ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ալիեւամետ Ընդդիմությունը Հայաստանում

5-րդ Շարասյունը ոչ միայն չի թիրախավորում Արցախի Հայաթափման ոճրագործ ազերի բռնապետին, այլև՝ Ալիևյան պատմագիտական հերյուրանքների հետ խաղընկերություն է անում։ 

Հարութ Քալայջյան

Վերջին 7 տարիներին բազմիցս ասվել է, որ ՀՀ Գործադիր իշխանության դժբախտություններից մեկը՝ կառուցողական ընդդիմության բացակայությունն է։ 

Այսօր, երբ Հեղափոխական Իշխանությունը կրթական, արդարադատական, դիվանագիտական, բանակաշինական, տնտեսական, առողջապահական, ենթակառուցվածքային և այլ ոլորտներում շարունակում է իր առաջխաղացումն ու միաժամանակ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՀԱՆՈՒՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ,  նախկին 3 նախագահները, եկեղեցական վերնախավը ու 5-րդ շարասյան մնացյալ բորենիները ուղղակի/անուղղակիորեն  նպաստում են ալիևպուտինյան օրակարգին։ 

Վերջին փաստը այն է, որ այս օրերին՝ երբ ՀՀ Կառավարությունը փորձում է ամեն գնով կառչած մնալ ԱՄՆ-ի նախագահի ճարտարապետությամբ ձեռք բերված Օգոստոս 8-ի համաձայնագրերին և դիվանագիտական խոհեմությամբ և անաղմուկ շրջանցում է Ալիևի  լարախաղացությունները, 5-րդ Շարասյունը ոչ միայն չի թիրախավորում Արցախի Հայաթափման ոճրագործ ազերի բռնապետին, այլև՝ Ալիևյան պատմագիտական հերյուրանքների հետ խաղընկերություն է անում։ 

Այլ խոսքով, 5-րդ Շարասյունը իր իշխանափոխության միակ օրակարգը իրականացնելու համար պատրաստ է ալիևպուտինյան  ծավալապաշտական/միութենական ախորժակներին գոհացում տալ զարգացող Հայաստանի Խաղաղության Գործընթացը տապալելու գնով․․․

Եւ դրա համար էլ պետք չէ կասկած ունենալ, որ մեր իմաստուն ժողովուրդը գիտակցում է այդ աղտոտ խաղի ահավորությանը, ու վստահաբար, 2026-ի 7 Հունիսի ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ միանգամայնորեն  կչեզոքացնի  հակապետական ՆԵՐՔԻՆ վտանգը և կծագեցնի Հայաստանի Չորրորդ Հանրապետության արշալույսը։ 

07 Նոյեմբեր 2025 Մուղնի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *