20.4 C
Yerevan

Ընդդի­մության Անբա­րո Շահարկումը

Ընդդի­մությունը պարզա­պես կարող էր անկեղծո­րեն ուրա­խա­նալ այդ մարդկանց վերա­դարձի համար։

Թագուհի Ղազարյան

1inTV‑ն զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր Թագուհի Ղազարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է գերի­նե­րի վերա­դարձը, որի մասին խոսե­լով պատգա­մա­վո­րը հերքում է ընդդի­մության այն պնդումնե­րը, թե դա նախընտրա­կան քաղա­քա­կան գործարք է: Քննարկվում են նաև «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախա­գի­ծը, տարա­ծաշրջա­նա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րում արտա­սահմանյան ներդրումնե­րի նշա­նա­կությունը և անվտանգա­յին ռիսկե­րի կառա­վա­րումը: Պատգա­մա­վորն անդրա­դառնում է Ռուսաստա­նի, Իրա­նի և Արևմուտքի հետ հարա­բե­րություննե­րի հավա­սա­րակշռմա­նը՝ առաջնա­յին համա­րե­լով Հայաստա­նի ինքնիշխան շահը:

Թագուհի Ղազարյանն ասաց, որ նախ ցանկա­նում է շնորհա­վո­րել վերա­դարձած անձանց ընտա­նիքնե­րին վերա­միա­վորման համար և հույս հայտնել, որ նրանք հնա­րա­վո­րինս արագ կհաղթա­հա­րեն վերջին տարի­նե­րի ծանր շրջա­նը։ Նա նշեց, որ այս դեպքում «ռազմա­գե­րի» եզրույթը կիրա­ռե­լը ճիշտ չէ, քանի որ այդ մարդիկ այնտեղ ռազմա­կան գործո­ղություննե­րի արդյունքում չեն հայտնվել։

Պատգա­մա­վո­րը հիշեցրեց, որ 2020 թվա­կա­նից հետո Հայաստա­նը տարբեր երկրնե­րի միջնորդությամբ Ադրբե­ջա­նից վերա­դարձրել է ընդհա­նուր առմամբ 214 մարդու։ Նրա դիտարկմամբ՝ այն տեսա­կե­տը, թե մարդկանց վերա­դարձը կարող է կապ ունե­նալ նախընտրա­կան հաշվարկնե­րի հետ, անբա­րո­յա­կան է, քանի որ դա ենթադրում է, թե պետք է սպա­սել ընտրա­կան պահե­րին՝ մարդկանց ճակա­տագրե­րով քաղա­քա­կան շահարկում անե­լու համար։ Նա կարծում է, որ ընդդի­մությունը պարզա­պես կարող էր անկեղծո­րեն ուրա­խա­նալ այդ մարդկանց վերա­դարձի համար։

Թագուհի Ղազարյա­նը նշեց, որ «անհա­մա­չափ փոխա­նա­կում» չի տեղի ունե­ցել։ Նրա խոսքով՝ դեռևս 2020 թվա­կա­նի պատե­րազմից հետո Հայաստա­նի իշխա­նություննե­րը հստակ հայտա­րա­րել են, որ հումա­նի­տար հարցե­րը չեն կապե­լու քաղա­քա­կան առևտրի հետ և չեն փոխա­նա­կե­լու գերի­նե­րին կամ պահվող անձանց որևէ քաղա­քա­կան պահանջի դիմաց։ Նա ընդգծեց, որ նույն սկզբունքը պահպանվել է նաև այլ հումա­նի­տար հարցե­րում։

Պատգա­մա­վո­րը կարծում է, որ Հայաստա­նի որդեգրած մոտե­ցումը, որքան էլ բարդ, թույլ է տվել խուսա­փել քաղա­քա­կան կորուստնե­րից և հասնել կոնկրետ արդյունքի՝ մարդկանց վերա­դարձին։ Միևնույն ժամա­նակ նա նշեց, որ ներկա­յումս դեռ 19 մարդ մնում է Ադրբե­ջա­նում, ինչը նշա­նա­կում է, որ խնդի­րը ամբողջությամբ լուծված չէ, և իշխա­նություննե­րը չեն կարող գոհ լինել իրա­վի­ճա­կից։ Նրա համոզմամբ՝ այդ հարցե­րի լուծման լավա­գույն միջա­վայրը խաղա­ղության միջա­վայրն է։

Խոսե­լով Սյունի­քում նախա­տեսվող խոշոր ենթա­կա­ռուցվածքա­յին ներդրումնե­րի մասին՝ Թագուհի Ղազարյա­նը նշեց, որ ընդդի­մությունը նախկի­նում պնդում էր, թե Հայաստա­նում օտա­րերկրյա ներդրումնե­րը վտանգված են, մինչդեռ այժմ իրա­կա­նացվում է մեգա­նա­խա­գիծ, որի զգա­լի մասն օտա­րերկրյա ներդրում է։ Նա ընդգծեց, որ խոսքը եկա­մուտնե­րի հանձնման մասին չէ, այլ ներդրման կառուցվածքի, և որ բիզնես նախագծի շրջա­նա­կում որո­շումնե­րը կայացվե­լու են կոնսենսուսով, իսկ երկրի իրա­վա­զո­րությա­նը վերա­բե­րող հարցե­րում վերջնա­կան որո­շո­ղը լինե­լու է Հայաստա­նի Հանրա­պե­տությունը։

Պատգա­մա­վո­րը դիտարկեց, որ նման նախագծե­րը միա­ժա­մա­նակ ունեն և՛ հնա­րա­վո­րություններ, և՛ ռիսկեր։ Նրա խոսքով՝ այդ ռիսկե­րը կապված են նաև տարա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տարնե­րի՝ մասնա­վո­րա­պես Իրա­նի և Ռուսաստա­նի վերա­բերմունքի հետ։ Իրա­նի մոտե­ցումը միանշա­նակ չէ, իսկ Ռուսաստա­նը ևս ունի իր ճնշման գործիքնե­րը, որոնց մասին պարբե­րա­բար հիշեցնում է։ Այդուհանդերձ, նա կարծում է, որ ռիսկե­րը կառա­վա­րե­լի են, քանի որ Հայաստա­նը նախագծի լիի­րավ կողմ է և ունի իրա­վունքներ ու պարտա­վո­րություններ։

Թագուհի Ղազարյա­նը ընդգծեց, որ Հայաստա­նը ներկա­յումս ունի հնա­րա­վոր լավա­գույն հարա­բե­րություննե­րը և Իրա­նի, և Ռուսաստա­նի հետ՝ հաշվի առնե­լով դիվերսիֆի­կացման քաղա­քա­կա­նությունը, հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը հարև­աննե­րի հետ և համա­գործակցությունը տարբեր միջազգա­յին գործընկերնե­րի, այդ թվում՝ Եվրա­միության և Միացյալ Նահանգնե­րի հետ։ Նա նշեց, որ նախկի­նում հնչող կանխա­տե­սումնե­րը ռուս-իրա­նա­կան հնա­րա­վոր ճնշումնե­րի կամ հարձա­կումնե­րի մասինչեն իրա­կա­նա­ցել։

Հայաստա­նի համար արտա­քին հարա­բե­րություննե­րում առաջնա­յի­նը պետք է լինի պետա­կան շահը, ոչ թե այլ երկրնե­րի ակնկա­լիքնե­րով կամ վախե­րով առաջնորդվե­լը։ Կարև­որ է հաշվի առնել մեծ պետություննե­րի մոտե­ցումնե­րը, բայց սխալ է Հայաստա­նը դիտարկել նրանց շահե­րի «ակնո­ցով»։ Կարծում է, որ աշխարհին պետք է նայել Հայաստա­նի դիրքե­րից։

Խոսե­լով բազմա­վեկտոր արտա­քին քաղա­քա­կա­նության մասին՝ Թագուհի Ղազարյա­նը նշեց, որ հաճախ նույն քաղա­քա­կան գործիչնե­րը տարբեր ժամա­նակնե­րում իրար հակա­սող գնա­հա­տա­կաններ են տալիս՝ ելնե­լով քաղա­քա­կան նպա­տա­կա­հարմա­րությունից։ Նա կարև­որ համա­րեց, որ քաղա­քա­ցի­նե­րը քննա­դա­տո­րեն վերա­բերվեն հրա­պա­րա­կա­յին խոսքին և տարբե­րա­կեն կարծի­քը փաստից։ Արտա­քին դերա­կա­տարնե­րի հետ համա­գործակցությունը միշտ չէ, որ արտա­ցո­լում է տվյալ երկրի ներքին իրա­վի­ճա­կը՝ օրի­նակ բերե­լով Ադրբե­ջա­նի և Վրաստա­նի փորձը։ Նրա խոսքով՝ բազմա­վեկտոր արտա­քին կապե­րը չեն երաշխա­վո­րում ժողովրդա­վա­րություն կամ մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նություն։

Անդրա­դառնա­լով անվտանգության թեմա­յին՝ Թագուհի Ղազարյա­նը նշեց, որ մարդկանց սեփա­կան փորձա­ռությունը չի կարող փոխա­րինվել քաղա­քա­կան քարոզչությամբ։ Նա հիշեցրեց սահմա­նա­մերձ շրջաննե­րում տեղի ունե­ցած դեպքե­րը և ընդգծեց, որ այն տարածքնե­րում, որտեղ տեղա­կայվել են Եվրա­միության դիտորդնե­րը, անվտանգության զգա­ցո­ղությունն աճել է։ Նրա խոսքով՝ սահմա­նա­զատման գործընթա­ցից հետո հակա­ռա­կորդի կրա­կոցնե­րից զոհեր չեն գրանցվել։Ռուսական խաղա­ղա­պահնե­րի ներկա­յության պայմաննե­րում է տեղի ունե­ցել Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայա­թա­փումը, և դա ևս խոր հետք է թողել մարդկանց գիտակցության մեջ։ Նրա­կարծի­քով՝ անհնար է այդ փորձառությունը«չեզոքացնել» քարոզչությամբ։

Խոսե­լով սպասվող ընտրություննե­րի և արտա­քին ազդե­ցություննե­րի մասին՝ Թագուհի Ղազարյա­նը նշեց, որ հակազդման լավա­գույն միջո­ցը թափանցի­կությունն է և քաղա­քա­ցի­նե­րի հետ բաց ու շարունա­կա­կան հաղորդակցությունը։ Նա կարծում է, որ տեղե­կատվա­կան պայքա­րում ամե­նաարդյունա­վետ գործի­քը ճիշտ, ժամա­նա­կին և ամբողջա­կան տեղե­կատվություն տրա­մադրելն է։

Վերջում Թագուհի Ղազարյա­նը նշեց, որ Հայաստա­նը չի ընտրել «կոնֆլիկտի պահպանման» ճանա­պարհը, այլ փորձում է դիրքա­վորվել որպես խաղա­ղության օրա­կարգով առաջնորդվող երկիր։ Նրա համոզմամբ՝ եթե խաղա­ղության պայմա­նա­գի­րը ստո­րագրվի և վավե­րացվի, ապա կանցնեն անդառնա­լիության կետը, և Հայաստա­նի հարա­բե­րություննե­րը այլևս չեն կառուցվի կոնֆլիկտի ելա­կե­տից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ