21.8 C
Yerevan

Ծառը Պտուղից Են Ճանա­չում, Եկե­ղե­ցին՝ Հոգև­ո­րա­կա­նից

Հայտնի են բազմա­թիվ դեպքեր, երբ եպիսկո­պոսներ ու աբե­ղաններ ունեն գաղտնի ընտա­նիքներ, ինչը ծնում է վարկա­բե­կում և բարո­յա­կան ճգնա­ժամ։ Կաթո­ղի­կո­սը լիարժեք իրա­վունք ունի վերա­նա­յե­լու այս ուխտը, բայց «չկա այդ համարձա­կությունը»։ 

Մարտին Մխի­թարյան

«Լուրե­րը» զրուցել է նախկին կուսակրոն Աբե­ղա Մարտին Մխի­թարյա­նի հետ։ Հարցազրույցը կենտրո­նա­նում է Հայաստանյաց Առա­քե­լա­կան Սուրբ Եկե­ղե­ցու շրջա­նակնե­րում անհրա­ժեշտ բարե­փո­խումնե­րի վրա: Մխի­թարյա­նը, ով ինքնա­կամ հրա­ժարվել է կուսակրո­նությունից, մանրա­մասն քննա­դա­տում է այս կարգը՝ պնդե­լով, որ դրա պարտադրումը հանգեցնում է անբա­րո­յա­կան վարքա­յին դրսև­ո­րումնե­րի և թաքուն ամուսնություննե­րի շատ հոգև­ո­րա­կաննե­րի կողմից:

Մարտին Մխի­թարյա­նը ասաց, որ իր կրթությունը սկսել է Սևա­նի Վազգենյան դպրո­ցում, ապա շարունա­կել Էջմիածնի Գևորգյան հոգև­որ ճեմա­րա­նում։ Նա հիշա­տա­կեց, որ միջե­կե­ղե­ցա­կան ծրագրե­րով ուսա­նել է Հռո­մի Պապա­կան Աստվա­ծա­բա­նա­կան Համալսա­րա­նում, ինչից հետո կաթո­ղի­կո­սի տնօ­րի­նությամբ նշա­նակվել է Հռո­մի և մերձա­կա քաղաքնե­րի հոգև­որ սպա­սա­վոր։ Մոտ տասը տարի Մխի­թարյա­նը ծառա­յում էր որպես կուսակրոն հոգև­ո­րա­կան՝ մինչև 2016 թվա­կա­նը։ Նա ընդգծեց, որ «հոգև­ո­րա­կա­նը նախկին չի լինում, բայց կուսակրոն հոգև­ո­րա­կա­նը կարող է նախկին լինել», քանի որ այժմ ամուսնա­ցած է, ունի ընտա­նիք և աշխարհիկ գործունեություն։ Ծառա­յել է Շողա­կաթ եկե­ղե­ցում, Հռո­մում, Գեղարդա­վանքում՝ որպես վանա­հոր օգնա­կան, իսկ վերջում նշա­նակվել է Հաղպա­տա­վանքի վանա­հայր։ Նրա խոսքով՝ կուսակրոն կյանքը ժամա­նա­կի ընթացքում դարձավ դժվար պահե­լի, և հենց այդ պատճա­ռով դիմում գրեց կարգա­լուծման համար։

Հին ժամա­նակնե­րի վանա­կան կյանքը այլ էր․անապատներում ապրող վանա­կաններն ավե­լի քիչ գայթակղություննե­րի մեջ էին։ Իսկ այսօր, ըստ նրա, եկե­ղե­ցա­կան կյանքի կառուցվածքը փոխված է, և բազմա­թիվ պատա­հարներ ու գայթակղություններ անխուսա­փե­լի են։ Նա շեշտեց, որ վանքե­րը ժամա­նա­կին եղել են գրչության ու ճգնա­կե­ցության կենտրոններ, մինչդեռ այժմ դրանք հաճախ վերածվել են պսա­կադրության ու կնունքի վայրե­րի, որտեղ ոչ պարկեշտ հագնված մարդիկ կարող են դժվա­րա­նա­լի իրա­վի­ճակ ստեղծել կուսակրոն հոգև­ո­րա­կա­նի համար։ Դեռ 4‑րդ դարից եկե­ղե­ցա­կան ժողովնե­րը սահմա­նել են խիստ կանոններ՝ կուսակրոննե­րի շփումը կասկա­ծե­լի մարդկանց հետ կանխե­լու համար, արգե­լել են նրանց դուրս գալ վանքից և սահմա­նել վարքա­յին խիստ նորմեր։ Մխի­թարյա­նը նշեց, որ այդ կանոննե­րը այսօր խախտվում են, ինչն էլ բերում է ներկա­յիս խնդիրնե­րի։

Մխի­թարյա­նը կարև­ո­րեց, որ Գրի­գոր Լուսա­վո­րի­չը և առա­ջին կաթո­ղի­կոսնե­րից շատե­րը ամուսնա­ցած են եղել, իսկ Աշտի­շա­տի ժողովն  պարտադրել է եպիսկո­պոսնե­րի ամուսնության արգելքը՝ նպա­տակ ունե­նա­լով կանխել եկե­ղե­ցու գույքի մսխումը։ Նրա խոսքով՝ նույնիսկ Պողոս առաքյալն է գրել, որ «յամե­նայն եպիսկո­պոս մեկ կին պիտի ունե­նա»։ Այս պատճա­ռով, ըստ նրա, եկե­ղե­ցա­կան ավանդությունը փոփո­խության հնա­րա­վո­րություն ունի։

Նա ընդգծեց, որ եթե բնության օրենքն է, որ տղա­մարդը պետք է կնոջ հետ ապրի, ապա կուսակրո­նությունը հակա­սում է այդ բնա­կան կարգին։ Նրա համոզմամբ՝ եկե­ղե­ցա­կան ժողովնե­րը պետք է վերա­նա­յեն ուխտը, այլա­պես «սուրբի քողի տակ» առա­ջա­նում են թաքուն ամուսնություններ, այլա­սերման դրսև­ո­րումներ և բազմա­թիվ չարա­շա­հումներ։ Ինքը ևս կարող էր հայտնվել նույն իրա­վի­ճա­կում, եթե շարունա­կեր մնալ կուսակրոն․«կամ թաքուն պիտի ամուսնա­նա­յի, կամ թաքուն ընտա­նիք պահեի»։ Նա ընդգծեց, որ  հայտնի են բազմա­թիվ դեպքեր, երբ եպիսկո­պոսներ ու աբե­ղաններ ունեն գաղտնի ընտա­նիքներ, ինչը ծնում է վարկա­բե­կում և բարո­յա­կան ճգնա­ժամ։

Մխի­թարյա­նը նշեց, որ կաթո­ղի­կո­սը լիարժեք իրա­վունք ունի վերա­նա­յե­լու այս ուխտը, բայց «չկա այդ համարձա­կությունը»։ Նա կարև­ո­րեց, որ բարե­փո­խումնե­րը պիտի արվեն հենց գործող կաթո­ղի­կո­սի օրոք՝ վերջ տալով եկե­ղե­ցու ներսում տասնամյակնե­րով ձգվող ծածուկ երև­ույթնե­րին։

Այնուհետև Մարտին Մխի­թարյա­նը անդրա­դարձավ անձնա­կան փորձին՝ ներկա­յացնե­լով իրա­վի­ճակներ, որտեղ որոշ եպիսկո­պոսնե­րի վարքա­գի­ծը, ըստ նրա, անընդունե­լի է եղել։ Նա պատմեց, թե ինչպես որոշ նվի­րա­տուներ ցանկա­ցել են վերա­նո­րո­գել Հաղպա­տի վանքը կամ խաչքար տեղադրել, սակայն հանդի­պել են անընդունե­լի ֆինանսա­կան պահանջնե­րի։ Մխի­թարյա­նը նշեց, որ նման պահվածքը «հավա­տացյալ կորստի» պատճառ է դառնում։ Նա ընդգծեց, որ եկե­ղե­ցում խնդիրնե­րը կապված են ոչ միայն կուսակրո­նության հետ, այլև վերահսկո­ղության, բարո­յա­կա­նության, հոգև­ո­րա­կաննե­րի պակա­սի ու կրթա­կան միջա­վայրի հետ։ Նրա կարծի­քով՝ ճեմա­րաննե­րում ուսա­նողնե­րը գնա­լով նվա­զում են, իսկ արդեն ծառա­յող հոգև­ո­րա­կաննե­րի վարքը հաճախ հիասթա­փեցնում է մարդկանց։

Իր ելույթը ուղղված չէ եկե­ղե­ցու դեմ, այլ՝ մասնա­վո­րա­պես այն եկե­ղե­ցա­կաննե­րի, ովքեր վնա­սում են եկե­ղե­ցու հեղի­նա­կությա­նը։ Նա նշեց, որ հավա­տացյալնե­րը հաճախ չեն տարբե­րում՝ ով է արժա­նի, ով՝ ոչ, ինչն էլ խորացնում է անվստա­հությունը։ Նա ընդգծեց, որ կուսակրո­նությունը միայն մեկ պատճա­ռը չէր իր հեռացման։ Մյուս պատճա­ռը, ըստ նրա, եղել է կոնֆլիկտը որոշ եպիսկո­պոսնե­րի հետ՝ կապված նվի­րատվություննե­րի ապօ­րի­նի տնօ­րինման փորձե­րի հետ։ Նա հիշա­տա­կեց նաև վախի մթնո­լորտը․ ըստ նրա, շատ հոգև­ո­րա­կաններ չեն համարձակվում բարձրա­ձայնել խնդիրնե­րը, որովհետև կարող են պատժվել կամ հեռացվել։ «Նույնիսկ պատերն են լսում»,— ընդգծեց նա։

Մխի­թարյա­նը ասաց, որ անընդհատ թաքցնե­լը միայն խորացրել է ճգնա­ժա­մը, և եկե­ղե­ցին այսօր գտնվում է լուրջ հիվանդ վիճա­կում։ Նա օգտա­գործեց պատկե­րա­վոր համե­մա­տություն․ «եթե ծառը պտղից է ճանաչվում, ապա եկե­ղե­ցին ճանաչվում է հոգև­ո­րա­կաննե­րից։ Եթե պտուղը որդնած է, ուրեմն ծառը բուժման կարիք ունի»։ Նա հերքեց այն պնդումնե­րը, թե իր խոսքը պառակտում է եկեղեցին․ըստ նրա, սա առողջ քննա­դա­տություն է, և այն, որխնդիրնե­րը բարձրա­ձայնվում են, օգնում է դրանք լուծել։ Նա հավե­լեց, որ «մարդիկ հաճախ սխա­լը տեսնում են որպես ճշմարտություն», և միայն բարձրա­ձայնե­լը կարող է օգնել։

Մխի­թարյա­նը քննա­դա­տեց այն մոտե­ցումը, որ կաթո­ղի­կո­սը պատժում է միայն իր քաղա­քա­կան գծին հակա­ռակ կանգնածնե­րին։ Նրա կարծի­քով՝ արդա­րա­դա­տությունը պետք է լինի հավա­սար՝ անկախ անձից։ եկե­ղե­ցին պետք է հեռու մնա քաղա­քա­կա­նությունից։ Կուսակրոն հոգև­ո­րա­կաննե­րին արգելված է զբաղվել քաղա­քա­կա­նությամբ, առևտրով, կասկա­ծե­լի միջա­վայրե­րով։ Մինչդեռ այսօր, ըստ նրա, բազմա­թիվ հոգև­ո­րա­կաններ խախտում են այս սահմաննե­րը։ Վանա­կա­նության իրա­կան առա­քե­լությունը ճգնությունն է, աղոթքը, ծոմա­պա­հությունը։ Նա նշեց, որ ուխտը պետք է լինի գիտակցված և կամա­վոր, իսկ մնա­ցած հոգև­ո­րա­կաննե­րը պետք է կարո­ղա­նան համա­տե­ղել ընտա­նի­քը և ծառա­յությունը։ Նրա խոսքով՝ եկե­ղե­ցու առողջացման ճանա­պարհը սկսվում է ուխտի վերա­նա­յումից, բարո­յա­կան մաքրա­գործումից և վախի մթնո­լորտի վերա­ցումից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ