33.9 C
Yerevan

Կուսակցություննե­րը Օր Առաջ Վերաօ­րի­նա­կա­նացնել

Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի ժողովրդի հաշվին հարստա­ցածնե­րը այլևս երբեք չկա­րո­ղա­նան ժողովրդա­վա­րության անունից վերա­դառնալ իշխա­նության։

Արման Բաբա­ջանյան

Երկրի վարչա­պետն ասում է, որ Ռոբերտ Քոչարյա­նի և Սերժ Սարգսյա­նի ղեկա­վա­րած ուժե­րը պարզա­պես չպետք է լինեն հաջորդ խորհրդա­րա­նում։ Հուսամ՝ սա սոսկ քարոզչա­կան խոստում չէ։ Եթե այդ ուժե­րը համարվում են ժողովրդա­վա­րության և Հայաստա­նի պետա­կա­նության թշնա­մի­ներ, ապա անհրա­ժեշտ է, որ պետությունն այդ գնա­հա­տա­կա­նը դարձնի իրա­վա­կան ու քաղա­քա­կան իրա­կա­նություն։ 

Պետությունից թալա­նած միլիարդնե­րով ժողովրդա­վա­րա­կան գործընթացնե­րին մասնակցելն ու նույն այդ ժողովրդա­վա­րությունը խեղդե­լու փորձե­րը պետք է դառնան անհնար։ Կուսակցություննե­րի ֆինանսա­վորման թափանցի­կությունը պետք է ապա­հովվի մինչև վերջ․ ովքե՞ր են հովա­նա­վորնե­րը, որտեղի՞ց է փողը, ինչպե՞ս է կուտակվել։ Խոսքը այն համա­կարգի մասին է, որը տարի­ներ շարունակ խեղդել է ազատ ընտրությունը, բռնությամբ, կեղծի­քով և թալա­նով օգտա­գործել է պետությունը սեփա­կան գրպա­նի հարստացման համար։ Այդ համա­կարգին երկրորդ հնա­րա­վո­րություն տալը նշա­նա­կում է գիտակցա­բար վտանգել Հայաստա­նի ապա­գան, մեր երե­խա­նե­րի անվտանգությունն ու մեր պետության սուվե­րե­նությունը։ 

Պետությունն ու քաղա­քա­կան դասը պարտա­վոր են ձևա­վո­րել նոր, կոշտ կանոններ․ ընտրա­կան օրենսգիրք, կուսակցա­կան ֆինանսա­վո­րում, հակաօ­լի­գարխիկ և հակա­կո­ռուպցիոն սահմա­նա­փա­կումներ, որոնք կփա­կեն վերա­դարձի դռնե­րը այն ուժե­րի առաջ, որոնք ապա­ցուցել են, որ ժողովրդա­վա­րությունը համա­րում են ընդա­մե­նը ծածկա­գիր իշխա­նությունը պահե­լու համար։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի ժողովրդի հաշվին հարստա­ցածնե­րը այլևս երբեք չկա­րո­ղա­նան ժողովրդա­վա­րության անունից վերա­դառնալ իշխա­նության։ Ժողովրդա­վա­րությունն ունի ոչ միայն իրա­վունք, այլ պարտա­կա­նություն՝ ինքնա­պաշտպանվե­լու։

Արման Բաբա­ջանյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/p/1BWy7pmT9j/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ