15.8 C
Yerevan

ԵՄ‑ն Օգնում Է Երև­ա­նին Դիմա­կա­յել Ռուսա­կան Հիբրի­դա­յին Պատե­րազմին

Հայաստա­նում որոշ քաղա­քա­կան դերա­կա­տարնե­րի ակտի­վա­ցումը՝ ներառյալ ռուսա­կան կապի­տա­լի ներկա­յա­ցուցիչնե­րի­նը, չի կարե­լի դիտարկել որպես զուտ ներքին գործընթաց։ Ռուսաստա­նը փաստա­ցի ընդունում է իր կապը այդ կապի­տա­լի հետ, երբ արձա­գանքում է տվյալ անձանց շուրջ քրեա­կան գործե­րին։ 

Հովսեփ Խուրշուդյան

Factor TV‑ն զրուցել է«Ազատ քաղա­քա­ցի» հասա­րա­կա­կան կազմա­կերպության ղեկա­վար Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Քննարկումը հիմնա­կա­նում կենտրո­նա­նում է Հայաստա­նում Ռուսաստա­նի ազդե­ցության և Եվրո­պա­կան Միության  աջակցության վրա՝ 2026 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի նախօ­րեին։

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Եվրա­միության կողմից տրա­մադրվող ֆինանսա­կան աջակցությունը ուղղված է Հայաստա­նի դեմ իրա­կա­նացվող հիբրի­դա­յին միջամտություննե­րի կանխմա­նը։ Նրա խոսքով՝ խոսքը 12 միլիոն եվրո­յի մասին է, որը պետք է օգտա­գործվի հատկա­պես ապա­տե­ղե­կատվության, ընտրա­կեղծա­րա­րության և արտա­քին ֆինանսա­վորման դեմ պայքա­րի համար։Արդեն իսկ նկատվում է Ռուսաստա­նից և Ռուսաստա­նին կապ ունե­ցող բիզնես շրջա­նակնե­րից ֆինանսա­կան հոսքե­րի ակտի­վա­ցում դեպի Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան դաշտ, ինչը օրենքի խախտում է, սակայն դժվար է վերահսկել։ Խուրշուդյա­նը հիշեցրեց Գյումրու քաղա­քա­պե­տի ընտրություննե­րը՝ ընդգծե­լով, որ ընտրա­կա­շառքի մեխա­նիզմնե­րը գործել են տարբեր թաղա­մա­սե­րում, և արդյունքում ձևա­վորվել է քաղա­քա­կան կոալիցիա։Այժմ նույն մեթո­դա­բա­նությունը փորձ է արվում կիրա­ռել համա­պե­տա­կան մակարդա­կում՝ տարբեր ուժե­րի մանրացման միջո­ցով, որպեսզի մեկի բացա­հայտման դեպքում ամբողջ դաշինքը չվնասվի։ Նա դիտարկում է, որ սա համա­կարգա­յին մոտե­ցում է, որը բնո­րոշ է հիբրի­դա­յին միջամտություննե­րին։

Հովսեփ Խուրշուդյա­նը բացատրեց, որ ընտրա­կա­շառքը միայն կանխիկ գումար տալը չէ․այն կարող է իրա­կա­նացվել նաև նախընտրա­կան շտաբնե­րում բարձր վարձատրվող աշխա­տանքնե­րի միջո­ցով, ինչի արդյունքում ամբողջ ընտա­նիքնե­րը դառնում են քաղա­քա­կա­նա­պես պարտա­վորված։ Նա օրի­նակ բերեց նաև Մոլդո­վա­յում կիրառված մեթոդնե­րը, երբ երի­տա­սարդնե­րին տանում էին Ռուսաստան՝ շրջա­գա­յություննե­րի, ընդունե­լություննե­րի, ինչը հետա­գա­յում օգտա­գործվում էր քաղա­քա­կան ազդե­ցության համար։ Հայաստա­նում տարի­ներ շարունակ մեդիա­յի միջո­ցով տարածված քրեա­կան ենթամշա­կույթը ևս դեր է խաղա­ցել երի­տա­սարդության քաղա­քա­կան կողմնո­րոշման թուլացման գործում։ Այդ համա­տեքստում նա հիշա­տա­կեց հայտնի սերիալնե­րի ազդե­ցությունը, որոնք լայն դիտում են ունե­ցել մարզե­րում։

Խուրշուդյա­նի խոսքով՝ Հայաստա­նի դեպքում հիբրի­դա­յին սպառնա­լի­քը կապված է ոչ միայն ընտրություննե­րի հետ, այլ նաև արտա­քին քաղա­քա­կան վեկտո­րի փոփո­խության հետ։ Նա նշեց, որ թեև Հայաստա­նը պաշտո­նա­պես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից, սակայն փաստա­ցի սառեցրել է համա­գործակցությունը, միա­ժա­մա­նակ խորացնե­լով հարա­բե­րություննե­րը Արևմուտքի հետ։Նա ընդգծեց, որ Ռուսաստա­նի դժգո­հությունը միշտ չէ, որ արտա­հայտվում է պաշտո­նա­կան հայտա­րա­րություննե­րով։ Նրա դիտարկմամբ՝ ռուս փորձա­գետնե­րի, այդ թվում՝ համա­ժո­ղովնե­րի ընթացքում հնչած ելույթնե­րը ցույց են տալիս, որ Մոսկվան դժգոհ է լոգիստիկ և քաղա­քա­կան գործընթացնե­րից դուրս մնա­լուց։ Հիբրի­դա­յին պատե­րազմը հենց այն է, երբ ուղիղ ռազմա­կան գործո­ղություննե­րը փոխա­րինվում են քաղա­քա­կան, տնտե­սա­կան, տեղե­կատվա­կան և գործա­կա­լա­կան մեթոդնե­րով։ Նա ասաց, որ Ուկրաի­նա­յի փորձը ցույց տվեց՝ այս մեթո­դը շատ ավե­լի էժան է Ռուսաստա­նի համար, քան բացա­հայտ պատե­րազմը։

Նրա կարծի­քով՝ Հայաստա­նում որոշ քաղա­քա­կան դերա­կա­տարնե­րի ակտի­վա­ցումը՝ ներառյալ ռուսա­կան կապի­տա­լի ներկա­յա­ցուցիչնե­րի­նը, չի կարե­լի դիտարկել որպես զուտ ներքին գործընթաց։ Ռուսաստա­նը փաստա­ցի ընդունում է իր կապը այդ կապի­տա­լի հետ, երբ արձա­գանքում է տվյալ անձանց շուրջ քրեա­կան գործե­րին։ Խուրշուդյա­նը շեշտեց, որ որևէ ուժ արգե­լել կարե­լի է ոչ թե գաղա­փա­րա­կան կողմնո­րոշման, այլ օտա­րերկրյա ֆինանսա­վորման փաստի հիման վրա։ Նա ասաց, որ եթե որևէ կուսակցություն կամ շարժում ֆինանսա­վորվում է այլ պետությունից՝ Հայաստա­նի ինքնիշխա­նության հաշվին, դա արդեն իրա­վա­կան խնդիր է։

Նա նաև անդրա­դարձավ բանկա­յին համա­կարգին՝ նշե­լով, որ Հայաստա­նում ռուսա­կան կապի­տա­լով բանկե­րը շարունա­կում են գործել և զարգա­նալ, մինչդեռ արևմտյան բանկե­րը տարի­նե­րի ընթացքում լքել են շուկան։ Նրա կարծի­քով՝ սա ևս համա­կարգա­յին հարց է, որը պետք է ուսումնա­սիրվի Կենտրո­նա­կան բանկի կողմից։ Խոսե­լով Ռուսաստա­նի հայտա­րա­րություննե­րի հակա­սա­կա­նության մասին՝ Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ մի կողմից Մոսկվան պնդում է, թե չի միջամտում այլ երկրնե­րի ներքին գործե­րին, մյուս կողմից՝ ակտիվ քայլեր է իրա­կա­նացնում տարբեր երկրնե­րում։ Նա սա բնո­րո­շեց որպես դասա­կան երկա­կի ստանդարտ։

Անդրա­դառնա­լով Ուկրաի­նա­յին՝ նա նշեց, որայնտեղ բացա­հայտված խոշոր կոռուպցիոն սկանդալնե­րը լրջո­րեն թուլացնում են պետության դիմադրո­ղա­կա­նությունը և դառնում արտա­քին ճնշումնե­րի գործիք։ Նրա կարծի­քով՝ կոռուպցիան պատե­րազմող երկրի համար ոչ միայն բարո­յա­կան, այլ նաև անվտանգա­յին աղետ է։

Եվրո­պան այսօր փորձում է պահել այն արժեքնե­րը, որոնց վրա կառուցված է միջազգա­յին իրա­վա­կարգը՝ ժողովրդա­վա­րություն, իրա­վունքի գերա­կա­յություն, ագրե­սիա­յի անընդունե­լիություն։ Նրա դիտարկմամբ՝ բիզնես շահե­րի համար այդ արժեքնե­րի զոհա­բե­րումը վտանգա­վոր նախա­դեպ է ամբողջ աշխարհի համար։ Հայաստա­նի համար այս բոլոր գործընթացնե­րը ուսա­նե­լի են․ պետությունը պետք է ուժե­ղացնի իր ինստի­տուտնե­րը, նվա­զեցնի արտա­քին կախվա­ծությունը և հստակ պաշտպա­նի սեփա­կան ինքնիշխա­նությունը՝ անկախ արտա­քին ճնշումնե­րից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ