24.7 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Փետրվա­րին Հեյդար Ալիեւը միջնորդնե­րին եւ Հայաստա­նին հասցեագրված «նշմա­րա­յին» հայտա­րա­րություն է արել. «Եթե մենք ընդունեինք «Ընդհա­նուր պետություն» առա­ջարկությունը, ապա կկորցնեինք Լեռնա­յին Ղարա­բա­ղի նկատմամբ իրա­վա­զո­րությունը»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 4

Դաշնակցության 2001թ. ապրի­լի 16‑ի թիվ 55 «Շրջա­բե­րա­կա­նը» կուսակցության մարմիննե­րին հղվել է Քիուեսթի բանակցություննե­րից մոտ տասը օր անց: Հայտնի է, որ այդ հանդի­պումը, որի նախնա­կան փուլին մասնակցել է Միացյալ Նահանգնե­րի պետա­կան քարտուղար Քոլին Պաուե­լը, «տարածքների/ սուվե­րեն միջանցքնե­րի փոխա­նակման» սկզբունքով ղարա­բաղյան կարգա­վորման տարբե­րա­կը ձախողվել է. Ադրբե­ջա­նի նախա­գահ Հեյդար Ալիեւը հրա­ժարվել է հավա­նություն տալ ԵԱՀԿ Մինսկի համա­նա­խա­գահնե­րի անունից ձեւա­կերպված փաստաթղթին:

Ուշագրավ է, որ Քիուեսթին նախորդել է Ֆրանսիա­յի նախա­գա­հի միջնորդությամբ Քոչարյան-Հեյդար Ալիեւ բանակցություննե­րի երկու փուլ՝ նույն տարվա հունվա­րին եւ մարտին: Այդ միջա­կայքում Հեյդար Ալիեւը տեղե­կատվա­կան արտա­հոսք է կազմա­կերպել. ադրբե­ջա­նա­կան մամուլը հրա­պա­րա­կել է միջնորդնե­րի կողմից ներկա­յացված ղարա­բաղյան կարգա­վորման նախկին երեք՝ «փաթե­թա­յին», «փուլա­յին» եւ «Ընդհա­նուր պետություն» առա­ջարկություննե­րը, մեկ օր հետո նույն փաստաթղթե­րը հրա­պա­րակվել են Հայաստա­նում: Փետրվա­րին Հեյդար Ալիեւը միջնորդնե­րին եւ Հայաստա­նին հասցեագրված «նշմա­րա­յին» հայտա­րա­րություն է արել. «Եթե մենք ընդունեինք «Ընդհա­նուր պետություն» առա­ջարկությունը, ապա կկորցնեինք Լեռնա­յին Ղարա­բա­ղի նկատմամբ իրա­վա­զո­րությունը»: Դա դիվա­նա­գի­տա­կան լեզվով դիրքո­րոշման սահմա­նում էր առ այն, որ Ադրբե­ջա­նը երբեք ԼՂ նկատմամբ իրա­վա­զո­րությունից չի հրա­ժարվի:

Այդ իրո­ղությունը փաստա­ցի արձա­նագրել է նաեւ Ռոբերտ Քոչարյա­նը, երբ Հեյդար Ալիեւի հետ Փարի­զում հանդի­պումից հետո ասել է, որ երկկողմ բանակցություննե­րի ռեսուրսը «գրե­թե սպառված է, կողմե­րը բացա­հայտել են իրենց դիրքո­րո­շումը, եւ այժմ էստաֆետը(առաջնորդություն) պետք է վերցնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րը»: Իր հերթին Հեյդար Ալիեւը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախա­գա­հը «բանակցություննե­րի ընթացքի վրա դրա­կան ազդե­ցություն կունե­նա»: Սրանք դեռ գործընթա­ցի մասին բաց աղբյուրնե­րի փոխանցած տեղե­կություններ են: Կուլիսնե­րում ի՞նչ քննարկումներ են ընթա­ցել, համա­նա­խա­գահ երկրնե­րից որն ինչ մոտե­ցում է ունե­ցել, ինչպես է նպաստել կամ խոչընդո­տել Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ բանակցություննե­րին, կարե­լի է միայն ենթադրել:

Նման իրա­վի­ճա­կում, երբ, մանա­վանդ, Քիուեսթում ոչ միայն համա­ձայնություն չէր կայա­ցել, այլեւ գրանցվել էր նախնա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րից սկզբունքա­յին հետընթաց, Դաշնակցության պնդումը, թե Ադրբե­ջանն «Արցա­խը եւ Լաչի­նի միջանցքը ճանա­չել է հայկա­կան հող»,- առնվազն տարա­կուսե­լի է: Կարե­լի է ենթադրել, որ ՀՅԴ Բյուրոն, կողմ լինե­լով «տարածքների/սուվերեն միջանցքնե­րի փոխա­նակման» սկզբունքով ղարա­բաղյան կարգա­վորմա­նը, իր մարմիննե­րի մոտ պարզա­պես փորձում էր տպա­վո­րություն ստեղծել, որ բանակցա­յին այդ տարբե­րա­կը դեռեւս մնում է սեղա­նին, Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նությունը, որի մշակմա­նը որո­շա­կի առումով ներգրավված էին Դաշնակցության Հայաստա­նի եւ Սփյուռքի կառույցներն ու Հայ դատի գրա­սենյա­կը, «շարունա­կում է մնալ ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան եւ արդյունա­վետ»:

Վահրամ Աթա­նեսյան

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ