33.9 C
Yerevan

ԼՏՊ-ական Ոտնձգությունն Ու Փախուստը

Որպես քաղա­քա­կան կապի­տալ նրանք այն ժամա­նակ սեփա­կա­նաշնորհել էին մարտի 1‑ը և միայն “իրենք իրա­վունք” ունեին խոսե­լու դրա­նից։ Իրենք էին միայն “տուժո­ղը”․․․ Հետո խորհրդա­րա­նա­կան լսումնե­րից հետո համա­ցանցից ծանո­թա­նում ենք, որ մարտի 1‑ը մոռա­ցած ՀԱԿ‑ը համա­ժո­ղով է կազմա­կիրպում ու բոլո­րին հրա­վի­րում քննարկե­լու “Եկե­ղե­ցու վրա իշխա­նություննե­րի հարձա­կումը”․․․

Ստյո­պա Սաֆարյան

Այսօր շատերն էին Ազգա­յին ժողո­վի դահլի­ճում հայացքով կամ հարցուփորձով փնտրում երկու ուժե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի․․․

1․ “ՀԱԿ-ից մարդ չկա՞”՝ փսփսում էին շատե­րը։ Միայն Արեն Մանուկյա­նին տեսա, ենթադրում եմ ավե­լի շատ որպես քաղհա­սա­րա­կության ներկա­յա­ցուցիչ․․․ Իսկ ՀԱԿ-ից ներկա­յա­ցուցիչ չկա։ Ժամա­նա­կին՝ 2008–09թթ․ երբ Ժառանգության ներկա­յա­ցուցիչներս խոսում էինք մարտի 1‑ի մասին, ըստ որում, էական գործոն լինե­լով այդ օրն ու հաջորդած շրջա­նում, ՀԱԿ‑ի բազում նվիրյալներ ագրե­սիվ տոնով “պահանջում” էին չխո­սել դրա­նից․․․ Նրանք նույնիսկ մերժում էին ժամա­նա­կին մեր հետ միա­սին հանդի­պել եվրո­պա­ցի ու ամե­րի­կա­ցի դիվա­նա­գետնե­րին, որոնք Հայաստան էին գալիս, պահանջե­լով “առանձին աուդենցիա”՝ ընդգծե­լով իրենց մեծամտությունը, “առա­ջա­տա­րությունը” և մեր հանդեպ ամվստա­հությունը․․․ Որպես քաղա­քա­կան կապի­տալ նրանք այն ժամա­նակ սեփա­կա­նաշնորհել էին մարտի 1‑ը և միայն “իրենք իրա­վունք” ունեին խոսե­լու դրա­նից։ Իրենք էին միայն “տուժո­ղը”․․․ Հետո խորհրդա­րա­նա­կան լսումնե­րից հետո համա­ցանցից ծանո­թա­նում ենք, որ մարտի 1‑ը մոռա­ցած ՀԱԿ‑ը համա­ժո­ղով է կազմա­կիրպում ու բոլո­րին հրա­վի­րում քննարկե­լու “Եկե­ղե­ցու վրա իշխա­նություննե­րի հարձա­կումը”․․․ Ըստ որում, ճակա­տագրի հեգնանքով, այժմ կրծքով պաշտպա­նում են այն կաթո­ղի­կո­սին, ով 2008թ, մարտի 1‑ի առա­վոտյան որպես Քոչարյա­նի բանագնաց գնա­ցել էր Տեր-Պետրոսյա­նի կեցա­վայր, բայց Տեր-Պետրոսյա­նը մերժել էր ընդունել նրան ու նրա միջնորդությունը իշխա­նության հետ երկխո­սության գործում․․․  Ու այսօր նրանք այն նույն մոլե­ռանդությամբ կանգնած չէին մարտի 1‑ի զոհե­րի իրա­վա­հա­ջորդնե­րի կողքին, ինչպես որ ժամա­նա­կին փորձում էին նրանց իրենց “ուղեծրում պահել”, քանի որ դա քաղա­քա­կան ակտիվ էր ու դիվի­դենտներ էր բերում․․․ Այժմ, հավա­նա­բար, այդ մարդիկ այլևս հետաքրքիր չեն՝ ոչ Սամվել Կարա­պետյա­նի նման փողա­տեր են, որի “քաղբանտարկյալ” լինե­լը ընդգծվում է Տեր-Պետրոսյա­նի բոլոր միջազգա­յին հանդի­պումնե­րում, ոլ էլ Պուտի­նից մրցա­նակ ստա­ցած Կտրիճ Ներսիսյան․․․ 

Մի խոսքով, մեծա­գույն հիասթա­փություններ էին շատե­րիս մոտ․․․

2․ Խորհրդա­րա­նա­կան ընդդմության ներկա­յա­ցուցիչնե­րի ներկա­յության մասին իլյուզիա­ներ չկա­յին, քանի որ արդեն իսկ նախօ­րեին ի ցույց էին դրել իրենց վախը խորհրդա­րա­նում քննարկվե­լիք ՄԻԵԴ որոշման ձևա­կերպումնե­րից․․․ Իսկ ՄԻԵԴ որո­շումը գրե­թե նկա­րագրել է, որ մի ողջ պետա­կան բուրգ ոչ թե մարդու կյանք է օպաշտպա­նել, ինչպես պարտա­վոր էր, այլ մարդիկ է սպա­նել՝ ծրագրա­վորված, շղթա­յա­կան որո­շումնե­րով ու քայլե­րով։ Այնպես որ՝ գային ի՞նչ ասեին։ Բայց մի փոքր հույս ունեի, որ եթե անգամ Հայաստան դաշինքի ու ՊՈՒ‑ի պատգա­մա­վորնե­րը չկան, գոնե իրենց թանկարժեք ու համբա­վա­վոր փաստա­բաննե­րին ուղարկեին՝ Ալումյան, Վարդև­անյան, Օրբելյան, Խուդո­յան, Մելիքյան և այլք։ 6 տարի է նրանցից ոմանք կամե­րա­նե­րի առաջ գոռում-գոչում են, թե մարտի 1‑ի քննված գործը “ջուր է” ու տակը բվան չկա։ Գային, ու ԱԺ ամբիո­նից հարցեր ուղղեին ՄԻԵԴ-ին, այլոց՝ այդ ինչպե՞ս եք ասել, որ “ջուր չէ”, այլ կազմա­կերպված, պլա­նա­վորված հանցա­գործութուն՝ իրա­կա­նացված պետա­կան իշխա­նա­կան բուրգի ու աֆի­լացված խմբա­վո­րումնե­րի կողմից ու ղեկա­վարված-հրա­հանգա­վորված ամե­նա­վերև­ից․․․ Լևոն Քորչարյանն էլ կորղ էր գալ ու ԱԺ ամբիո­նից հիմա­նա­վո­րել, որ այդ բուրգի գագա­թին կանգնած են եղել Նիկոլ Փաշինյա­նը, Ստյո­պա Սաֆարյանն ու Սեդա Սաֆարյա­նը՝ ինչպես որ իրեն շատ “դուր էր” եկել “անկախ” նկարված մի “հետաքննա­կան ֆիլմ”, որը տեղադրել էր իր ֆեյսբուքյան պատին։ Բա գայի՞ք 

և հակա­դարձեիք մեզ, ՄԻԵԴ-ին․․․ Ինչի՞ց եք վախե­նում․․․ Որովհետև դուք էլ գիտեիք, թե ինչու էիք 6 տարի շարունակ դատա­վոր, նախկին դատռա­խա­զի հետ ձգձգում դատա­վա­րությունը, որպեսզի հանկարծ դատա­րա­նում դատա­խա­զը ընթերցեր Մարտի 1‑ի մեղադրա­կան եզարկա­ցությունը, որն առանց ուշագնա­ցության հնա­րա­վոր չէ կարդալ կամ լսել․․․ Որովհետև, ինքներդ էլ հասկա­նում եմ, որ գործը նորից բացվում է․․․

Այնպես որ, ժամա­նա­կին ճիշտ էինք Ժառանգությունում, երբ այդ ոճրա­գործության մեջ համա­պա­տասխա­նա­տու էինք համա­րում բոլոր երեք նախա­գահնե­րին, որոնցից մեկի “ազնվությա­նը” միամտա­բար հավա­տում էր ընդդի­մա­դիր գործիչ Նիկոլ Փաշինյա­նը, մեզա­նից շատե­րը․․․

Բայց կյանքը ամեն ինչ իր տեղն է դնում․ թեկուզ 17 տարի անց․․․

Ստյո­պա Սաֆարյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/p/1BZHMNmRqP/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ