16.3 C
Yerevan

Ուզեիր Հաջի­բե­կո­վի Պատասխա­նը Իլհամ Ալիեւին

Անկա­խությունից ի վեր Բաքվում ազգա­յին ինքնության շուրջ բանա­վե­ճը շարունակվում է: Թուրքա­կան ինքնության պաշտո­նա­կան ճանա­չում չկա: Դա սպառնա­լիք է, որովհե­տեւ ամբողջ աշխարհը թուրքե­րի հայրե­նիք է ճանա­չում Թուրքեստա­նը: Նույնիսկ Էրդո­ղանն է խոստո­վա­նում, որ Թուրքիա­յի ներկա­յիս տարածքում թուրքե­րը հայտնվել են հազար տարի առաջ: 

Վահրամ Աթա­նեսյան

Գիտություննե­րի ակա­դե­միա­յի 80-ամյա­կի միջո­ցառմա­նը ելույթում, Սեւանն անվա­նե­լով «Գյոկչա», Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը «հիմնա­վո­րել է», որ այդ քարտեզնե­րը ոչ թե իրենք են կազմել, այլ՝ «ցարա­կան Ռուսաստա­նը»: Աշխարհում քարտեզներ գոյություն ունեն նախնա­դարյան ժամա­նակնե­րից: Եւ տրա­մա­բա­նա­կան հարց է առա­ջա­նում. եթե ամբողջ Կովկասն «Ադրբե­ջան է», ապա ադրբե­ջանցի­ներն ինչու՞ սեփա­կան «հայրե­նի­քի» քարտեզ չեն ունե­ցել, սպա­սել են, որ ցարա­կան Ռուսաստա­նը գա, նվա­ճի Կովկա­սը, քարտեզներ գծի եւ նվի­րի իրենց: 

Հայերս կարող ենք միջնա­դարյան պատմիչնե­րի վկա­յություննե­րի եւ, մանա­վանդ, Անա­նիա Շիրա­կա­ցու «Աշխարհա­ցույցի» հիման վրա տալ Հայաստա­նի աշխարհագրությունը: Ադրբե­ջանցի­նե­րը նման սկզբնաղբյուրներ չունեն: Ադրբե­ջա­նի «պատմա­հայր» Բաքի­խա­նո­վը, որի անունով է կոչվում ԳԱ Պատմության ինստի­տուտը, ապրել եւ գործել է նախանցյալ դարի Թիֆլի­սում, գրել պարսկե­րեն, իսկ նրա հեղի­նա­կած աշխա­տությունն էլ կոչվում է «Շիրվա­նի եւ Դաղստա­նի պատմություն»: Բայց Իլհամ Ալիեւի պատասխա­նը 1911թ.-ին տվել է երգա­հան-հրա­պա­րա­կա­խոս Ուզեիր Հաջի­բե­կո­վը, որ, ի դեպ, ծագումով լեզգի է: «Եթե մի արա­բի հարցնես՝ ի՞նչ ազգության է պատկա­նում, կպա­տասխա­նի, որ արաբ է, դավա­նանքով՝ մուսուլման, խոսում է արա­բե­րեն: Իսկ եթե մեզ մոտ հարցնես՝ ի՞նչ ազգություն ունես, կլսես այս պատասխա­նը՝ մուսուլման: Ի՞նչ հավատ ունես,-դարձյալ կստա­նաս «մուսուլման» պատասխա­նը: Ի՞նչ լեզվով ես խոսում,- էլի կասի՝ մուսուլմա­նա­կան»: 

Ահա անցյալ դարասկզբի Կովկա­սի թաթարնե­րի ինքնության ստույգ բնութա­գի­րը: Նրանք ոչ ազգություն են ճանա­չել, ոչ՝ լեզու: Ինքնա­գի­տակցվել են որպես մուսուլման, իսլա­մա­դա­վան հանրություն: Մարդկա­յին այդ տեսա­կին «ադրբե­ջանցի» է անվա­նել Իոսիֆ Ստա­լի­նը: Անկա­խությունից ի վեր Բաքվում ազգա­յին ինքնության շուրջ բանա­վե­ճը շարունակվում է: Թուրքա­կան ինքնության պաշտո­նա­կան ճանա­չում չկա: Դա սպառնա­լիք է, որովհե­տեւ ամբողջ աշխարհը թուրքե­րի հայրե­նիք է ճանա­չում Թուրքեստա­նը: Նույնիսկ Էրդո­ղանն է խոստո­վա­նում, որ Թուրքիա­յի ներկա­յիս տարածքում թուրքե­րը հայտնվել են հազար տարի առաջ: 

Եթե Ադրբե­ջա­նում թուրքա­կան ինքնությունը պաշտո­նա­կան ճանա­չում ստա­նա, ապա կհաստատվի, որ ներկա­յիս տարածքի թուրքա­խոս բնակչությունը եկվոր է, Կովկա­սում հայրե­նիք չունի: Արդյունքում հարկ կլի­նի վերա­դառնալ Ուզեիր Հաջի­բե­կո­վի բնութագրմանը.չկա ազգա­յին ինքնություն, կան մարդիկ, որ խոսում են թուրքե­րեն, դավա­նում իսլամ: 

Առնչվող Հոդվածներ