգևնե­րով» ներթա­փանցել ամեն սրբա­զան տարածք։

Մկրտիչ Իսրա­յելյան

Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը հերթա­կան անգամ փորձեց իր փափուկ ուժը տարա­ծել Հայաստա­նի հոգև­որ դաշտի վրա՝ «պետա­կան պարգև­ով» պարգև­ատրե­լով ՀԱԵ Ռուսաստա­նի և Նոր Նախիջև­ա­նի թեմի առաջնորդ Եզրաս արքե­պիսկո­պոս Ներսիսյա­նին։ Այս քայլը, որը ներկա­յացվում է որպես «հայրե­նա­սի­րա­կան և եղբայրա­կան» ժեստ, իրա­կա­նում քաղա­քա­կան մանի­պուլյա­ցիա­յի դասա­կան օրի­նակ է։ Կրեմլը վաղուց է հասկա­ցել, որ Հայաստա­նում ուժեղ հոգև­որ հավատ ունե­ցող հասա­րա­կության մեջ ամե­նաազդե­ցիկ հարթա­կը եկե­ղե­ցին է, և այսօր նա բացա­հայտո­րեն ձգտում է այդ հարթա­կը դարձնել իր քարոզչա­կան գործի­քը։

Պուտի­նի կողմից շնորհված մեդա­լը ոչ թե պարգև է, այլ քաղա­քա­կան խաչ, որը կախվում է այն հոգև­ո­րա­կա­նի վզից, ով պատրաստ է լռել՝ տեսնե­լով ռուսա­կան դավա­ճա­նա­կան քայլե­րը Արցա­խի և Հայաստա­նի նկատմամբ։

Եզրաս արքե­պիսկո­պո­սի գործո­ղություննե­րը ցույց են տալիս, որ ոմանց համար հավատն ու քաղա­քա­կան կապե­րը միահյուսվել են շահի և ազդե­ցության ցանցում։ Հարցը միայն մեկ հոգև­ո­րա­կա­նի մասին չէ։ Սա խորհրդանշա­կան գործո­ղություն է, որով Մոսկվան ուղերձ է հղում՝ թե՛ Հայաստա­նի իշխա­նություննե­րին, թե՛ հասա­րա­կությա­նը․ «Ռուսաստա­նը դեռ այստեղ է, նույնիսկ ձեր եկե­ղե­ցում»։

Այս մեդա­լը դառնում է ոչ թե պատվի, այլ կախվա­ծության նշան՝ հիշե­ցում այն մասին, որ Կրեմլը պատրաստ է իր «պարգևնե­րով» ներթա­փանցել ամեն սրբա­զան տարածք։ Պուտի­նի այս քայլը նաև բացա­հայտում է այն երկե­րե­սա­նիությունը, որով նա փորձում է ներկա­յացնել իր իշխա­նությունը որպես «ավանդա­կան արժեքնե­րի պահա­պան», մինչդեռ իր երկրում քայքա­յում է ազա­տությունը, ճնշում է հավատքի անկա­խությունը և օգտա­գործում եկե­ղե­ցին որպես քաղա­քա­կան գործիք։

Հայաստա­նի եկե­ղե­ցին պետք է հասկա­նա՝ ոչ մի մեդալ չարժե հավատքի անկա­խության կորստի։ Իսկ Եզրաս արքե­պիսկո­պո­սը, եթե իրոք առաջնորդ է, պետք է հիշի՝ ոսկե մեդալնե­րը երբեմն կշռում են շատ ավե­լի ծանր, քան խաչը, որը նա պետք է կրի հավատքով, ոչ թե քաղա­քա­կան հաճո­յա­խո­սությամբ։

Մկրտիչ Իսրա­յելյան

Առնչվող Հոդվածներ